00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարեկները 9 ամսում ավելի շատ հետիոտնի են տուգանել, քան ՃՈ-ն՝ վերջին 5 տարում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Արձանագրությունները կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 131-րդ հոդվածով (Հետիոտների և ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը)։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Պարեկային ծառայության աշխատակիցները 9 ամսվա ընթացքում (հիմնադրման պահից ի վեր) ՀՀ մայրաքաղաքում տուգանել են 5218 հետիոտնի: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ճանապարհային ոստիկանությունից։
Նշվում է, որ արձանագրությունները կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 131-րդ հոդվածով (Հետիոտների և ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը):

«Մինչև 2022 թվականի ապրիլի 7-ը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել է 5218 հետիոտն»,- ասվում է գրավոր պատասխանում:

Պարզաբանվում է, որ դա գրեթե 25 անգամ գերազանցում է վերջին հինգ տարվա ընթացքում հետիոտների նկատմամբ ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական ակտերի քանակը (ընդամենը 192 տուգանք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար):
Դրա համար էր մոտ 52 միլիոն եվրոյի ծախսը. արդյունավե՞տ է արդյոք պարեկային ծառայությունը
Մասնավորապես, 2017 թվականին ոստիկանությունը տուգանել է 20 հետիոտնի, 2018 թվականին՝ 139, 2019 թվականին՝ 23, 2020 թվականին՝ 10 հետիոտնի: 2021 թվականին արձանագրություններ չեն կազմվել։
Հիշեցնենք, որ պարեկները Երևանում ծառայության են անցել 2021 թվականի հուլիսի 7-ից։
Լրահոս
0