https://arm.sputniknews.ru/20220503/lsaranneri-mets-masy-datark-er-akciaji-masnakcinery-mtan-eph-zhurnalistikaji-masnashenq-41617916.html
Լսարանների մեծ մասը դատարկ էր. ակցիայի մասնակիցները մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք
Լսարանների մեծ մասը դատարկ էր. ակցիայի մասնակիցները մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք
Sputnik Արմենիա
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարանաներից մեկի գրատախտակի վրա գրված էր. «Զարթնի՛ր, լաո՛» և «Առանց Նիկոլ Հայաստան»։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T11:37+0400
2022-05-03T11:37+0400
2022-05-03T12:26+0400
իշխան սաղաթելյան
երևանի պետական համալսարան (եպհ)
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41618048_0:0:1920:1080_1920x0_80_0_0_afdde5d5142735cb0c0f3576592a27c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Բողոքի ակցիա անող երիտասարները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք։Նշենք, որ լսարանների մեծ մասը դատարկ էր։ Սաղաթելյանը՝ դիմելով լսարաններից մեկում նստած ուսանողներին, կոչ արեց միանալ իրենց։ Նա հիշեցրեց, որ նրանց ընկերներից շատերը զոհվել են ազատ ու անկախ Արցախ ունենալու համար։Ի դեպ, գրատախտակներից մեկի վրա գրված էր «Զարթնի՛ր, լաո՛» և «Առանց Նիկոլ Հայաստան»։Ակցիայի մասնակիցները դուրս եկան շենքից, քանի որ, ինչպես ասացինք, լսարանների մեծ մասը դատարկ էր։Հավելենք, որ նրանք շարունակում են քայլերթը։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41618048_261:0:1701:1080_1920x0_80_0_0_7a458e397ccd88d1c2c8d300b6c13e5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, երևանի պետական համալսարան (եպհ), բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
իշխան սաղաթելյան, երևանի պետական համալսարան (եպհ), բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Լսարանների մեծ մասը դատարկ էր. ակցիայի մասնակիցները մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք
11:37 03.05.2022 (Թարմացված է: 12:26 03.05.2022) ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարանաներից մեկի գրատախտակի վրա գրված էր. «Զարթնի՛ր, լաո՛» և «Առանց Նիկոլ Հայաստան»։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Բողոքի ակցիա անող երիտասարները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք։
Նշենք, որ լսարանների մեծ մասը դատարկ էր։ Սաղաթելյանը՝ դիմելով լսարաններից մեկում նստած ուսանողներին, կոչ արեց միանալ իրենց։ Նա հիշեցրեց, որ նրանց ընկերներից շատերը զոհվել են ազատ ու անկախ Արցախ ունենալու համար։
Ի դեպ, գրատախտակներից մեկի վրա գրված էր «Զարթնի՛ր, լաո՛» և «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի մասնակիցները դուրս եկան շենքից, քանի որ, ինչպես ասացինք, լսարանների մեծ մասը դատարկ էր։
Հավելենք, որ նրանք շարունակում են քայլերթը։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։