https://arm.sputniknews.ru/20220504/vor-depqum-ynddimutjuny-khajvoghi-qaghaqagety-bvoghvoqi-ev-anhnazandutjan-akcianeri-masin-41669955.html
Ո՞ր դեպքում ընդդիմությունը կհաջողի. քաղաքագետը` բողոքի և անհնազանդության ակցիաների մասին
Ո՞ր դեպքում ընդդիմությունը կհաջողի. քաղաքագետը` բողոքի և անհնազանդության ակցիաների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ընդդիմության անհնազանդության ակցիաները` խոսելով դրանց ճիշտ և սխալ կողմերի մասին։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T14:43+0400
2022-05-04T14:43+0400
2022-05-04T16:40+0400
ռադիո
պոդկաստ
ընդդիմություն
հայաստան
բողոքի ակցիա
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41666443_0:0:1601:901_1920x0_80_0_0_62cee9a4e22700d11ad1243b76171308.jpg
Ընդդիմության ցույցերը տեխնոլոգիապես ճիշտ են, գաղափարի առումով խնդիրներ կան․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Ընդդիմության ցույցերը տեխնոլոգիապես ճիշտ են, գաղափարի առումով խնդիրներ կան․ քաղաքագետ
Ընդդիմության բողոքի ակցիաները տեխնոլոգիապես ճիշտ են կազմակերպված, բայց գաղափարախոսությունը խնդիրներ ունի։ Sputnik Արմենիայի եթերում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նման համոզմունք հայտնեց ընդդիմության՝ այս օրերին ընթացող անհնազանդության ակցիաների մասին։Նրա խոսքով` հիմա նույնիսկ Նիկոլին մերժելը չի կարող քաղաքական ծրագիր լինել, որովհետև 4 տարի առաջ մեր հասարակությունը այդպիսի ճակատագրական սխալ արել է ու մեկին փողոցից բերել է իշխանության՝ առանց քաղաքական ծրագրի։ «Ընդդիմությունը, հնարավոր է՝ հաջողի, եթե փորձի որևէ միասնական կամ անցումային վարչապետի թեկնածու ներկայացնել ոչ իրենց շրջապատից»,- ասաց Սուրենյանցը։Քաղաքագետը բացատրեց, որ ընդդիմության կողմից տեխնոլոգիական տեսանկյունից օգտագործվում են զանգվածային պայքարի գրեթե բոլոր միջոցները՝ անժամկետ նստացույց, հանրահավաքներ, ճանապարհներ փակել, բայց զանգվածային ակցիաները մի կարևոր հատկություն ունեն․եթե կազմակերպիչները հաջողում են, դրանք դառնում են հեղափոխություն, հեղափոխականները գալիս են իշխանության, և հակառակը՝ կա ձախողման հնարավորություն, որի դեպքում կազմակերպիչներն, ըստ էության, որակվում են որպես խռովարարներ, դատվում են և այլն։Այս պարագայում, քաղաքագետի բնորոշմամբ, ընդդիմությունը չի կարողանում իր դժգոհությունը վերածել հեղափոխության, իշխանությունն էլ հանձնվել չի ուզում ու միաժամանակ կայունություն չի կարողանում ապահովել։ Հետևաբար, կա ճգնաժամ, բայց չկա հեղափոխական պոտենցիալ, իսկ սա կարող է տանել շատ խորը քաղաքական ճգնաժամի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումների։Խոսելով այն մասին, որ ընդդիմությունը որևէ թեկնածու պետք է ներկայացնի ոչ իր շրջապատեց` քաղաքագետը նշեց, որ միևնույն ժամանակ էլ այս պահին, բացի իշխանությունից ու ընդդիմությունից, երրորդ ուժի մասին խոսելն ավելորդ է, քանի որ մյուս երկուսի հակադրությունից այնպիսի աղմուկ է ծնվում, որ երրորդ ուժերն, ինչքան էլ ռացիոնալ գաղափարներ ունենան, չեն կարող այդ աղմուկի մեջ լսելի դառնալ։«Հենց դրանով էլ ակնհայտ է մեր քաղաքական փակուղին։ Եթե գործող ընդդիմությանը խորհուրդ տալու լինեի, կասեի, որ ընտրեն մարդու, որը հասարակական հեղինակություն կամ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այդ դեպքում գուցե իրենք հաջողեն»,- նշեց քաղաքագետը։Ըստ Սուրենյանցի, այս պահին ընդդիմությունը որևէ առաջնորդի անուն չի տալիս, քանի որ գործող հարթակից եթե որևէ մեկի անունը տան, անմիջապես այդ մեկը նույնանալու է Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, և հրապարակի բազմամարդությունը դրանից տուժելու է։Սերժ Սարգսյանը որևէ բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնելու. ՄամիջանյանՀիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ ու ցույցեր։ Մայիսի 1-ից մեկնարկել է անհնազանդության նոր փուլը, որից հետո իրենք փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ու ամեն օր գիշերում են այնտեղ, երկրում անընդհատ փողոցներ են փակվում, ու լինում են բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41666443_2:0:1425:1067_1920x0_80_0_0_1bb6cd553d9bec56663079be9debde6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրավիճակ ներքաղաքական ճգնաժամ քաղաքագետ ցույցեր
