https://arm.sputniknews.ru/20220503/datakhazutjuny-26-zvohvats-zintsarajvoghi-tshanachel-e-tuzhvogh-41637710.html
Դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող
Դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող
Sputnik Արմենիա
12 օր առաջ զինվորների ծնողները դիմել էին դատախազություն՝ շեշտելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված սխալների պատճառով են զոհվել իրենց որդիները։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T17:01+0400
2022-05-03T17:01+0400
2022-05-03T17:28+0400
զոհ
ծնող
արցախյան պատերազմ
հհ գլխավոր դատախազություն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41336888_0:97:1600:997_1920x0_80_0_0_49fd0e38a8510844471a21403acfc732.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեցին զոհվածների ծնողները։Ծնողներից մի քանիսին հրավիրել են հարցաքննության, իսկ մնացածին` դեռ ոչ։ Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, նշեց, որ իրեն դեռ չեն կանչել հարցաքննելու։Ծնողները շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց այս ընթացքում։ Նշեցին, որ դատախազության դիմաց այլևս ակցիաներ չեն անի, քանի որ գործընթացն արդեն իրավական դաշտում է։«Մենք փողոց չենք փակելու։ Մեր խնդիրը քաղաքական չէ, իրավական է։ Դիմեցինք, շատ քաղաքական ուժեր մեր հետևից եկան։ Հիմա պետք է հասնենք նրան, որ որպես մեղադրյալ ներգրավվեն մարդիկ»,- ասաց ծնողներից մեկը։Հիշեցնենք՝ 12 օր առաջ զինվորների ծնողները դիմել էին դատախազություն՝ շեշտելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված սխալների պատճառով են զոհվել իրենց որդիները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41336888_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fe583d1240dfc7350afde4620d29c4b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, ծնող, արցախյան պատերազմ, հհ գլխավոր դատախազություն, տուժածներ
զոհ, ծնող, արցախյան պատերազմ, հհ գլխավոր դատախազություն, տուժածներ
Դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող
17:01 03.05.2022 (Թարմացված է: 17:28 03.05.2022) 12 օր առաջ զինվորների ծնողները դիմել էին դատախազություն՝ շեշտելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված սխալների պատճառով են զոհվել իրենց որդիները։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեցին զոհվածների ծնողները։
Ծնողներից մի քանիսին հրավիրել են հարցաքննության, իսկ մնացածին` դեռ ոչ։ Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, նշեց, որ իրեն դեռ չեն կանչել հարցաքննելու։
«Ո՞վ պետք է համարձակվի աչքերիս մեջ նայի ու հարցաքննի ինձ։ Մինչև չգոռացինք դատախազության առջև, դատախազը չիջավ, բան չասեց։ Բայց ինքը էս որոշումներով ցույց է տալիս, որ արդար է»,- ասաց Գալեյանը։
Ծնողները շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց այս ընթացքում։ Նշեցին, որ դատախազության դիմաց այլևս ակցիաներ չեն անի, քանի որ գործընթացն արդեն իրավական դաշտում է։
«Մենք փողոց չենք փակելու։ Մեր խնդիրը քաղաքական չէ, իրավական է։ Դիմեցինք, շատ քաղաքական ուժեր մեր հետևից եկան։ Հիմա պետք է հասնենք նրան, որ որպես մեղադրյալ ներգրավվեն մարդիկ»,- ասաց ծնողներից մեկը։
Հիշեցնենք՝ 12 օր առաջ զինվորների ծնողները դիմել էին դատախազություն՝ շեշտելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված սխալների պատճառով են զոհվել իրենց որդիները։