https://arm.sputniknews.ru/20220508/rd-qk-n-kusumnasiri-rusakan-zu-i-hamazgestvov-ukrainaci-grvohajinneri-masin-tvjalnery-41809874.html
ՌԴ ՔԿ-ն կուսումնասիրի ռուսական ԶՈւ-ի համազգեստով ուկրաինացի գրոհայինների մասին տվյալները
ՌԴ ՔԿ-ն կուսումնասիրի ռուսական ԶՈւ-ի համազգեստով ուկրաինացի գրոհայինների մասին տվյալները
Sputnik Արմենիա
Ռուսական համազգեստ հագած գրոհայինները «Z» նշանով զրահատեխնիկայով մասնավոր տներ են գնդակոծել։ 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T12:45+0400
2022-05-08T12:45+0400
2022-05-08T12:59+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ուսումնասիրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունները Սևերսկում և Սերեբրյանկայում ուկրաինացի գրոհայինների մասին, որոնք ՌԴ ԶՈւ համազգեստ են հագած եղել և զինված «Z» նշանով տեխնիկայով, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Telegram-ալիքը:Նշվումէ, որ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ռուսական համազգեստ հագած գրոհայինները «Z» նշանով զրահատեխնիկայով կրակ են բացել մասնավոր տների վրա, մարդկանցից խլել են արժեքավոր իրեր և անձնական ավտոմեքենաներ, իսկ դիմադրություն ցույց տվող խաղաղ քաղաքացիներին բռնության են ենթարկել: Բացի այդ, օտարերկրյա լրագրողները նկարահանել են բեմադրված «կողոպուտի ակտեր»:ՌԴ քննչական կոմիտեն ՌԴ պաշտպանության նախարարությունից համապատասխան տեղեկատվություն կխնդրի, որը մանրամասն կուսումնասիրվի և կարձանագրվի Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի նյութերում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները միջոցներ կձեռնարկեն այդ գործողություններին մասնակից ուկրաինացի ազգայնականների հայտնաբերելու ուղղությամբ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 74-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ՔԿ-ն կուսումնասիրի ռուսական ԶՈւ-ի համազգեստով ուկրաինացի գրոհայինների մասին տվյալները
12:45 08.05.2022 (Թարմացված է: 12:59 08.05.2022) Ռուսական համազգեստ հագած գրոհայինները «Z» նշանով զրահատեխնիկայով մասնավոր տներ են գնդակոծել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ուսումնասիրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունները Սևերսկում և Սերեբրյանկայում ուկրաինացի գրոհայինների մասին, որոնք ՌԴ ԶՈւ համազգեստ են հագած եղել և զինված «Z» նշանով տեխնիկայով, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Telegram-ալիքը:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը քննիչներին հանձնարարել է ուսումնասիրել և արձանագրել հերթական ակցիայի մասին տեղեկությունները, որը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սևերս և Սերեբրյանկա բնակավայրերում անցկացրել են Ուկրաինայի ազգայնականները՝ ՌԴ զինված ուժերին վարկաբեկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվումէ, որ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ռուսական համազգեստ հագած գրոհայինները «Z» նշանով զրահատեխնիկայով կրակ են բացել մասնավոր տների վրա, մարդկանցից խլել են արժեքավոր իրեր և անձնական ավտոմեքենաներ, իսկ դիմադրություն ցույց տվող խաղաղ քաղաքացիներին բռնության են ենթարկել: Բացի այդ, օտարերկրյա լրագրողները նկարահանել են բեմադրված «կողոպուտի ակտեր»:
ՌԴ քննչական կոմիտեն ՌԴ պաշտպանության նախարարությունից համապատասխան տեղեկատվություն կխնդրի, որը մանրամասն կուսումնասիրվի և կարձանագրվի Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի նյութերում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները միջոցներ կձեռնարկեն այդ գործողություններին մասնակից ուկրաինացի ազգայնականների հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 74-րդ օրը։