00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված իրավիճակ Աթենքի փողոցում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Բաժանորդագրվել
Ոստիկանները շրջապատել են պատգամավոր Արամ Վարդևանյանին և չեն թողնում շարժվել։ Երթին մասնակցում է նաև Լևոն Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Աթենքի փողոցում։ Մի խումբ քաղաքացիներ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորությամբ, քայլերթով շարժվում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Սակայն մեծաթիվ ոստիկանական ուժեր մոտեցան նրանց և սկսեցին բիրտ ուժով բերման ենթարկել։
Ոստիկանները շրջապատել են Արամ Վարդևանյանին և չեն թողնում շարժվել։ Արամ Վարդևանյանը նշեց` երեք անգամ փորձեցին իրեն բերման ենթարկել, սակայն ավտոբուսի մոտից զղջացին։ «Ես դեմ եմ այդ վարքագծին, ուզում են` թող բերման ենթարկեն»,- ասաց նա։
Բերման ենթարկվածները բացել էին ոստիկանական ավտոբուսի պատուհանները և գոռում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Բողոքի ակցիայի մասնակիցները ծափահարություններով դեպի ոստիկանության բաժանմունք ճանապարհեցին իրենց ընկերներին և շարունակում են իրենց երթը։

ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ խաղաղ երթ էին անում, երբ ոստիկանները բերման ենթարկեցին իրենց` շուրջ 20 ընկերների։ «Ոստիկաններին թվում է, որ նման գործողություններով կարող են կասեցնել երթը, սակայն օր օրի ավելի շատ մարդ է մասնակցում մեր ակցիաներին»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ու նրանց աջակիցներն անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Լրահոս
0