իրավիճակ ներքաղաքական ճգնաժամ քաղաքագետ ցույցեր
Ո՞ր դեպքում ընդդիմությունը կհաջողի. քաղաքագետը` բողոքի և անհնազանդության ակցիաների մասին
14:43 04.05.2022 (Թարմացված է: 16:40 04.05.2022) Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ընդդիմության անհնազանդության ակցիաները` խոսելով դրանց ճիշտ և սխալ կողմերի մասին։
Ընդդիմության բողոքի ակցիաները տեխնոլոգիապես ճիշտ են կազմակերպված, բայց գաղափարախոսությունը խնդիրներ ունի։
Sputnik Արմենիայի եթերում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նման համոզմունք հայտնեց ընդդիմության՝ այս օրերին ընթացող անհնազանդության ակցիաների մասին։
Նրա խոսքով` հիմա նույնիսկ Նիկոլին մերժելը չի կարող քաղաքական ծրագիր լինել, որովհետև 4 տարի առաջ մեր հասարակությունը այդպիսի ճակատագրական սխալ արել է ու մեկին փողոցից բերել է իշխանության՝ առանց քաղաքական ծրագրի։ «Ընդդիմությունը, հնարավոր է՝ հաջողի, եթե փորձի որևէ միասնական կամ անցումային վարչապետի թեկնածու ներկայացնել ոչ իրենց շրջապատից»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը բացատրեց, որ ընդդիմության կողմից տեխնոլոգիական տեսանկյունից օգտագործվում են զանգվածային պայքարի գրեթե բոլոր միջոցները՝ անժամկետ նստացույց, հանրահավաքներ, ճանապարհներ փակել, բայց զանգվածային ակցիաները մի կարևոր հատկություն ունեն․եթե կազմակերպիչները հաջողում են, դրանք դառնում են հեղափոխություն, հեղափոխականները գալիս են իշխանության, և հակառակը՝ կա ձախողման հնարավորություն, որի դեպքում կազմակերպիչներն, ըստ էության, որակվում են որպես խռովարարներ, դատվում են և այլն։
«Հիմա մենք գործ ունենք տեխնոլոգիապես կազմակերպված գործընթացի հետ, որի նպատակը տրամաբանորեն պետք է լինի փողոցով իշխանություն փոխելը, բայց եթե տեխնոլոգիական իմաստով ընդդիմությունն ամեն ինչ, կարծես, ճիշտ է կազմակերպում, բովանդակային մասով լուրջ խնդիրներ կան, ինչը թույլ չի տալիս նոր մարդկանց միանալ շարժմանը»,- ասաց Սուրենյանցը։
Այս պարագայում, քաղաքագետի բնորոշմամբ, ընդդիմությունը չի կարողանում իր դժգոհությունը վերածել հեղափոխության, իշխանությունն էլ հանձնվել չի ուզում ու միաժամանակ կայունություն չի կարողանում ապահովել։ Հետևաբար, կա ճգնաժամ, բայց չկա հեղափոխական պոտենցիալ, իսկ սա կարող է տանել շատ խորը քաղաքական ճգնաժամի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումների։
Խոսելով այն մասին, որ ընդդիմությունը որևէ թեկնածու պետք է ներկայացնի ոչ իր շրջապատեց` քաղաքագետը նշեց, որ միևնույն ժամանակ էլ այս պահին, բացի իշխանությունից ու ընդդիմությունից, երրորդ ուժի մասին խոսելն ավելորդ է, քանի որ մյուս երկուսի հակադրությունից այնպիսի աղմուկ է ծնվում, որ երրորդ ուժերն, ինչքան էլ ռացիոնալ գաղափարներ ունենան, չեն կարող այդ աղմուկի մեջ լսելի դառնալ։
«Հենց դրանով էլ ակնհայտ է մեր քաղաքական փակուղին։ Եթե գործող ընդդիմությանը խորհուրդ տալու լինեի, կասեի, որ ընտրեն մարդու, որը հասարակական հեղինակություն կամ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այդ դեպքում գուցե իրենք հաջողեն»,- նշեց քաղաքագետը։
Ըստ Սուրենյանցի, այս պահին ընդդիմությունը որևէ առաջնորդի անուն չի տալիս, քանի որ գործող հարթակից եթե որևէ մեկի անունը տան, անմիջապես այդ մեկը նույնանալու է Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, և հրապարակի բազմամարդությունը դրանից տուժելու է։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ ու ցույցեր։ Մայիսի 1-ից մեկնարկել է անհնազանդության նոր փուլը, որից հետո իրենք փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ու ամեն օր գիշերում են այնտեղ, երկրում անընդհատ փողոցներ են փակվում, ու լինում են բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև։