https://arm.sputniknews.ru/20220506/vostikanutjuny-berman-e-entarkel-bvoghvoqi-akcianerin-masnakcvogh-shurj-50-qaghaqacu-41754313.html
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաներին մասնակցող շուրջ 50 քաղաքացու
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաներին մասնակցող շուրջ 50 քաղաքացու
Sputnik Արմենիա
Նրանք տարվել են ոստիկանություն` ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T14:28+0400
2022-05-06T14:28+0400
2022-05-06T14:40+0400
հհ ոստիկանություն
ձերբակալություն
դիմադրություն շարժում
բողոքի ակցիա
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41752411_0:47:1600:947_1920x0_80_0_0_ad7d347aef673f7736a820fcd324b087.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ամբողջ Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից շուրջ 50–ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41752411_138:0:1463:994_1920x0_80_0_0_9e05f81bf893a80bf90147432719bcb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ձերբակալություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, երթ
հհ ոստիկանություն, ձերբակալություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, երթ
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաներին մասնակցող շուրջ 50 քաղաքացու
14:28 06.05.2022 (Թարմացված է: 14:40 06.05.2022) Նրանք տարվել են ոստիկանություն` ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ամբողջ Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից շուրջ 50–ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 48 քաղաքացի»,– նշեցին ոստիկանությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։