https://arm.sputniknews.ru/20220502/kkhmk-nerkajacucichnern-ajcelel-en-adrbejanum-pahvvogh-eduard-martirvosvovin-41595436.html
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Էդուարդ Մարտիրոսովին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Էդուարդ Մարտիրոսովին
Sputnik Արմենիա
Զառա Ամատունու խոսքով` այցի շրջանակում զինծառայողին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T18:55+0400
2022-05-02T18:55+0400
2022-05-02T19:00+0400
հայաստան
ադրբեջան
զինծառայող
գերի
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384775_0:69:1600:969_1920x0_80_0_0_d2d350a4ab4e79e3fdb0a97991649595.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Նրա խոսքով` սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, և այցի շրջանակում նրան ընտանիքի հետ նամակի միջոցով կապ հաստատելու հնարավորություն է տրվել։ Բացի այդ, ստուգվել են նրա պահման պայմանները, առողջական վիճակը։Ամատունին հուսով է` նման այցերը պարբերական կլինեն, քանի դեռ անձը գերության մեջ է։Հիշեցնենք` ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Պարզվել է, որ Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են արվում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384775_110:0:1491:1036_1920x0_80_0_0_78d949b0002af3b878f06e1b7de8a14a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող, գերի, կարմիր խաչ
հայաստան, ադրբեջան, զինծառայող, գերի, կարմիր խաչ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Էդուարդ Մարտիրոսովին
18:55 02.05.2022 (Թարմացված է: 19:00 02.05.2022) Զառա Ամատունու խոսքով` այցի շրջանակում զինծառայողին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Սովորաբար ԿԽՄԿ-ի տեսակցությունը գերեվարվածներին առաջին հերթին անձին գրանցելու հնարավորություն է տալիս, ինչը հնարավոր անհետացումներից զերծ պահելու երաշխիք է տալիս։ Մյուս կողմից` քանի դեռ անձը գտնվում է գերության մեջ, ԿԽՄԿ-ի այցերը նպաստում են, որ վերահսկվի անձի հանդեպ վերաբերմունքը, հարազատների հետ կապի մեջ մնա»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով` սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, և այցի շրջանակում նրան ընտանիքի հետ նամակի միջոցով կապ հաստատելու հնարավորություն է տրվել։ Բացի այդ, ստուգվել են նրա պահման պայմանները, առողջական վիճակը։
Ամատունին հուսով է` նման այցերը պարբերական կլինեն, քանի դեռ անձը գերության մեջ է։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը
հայտնել է, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Պարզվել է, որ Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են արվում: