https://arm.sputniknews.ru/20220505/rusastani-hamar-bacardzakapes-mek-e-hhum-inch-ishkhanutjun-klini-surenjanc-41718004.html
Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի. Սուրենյանց
Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի. Սուրենյանց
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված... 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T15:37+0400
2022-05-05T15:37+0400
2022-05-05T15:56+0400
ռուսաստան
հայաստան
նիկոլ փաշինյան
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28451954_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c22be1f4bdfc0ea119622a512bccda4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը` պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում` դրսի ուժերի մոտ կոնսենսուս կա՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իշխանության մնալ-չմնալու առնչությամբ։Սուրենյանցի խոսքով` ռուսները կարող են որոշակի ազդակների մակարդակով խառնվել գործընթացներին։ Սակայն այնքան մեծ է ռուսական ազդեցությունը ՀՀ-ում, որ խելագարություն կլինի պատկերացնել, որ Հայաստանում կարող է իշխանության գալ «Սասնա ծռերի» կամ «Ազգային ժողովրդական բևեռի» կարգի ուժ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28451954_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eb1185a4c7b39d7e6faa699c1bea9791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան, իշխանություն
ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան, իշխանություն
Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի. Սուրենյանց
15:37 05.05.2022 (Թարմացված է: 15:56 05.05.2022) ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի համար բացարձակապես մեկ է` ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը` պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում` դրսի ուժերի մոտ կոնսենսուս կա՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իշխանության մնալ-չմնալու առնչությամբ։
«Չեմ կարծում, որ արտաքին դերակատարների մոտ ինչ-որ բան է փոխվել։ Երբ պրոցեսներ են գնում, որտեղ ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բոլորը փորձում են ռուսական հետքեր փնտրել։ Բոլոր մագիստրալ քաղաքական ուժերը, բացառությամբ մեկի, Ռուսաստանի հետ գործունեությունը կասկածի տակ չդնող ուժեր են։ Ով էլ լինի իշխանության, Մոսկվայի հետ աշխատելու են, և խնդիր չի լինելու»,- ասաց նա։
Սուրենյանցի խոսքով` ռուսները կարող են որոշակի ազդակների մակարդակով խառնվել գործընթացներին։ Սակայն այնքան մեծ է ռուսական ազդեցությունը ՀՀ-ում, որ խելագարություն կլինի պատկերացնել, որ Հայաստանում կարող է իշխանության գալ «Սասնա ծռերի» կամ «Ազգային ժողովրդական բևեռի» կարգի ուժ։