https://arm.sputniknews.ru/20220503/marzeric-miacel-en-anhnazandutjany-saghateljann-asac-vorn-e-ajs-pahi-karevvor-dzerqberumy-41627061.html
Մարզերից միացել են անհնազանդությանը. Սաղաթելյանն ասաց` որն է այս պահի կարևոր ձեռքբերումը
Մարզերից միացել են անհնազանդությանը. Սաղաթելյանն ասաց` որն է այս պահի կարևոր ձեռքբերումը
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ օրվա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 200 մարդու։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T14:01+0400
2022-05-03T14:01+0400
2022-05-03T15:07+0400
իշխան սաղաթելյան
բողոքի ակցիա
դիմադրություն շարժում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41597352_0:12:1600:912_1920x0_80_0_0_b1a81e3e89988f2c919f8537663004cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի մարզերում և Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի և անհնազանդության ակցիաներ իրականացնող ավելի քան 200 մարդու։Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։Նա ընդգծեց, որ քաղաքացիներն այսօր ժամը 8։30-ից Երևանի 2 տասնյակից ավելի փողոց են փակել` պահանջելով օրվա իշխանության հրաժարականը։ Նա վստահեցրեց` մինչ այս պահն էլ քաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում մեծ ու փոքր խմբերով երթեր, անհնազանդության բողոքի ակցիաներ։Նա նաև ներկայացրեց ցանկը, որում նշված է, թե բացի Երևանից, հանրապետության որ հատվածներում են փողոցներ ու ավտոճանապարհներ փակվել։«Երևան-Սևան ավտոճանապարհը մինչ այս պահը փակ է, Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքում, Արմավիրի մարզում` Էջմիածին քաղաքում, Արարատի մարզում էլ 2 հատվածում ճանապարհներ են փակ, Շիրակում` Գյումրին, Լոռու մարզում էլ փակվել են Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, իսկ Արագածոտնում` Աշտարակում և Ապարանում են ճանապարհներ փակել։ Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում «սև բերետավորները»։ Նրանցից մի քանիսի համազգեստի վրա չկան անուններ, իսկ մյուս մասի անուններն էլ կեղծ են գրված»,- շեշտեց Սաղաթելյանը։Նշենք, որ ոստիկանությունը ժամը 12։00-ի դրությամբ հայտնել էր բերման ենթարկված 117 քաղաքացու մասին։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41597352_118:0:1541:1067_1920x0_80_0_0_ff39ec4c1daab4703a8084b9bf0ec6e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, հայաստան
իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, հայաստան
Մարզերից միացել են անհնազանդությանը. Սաղաթելյանն ասաց` որն է այս պահի կարևոր ձեռքբերումը
14:01 03.05.2022 (Թարմացված է: 15:07 03.05.2022) Իշխան Սաղաթելյանը նշեց, որ օրվա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 200 մարդու։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի մարզերում և Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի և անհնազանդության ակցիաներ իրականացնող ավելի քան 200 մարդու։
Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին էլ դեռ շարունակվում են բերման ենթարկելու գործողությունները, սակայն մենք շարունակում ենք, ու ոչինչ չի կարող կասեցնել մեր պայքարը։ Որքան բերման ենթարկում ու ձերբակալում են, այնքան մենք ավելանում ենք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիներն այսօր ժամը 8։30-ից Երևանի 2 տասնյակից ավելի փողոց են փակել` պահանջելով օրվա իշխանության հրաժարականը։ Նա վստահեցրեց` մինչ այս պահն էլ քաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում մեծ ու փոքր խմբերով երթեր, անհնազանդության բողոքի ակցիաներ։
«Մեծ ձեռքբերումն այս պահին այն է, որ քաղաքացիներն ինքնակազմակերպելով, առանց քաղաքական ուժերի մասնակցության ձևավորել են խմբեր ու դուրս են եկել բողոքի ակցիաներ անելու»,- նշեց Սաղաթելյանը։
Նա նաև ներկայացրեց ցանկը, որում նշված է, թե բացի Երևանից, հանրապետության որ հատվածներում են փողոցներ ու ավտոճանապարհներ փակվել։
«Երևան-Սևան ավտոճանապարհը մինչ այս պահը փակ է, Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքում, Արմավիրի մարզում` Էջմիածին քաղաքում, Արարատի մարզում էլ 2 հատվածում ճանապարհներ են փակ, Շիրակում` Գյումրին, Լոռու մարզում էլ փակվել են Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, իսկ Արագածոտնում` Աշտարակում և Ապարանում են ճանապարհներ փակել։ Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում «սև բերետավորները»։ Նրանցից մի քանիսի համազգեստի վրա չկան անուններ, իսկ մյուս մասի անուններն էլ կեղծ են գրված»,- շեշտեց Սաղաթելյանը։
Նշենք, որ ոստիկանությունը ժամը 12։00-ի դրությամբ հայտնել էր բերման ենթարկված 117 քաղաքացու մասին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։