https://arm.sputniknews.ru/20220505/rusastani-hrtirajin-zvorqery-tvochka-u-hamaliri-erku-kajan-en-vochnchacrel-rd-pn-41709132.html
Ռուսաստանի հրթիռային զորքերը «Տոչկա-Ու» համալիրի երկու կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հրթիռային զորքերը «Տոչկա-Ու» համալիրի երկու կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերջին օրվա տվյալներն է հայտնել։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T12:44+0400
2022-05-05T12:44+0400
2022-05-05T12:59+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հրթիռային զորքերը ոչնչացրել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի տրանսպորտային-լիցքավորման մեքենան։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Կոնաշենկովը թվարկել է, որ Ռուսաստանի Զինված ուժերի հրետանին գիշերվա ընթացքում ոչնչացրել է 32 ուկրաինական կառավարման կետ, հինգ պահեստ, ավելի քան 600 ազգայնական ու 61 միավոր տեխնիկա:«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները ոչնչացրել են Կիրովոգրադի շրջանում ավիացիոն տեխնիկան «Կանատովո» ռազմական օդանավակայանում, Նիկոլաև քաղաքում զինամթերքի խոշոր պահեստ և ուկրաինական ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստ», - ասել է գեներալը:Ռուսաստանի տասնյակ քաղաքների հայկական համայնքներն օգնություն են ուղարկել ԴոնբասԲացի այդ, խոցվել է Ուկրաինայի 17-րդ առանձին տանկային բրիգադի կառավարման առաջնային կետը, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման չորս շրջան, ինչպես նաև Կրամատորսկի շրջանում ռազմական օդանավակայանում ռազմատեխնիկական գույքի երկու պահեստ:Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 149 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 726 անօդաչու թռչող սարք, 288 զենիթահրթիռային համալիր:Ոչնչացվել են 2834 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 325 կայանքներ, 1306 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2646 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
Ռուսաստանի հրթիռային զորքերը «Տոչկա-Ու» համալիրի երկու կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
12:44 05.05.2022 (Թարմացված է: 12:59 05.05.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերջին օրվա տվյալներն է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հրթիռային զորքերը ոչնչացրել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի տրանսպորտային-լիցքավորման մեքենան։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերը գիշերվա ընթացքում խոցել են ԶՈւ-ի կառավարման երկու կետ, կրակային դիրքում հրետանային մարտկոց, ինչպես նաև երկու արձակման կայանք և «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրի մեկ տրանսպորտային լիցքավորման մեքենա», - ասել է Կոնաշենկովը:
Կոնաշենկովը թվարկել է, որ Ռուսաստանի Զինված ուժերի հրետանին գիշերվա ընթացքում ոչնչացրել է 32 ուկրաինական կառավարման կետ, հինգ պահեստ, ավելի քան 600 ազգայնական ու 61 միավոր տեխնիկա:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները ոչնչացրել են Կիրովոգրադի շրջանում ավիացիոն տեխնիկան «Կանատովո» ռազմական օդանավակայանում, Նիկոլաև քաղաքում զինամթերքի խոշոր պահեստ և ուկրաինական ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստ», - ասել է գեներալը:
Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի 17-րդ առանձին տանկային բրիգադի կառավարման առաջնային կետը, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման չորս շրջան, ինչպես նաև Կրամատորսկի շրջանում ռազմական օդանավակայանում ռազմատեխնիկական գույքի երկու պահեստ:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան գիշերվա ընթացքում խոցել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 93 շրջան», - նշել է Կոնաշենկովը:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 149 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 726 անօդաչու թռչող սարք, 288 զենիթահրթիռային համալիր:
Ոչնչացվել են 2834 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 325 կայանքներ, 1306 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2646 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: