00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այսպիսի տեղաշարժերը վտանգավոր են. հոգեբանը՝ հայաստանյան իրադարձությունների հետևանքի մասին

Հոգնություն, ապատիա, դեպրեսիա․ հոգեբանը՝ Հայաստանում իրավիճակի հոգեբանական հետևանքի մասին
Բաժանորդագրվել
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հոգեբանական ազդեցության մասին։
Հայաստանի ներկա քաղաքական իրադարձությունները բնակչության հոգեբանության վրա և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն են ունենում։ Դրական է, երբ մարդկանց մեջ կուտակված դժգոհությունն ու բարկությունը դուրս են գալիս, բացասական է, քանի որ անկայունություններն ու տեղաշարժերը սթրես առաջացնող երևույթներ են։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց հոգեբան Անուշ Ալեքսանյանը։
Քաղաքացիների թվում մեծամասնություն են նրանք, ովքեր որոշել են չխառնվել ու նույնիսկ չքննարկել տեղի ունեցող իրադարձությունները, որովհետև «հոգնել են քաղաքականությունից»։
Նրանց թվում են նաև մարդիկ, որոնք ժամանակին ակտիվ հետաքրքրվել են Հայաստանի սոցիալ-հասարակական, ինչպես նաև քաղաքական կյանքով։ Հոգեբանի խոսքով` մարդկանց հոգնելը բնական ինքնապաշտպանական ռեակցիա է, որը նրանց պետք է այս պահին։
«Վերջին տարիների քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական տեղաշարժերից, այսինքն՝ երկարատև սթրեսային հետևանքներից առաջին բանը, որ մարդկանց մոտ առաջանում է, սպառման երևույթն է՝ հոգնություն, ապատիկ երևույթներ, դեպրեսիա, մոտիվիացիայի անկում, վստահության պակաս, նախաձեռնողականության կորուստ»,- բացատրեց Ալեքսանյանը։
Այնուամենայնիվ, այս երևույթներից առաջացած բնական ինքնապաշտպանական ռեակցիաները, որոնց թվում է նաև հոգնությունը, ինչ-որ պահի կարող են դառնալ սովորական հոգեբանական վիճակ, ինչը, ըստ Ալեքսանյանի, արդեն վտանգավոր է առողջության համար։
«Սպառման երևույթը բժշկության մեջ ունի իր անունը՝ հուզական սպառում, և սա հիվանդություն է, կա այդպիսի կարմիր գիծ, որից հետո վերադառնալը շատ դժվար կլինի»,- նշեց մասնագետը։
Այս իրավիճակում ընդհանուր մի ամբողջ պետության համար գնահատական տալը, Ալեքսանյանի խոսքով, շատ դժվար է, որովհետև սպառման երևույթներին զուգահեռ նաև վերականգնման պրոցեսներ են տեղի ունենում։ Հոգեբանը նշում է, որ քաղաքացիներին հատուկ ինչ-որ միջոցներով այսպիսի իրավիճակներից հանել ուղղակի հնարավոր չէ, բայց հարազատներն ու ընկերները պետք է փորձեն տարբեր ձևերով օգնել նրանց՝ վերքերը բուժել, արդարությունը վերականգնել, սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորել և այլն։
«Ամեն դեպքում, սա պիտի լինի սոցիոլոգների, հոգեբանների, հետազոտողների ուշադրության կենտրոնում՝ հասկանալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում հիմա։ Պատրաստի պատասխաններ այսպիսի իրավիճակների համար չկան։ Շատ վտանգավոր են երկրում այսպիսի կտրուկ տեղաշարժերը, մարդիկ ունենում են շատ խորը անապահովության զգացում, երբ պետության մեջ այդպիսի իրադարձություններ կան»,- ասաց Ալեքսանյանը։
Հոգեբանը հավելեց, որ վերջին երկու տարիների ծանր իրադարձություններից՝ կորոնավիրուսից, պատերազմից հետո Հայաստանում հոգեբանին այցելողները շատացել են, բայց դա պայմանավորված է ոչ միայն եղած խնդիրներով, այլև հոգեբանի աշխատանքի հանդեպ վստահության բարձրացմամբ։
Լրահոս
0