00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում 16 000 օտարերկրացի է հաշիվ բացել. ԿԲ-ն նրանց «միջազգային այցելու» է կոչում

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Մարտին Գալստյան
Բաժանորդագրվել
Թե ովքեր են Հայաստան տեղափոխված օտարերկրացիներն ու որքան կմնան Հայաստանում, ԿԲ-ն առայժմ դժվարանում է կանխատեսել։ Մարտին Գալստյանը խուսափում է նաև նրանց միջազգայնորեն ընդունված եզրույթից դուրս որևէ այլ բնորոշում տալ։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՀՀ առևտրային բանկերում հաշիվներ բացած օտարերկրյա քաղաքացիների թիվն այս պահին 16 000 է։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Նրանց կենսական շահի կենտրոնը, ըստ էության, տեղափոխվում է ՀՀ, գոնե կարճաժամկետ հատվածում։ Բնականաբար, այդ մարդիկ բացել են ավելի մեծ թվով հաշիվներ, որովհետև մեկ մարդուն, եթե չեմ սխալվում, միջինը 2-3 հաշիվ է բացվում»,- ասաց ԿԲ նախագահը։

Այս հաշվարկով օտարերկրացիների բացած հաշիվների ընդհանուր թիվը ՀՀ բանկերում տատանվում է 30-45 հազարի միջակայքում։
Ավելի վաղ ԿԲ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ միայն մարտ ամսվա ընթացքում ՀՀ բանկերում օտարերկրացիների բացած հաշիվների թիվը 27 000 էր։
Գալստյանը հայտնեց, որ բանկերի նոր հաճախորդների զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են, հետևաբար, ռուսական ռուբլով բացված հաշիվներն ավելի մեծ թիվ են կազմում։
Բացի այդ, օտարերկրյա հաճախորդների մեծ մասը ֆիզիկական անձինք են։
ԿԲ նախագահը չհերքեց` նախնական շրջանում ռուսական բանկերի հետ փոխանցումների գործընթացում որոշակի խնդիրներ եղել են։
«Եղել են էքսցեսներ, որովհետև մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որին երբևէ չենք բախվել, բայց ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, բավականին բնականոն ընթացք կա բանկային համակարգի աշխատանքում»,- ասաց նա։
Թե ովքեր են Հայաստան տեղափոխված օտարերկրացիներն ու որքան են մնալու Հայաստանում, ԿԲ-ն առայժմ դժվարանում է կանխատեսել։ Մարտին Գալստյանը խուսափում է նաև նրանց միջազգայնորեն ընդունված եզրույթից դուրս որևէ այլ բնորոշում տալ։

«Մենք այդ մարդկանց չենք դասակարգում որպես զբոսաշրջիկներ կամ այլ որևէ կատեգորիայի մեջ, որովհետև այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան բավարար չէ հստակ դասակարգելու այդ մարդկանց։ Ուստի ես այս պահի դրությամբ՝ զերծ մնալով ավելի կոնկրետ դասակարգումներից, կօգտագործեմ «միջազգային այցելու» տերմինը»,- ասաց Գալստյանը։

Այդուհանդերձ, ԿԲ-ի գնահատականով, այս մարդիկ Հայաստան գալով ավելացրել են ՀՀ արտաքին պահանջարկը, անգամ նպաստել են նախկինում ոչ արտահանելի համարվող ծառայությունների ոլորտի արտահանմանը։
«Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ մեր ծառայությունները դարձել են արտահանելի։ Այսինքն՝ եթե այդ մարդիկ գնում են մեր հանգստի վայրերում կամ ռեստորաններում ծախսեր են իրականացնում, դա ենթադրում է, որ դա Հայաստանից էքսպորտի աճ է՝ ՀՀ վճարային հաշվեկշռի տեսանկյունից»,- ասաց ԿԲ նախագահը։
Այս իրավիճակն էլ իր հերթին հանգեցրել է պահանջարկի նկատմամբ արտարժույթի առաջարկի աճի, որը բերել է ՀՀ դրամի դիրքերի ամրապնդման։
Թե ինչ փոփոխությունների կենթարկվի ՀՀ տնտեսությունն առաջիկայում, կախված է նաև ստեղծված իրավիճակի հետագա զարգացումներից, այդ թվում` որքան երկար կմնան ՌԴ քաղաքացիները Հայաստանում ու որքան երկար կշարունակեն օգտվել ծառայություներից։
Լրահոս
0