https://arm.sputniknews.ru/20220502/mtatsel-en-kuzenaji-cucararneri-het-gnal-bazhin-kvochubaevin-berman-chen-entarkel-41581118.html
Մտածել են` կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին. Կոչուբաևին բերման չե՞ն ենթարկել
Մտածել են` կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին. Կոչուբաևին բերման չե՞ն ենթարկել
Sputnik Արմենիա
Կոչուբաևը բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` մանրամասներ հայտնելով։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T14:29+0400
2022-05-02T14:29+0400
2022-05-02T14:46+0400
ալեքսանդր կոչուբաև
փաստաբան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36090092_0:16:1600:916_1920x0_80_0_0_44db11353f78923184e0788212ea62c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն, ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են փաստաբանին բերման ենթարկում` նրան բռնի ուժով ոստիկանական մեքենան նստեցնելով։ Սակայն, պարզվում է, որ նա ինքն է «ուզել» ոստիկանության բաժանմունք գնալ։«Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոչուբաևը։Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում ոստիկանների հոծ խմբի մեջ անգամ չի երևում, և գրել է, թե հենց այդպես էլ նրան «համոզում են, որ գնա բաժին»։Կոչուբաևը կոչ է անում չընկճվել և առաջ շարժվել։Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36090092_84:0:1517:1075_1920x0_80_0_0_954ec4f6e522e2f5ad6049d47457b2f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, հհ ոստիկանություն
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, հհ ոստիկանություն
Մտածել են` կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին. Կոչուբաևին բերման չե՞ն ենթարկել
14:29 02.05.2022 (Թարմացված է: 14:46 02.05.2022) Կոչուբաևը բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` մանրամասներ հայտնելով։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն, ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են փաստաբանին բերման ենթարկում` նրան բռնի ուժով ոստիկանական մեքենան նստեցնելով։ Սակայն, պարզվում է, որ նա ինքն է «ուզել» ոստիկանության բաժանմունք գնալ։
«Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են»,-
ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոչուբաևը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում ոստիկանների հոծ խմբի մեջ անգամ չի երևում, և գրել է, թե հենց այդպես էլ նրան «համոզում են, որ գնա բաժին»։
Կոչուբաևը կոչ է անում չընկճվել և առաջ շարժվել։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։