https://arm.sputniknews.ru/20220505/grigvorjany-datapartum-e-spandarjani-anvan-dprvocum-ashakerti-nkatmamb-brnutjan-depqy-41723506.html
Գրիգորյանը դատապարտում է Սպանդարյանի անվան դպրոցում աշակերտի նկատմամբ բռնության դեպքը
Գրիգորյանը դատապարտում է Սպանդարյանի անվան դպրոցում աշակերտի նկատմամբ բռնության դեպքը
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բռնությունը ոչ մի կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T17:35+0400
2022-05-05T17:35+0400
2022-05-05T17:40+0400
հայաստան
քրիստինե գրիգորյան
ուսուցիչ
աշակերտ
երևան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41633212_0:165:1600:1066_1920x0_80_0_0_8f1bfd222e035e02e2caee29718c4a90.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեսանյութին, որում ուսուցիչը հարվածում է աշակերտին։Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։Ըստ ՄԻՊ–ի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է համակարգային միջոցառումներ իրականացնի թե՛ մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, թե՛ երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպում ամրապնդելու համար։Նշենք, որ տեսագրությունը համացանցում է հայտնվել այսօր։ ԿԳՄՍՆ–ն դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել` խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41633212_98:0:1519:1066_1920x0_80_0_0_a8efc112dd557a0b2ab848c5b1ca96c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրիստինե գրիգորյան, ուսուցիչ, աշակերտ, երևան, դպրոց
հայաստան, քրիստինե գրիգորյան, ուսուցիչ, աշակերտ, երևան, դպրոց
Գրիգորյանը դատապարտում է Սպանդարյանի անվան դպրոցում աշակերտի նկատմամբ բռնության դեպքը
17:35 05.05.2022 (Թարմացված է: 17:40 05.05.2022) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բռնությունը ոչ մի կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեսանյութին, որում ուսուցիչը հարվածում է աշակերտին։
«Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ»,– նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
Ըստ ՄԻՊ–ի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է համակարգային միջոցառումներ իրականացնի թե՛ մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, թե՛ երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպում ամրապնդելու համար։
Նշենք, որ
տեսագրությունը համացանցում է հայտնվել այսօր։ ԿԳՄՍՆ–ն դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել` խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում։