https://arm.sputniknews.ru/20220506/rd-odatiezerakan-uzhery-kramatvorskum-zinamterqi-khvoshvor-pahest-en-vochnchacrel-rd-pn-41746218.html
ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T12:42+0400
2022-05-06T12:42+0400
2022-05-06T12:44+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում Ուկրաինայի զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Նրա խոսքով՝ ռուսական հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական C-300 համալիրի արձակման կայանքը, ինչպես նաև խոցել են ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման 5 շրջան:Գեներալը նաև հայտնել է, որ Զապորոժիեի մարզի Նովոտավրիկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական զորքերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը:Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները Լուգանսկի օդային տարածքում խոցել են ուկրաինական Սու-25 և ՄիԳ-29 ինքնաթիռները, ինչպես նաև որսացել են «Տոչկա-Ու» 4 բալիստիկ հրթիռներ:ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել` ինչպես են Ուկրաինայում աշխատում օդադեսանտային զորքերի հետախույզներըՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Խարկովի ու Խերսոնի մարզերում, ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում ոչնչացվել են 13 ուկրաինական ԱԹՍ:ՌԴ հրետանային ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 6 կետ, զինամթերքի 3 պահեստ, ուկրաինական 26 հրետանային մարտկոց և ԶՈւ-ի 187 հենակետեր ու կուտակումներ:Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով «ոչնչացվել են մինչև 280 ազգայնականներ և ԶՈւ-ի ռազմական տեխնիկայի 41 միավոր»:ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ոչնչացրել է 151 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 742 անօդաչու թռչող սարք, 290 զենիթային հրթիռային համալիր, 2854 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 329 սարք, 1338 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2683 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
12:42 06.05.2022 (Թարմացված է: 12:44 06.05.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում Ուկրաինայի զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական զորքերի խմբավորման զինամթերքի խոշոր պահեստը, որը տեղակայված էր Կրամատորսկ քաղաքի «Էներգոմաշսպեցստալ» գործարանի տարածքում», - ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ ռուսական հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական C-300 համալիրի արձակման կայանքը, ինչպես նաև խոցել են ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման 5 շրջան:
Գեներալը նաև հայտնել է, որ Զապորոժիեի մարզի Նովոտավրիկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական զորքերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները Լուգանսկի օդային տարածքում խոցել են ուկրաինական Սու-25 և ՄիԳ-29 ինքնաթիռները, ինչպես նաև որսացել են «Տոչկա-Ու» 4 բալիստիկ հրթիռներ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Խարկովի ու Խերսոնի մարզերում, ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում ոչնչացվել են 13 ուկրաինական ԱԹՍ:
ՌԴ հրետանային ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 6 կետ, զինամթերքի 3 պահեստ, ուկրաինական 26 հրետանային մարտկոց և ԶՈւ-ի 187 հենակետեր ու կուտակումներ:
Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով «ոչնչացվել են մինչև 280 ազգայնականներ և ԶՈւ-ի ռազմական տեխնիկայի 41 միավոր»:
Ռուսական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարվածներ են հասցրել ուկրաինական 24 ռազմական օբյեկտների, ոչնչացրել զինամթերքի 2 պահեստ ու հրետանային մարտկոց կրակային դիրքերում:
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ոչնչացրել է 151 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 742 անօդաչու թռչող սարք, 290 զենիթային հրթիռային համալիր, 2854 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 329 սարք, 1338 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2683 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։