https://arm.sputniknews.ru/20220506/dimadrutjun-sharzhman-andamnery-pakel-en-baghramjankasjanhr-qvochar-khachmeruky-41752792.html
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Բաղրամյան-Կասյան-Քոչար խաչմերուկը
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Բաղրամյան-Կասյան-Քոչար խաչմերուկը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամների մի հատվածը փակել է Բաղրամյան–Կասյան–Հրաչյա Քոչար խաչմերուկը։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T14:10+0400
2022-05-06T14:10+0400
2022-05-06T15:07+0400
դիմադրություն շարժում
երևան
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41752418_0:49:1600:950_1920x0_80_0_0_3ccce8f60a435dfdd7895d518434150b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամների մի հատվածը փակել է Բաղրամյան–Կասյան–Հրաչյա Քոչար խաչմերուկը։Հարակից շենքերում ապրող քաղաքացիները ծափահարում էին և աջակցում շարժման անդամներին։ Կարճ ժամանակ անց նրանք շարժվեցին Կոմիտաս պողոտայի ուղղությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։Ոստիկանները բերման ենթարկեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. լուսանկարՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41752418_134:0:1466:999_1920x0_80_0_0_343c13825c76f8057e1380f567ebd1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
դիմադրություն շարժում, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Բաղրամյան-Կասյան-Քոչար խաչմերուկը
14:10 06.05.2022 (Թարմացված է: 15:07 06.05.2022) ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամների մի հատվածը փակել է Բաղրամյան–Կասյան–Հրաչյա Քոչար խաչմերուկը։
Նրանց մի մասը նստել է ասֆալտին, և բոլորով վանկարկում են` «Պայքար»։ Նրանք այս պահին գտնվում են այդ խաչմերուկի էստակադայի մոտ։
Հարակից շենքերում ապրող քաղաքացիները ծափահարում էին և աջակցում շարժման անդամներին։ Կարճ ժամանակ անց նրանք շարժվեցին Կոմիտաս պողոտայի ուղղությամբ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։