https://arm.sputniknews.ru/20220430/ararat-mirzvojany-pataskhanel-e-ilham-alievin-41512865.html
Արարատ Միրզոյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Արարատ Միրզոյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանը նույնիսկ ամենահին քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T09:59+0400
2022-04-30T09:59+0400
2022-04-30T10:32+0400
հայաստան
արարատ միրզոյան
քարտեզ
իլհամ ալիև
դելիմիտացիա
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40707606_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd325bef62e3c402568f3568cd4452d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում քարտեզների ուսումնասիրություններ կատարվեն, բայց այդ աշխատանքը պիտի հիմնվի իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունը։Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով։«Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- եզրափակել է Միրզոյանը։Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և կողմերը համաձայնության են եկել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40707606_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5e105dd4607aa3df7e8296d33d2139e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, քարտեզ, իլհամ ալիև, դելիմիտացիա, դեմարկացիա
հայաստան, արարատ միրզոյան, քարտեզ, իլհամ ալիև, դելիմիտացիա, դեմարկացիա
Արարատ Միրզոյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
09:59 30.04.2022 (Թարմացված է: 10:32 30.04.2022) ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանը նույնիսկ ամենահին քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում քարտեզների ուսումնասիրություններ կատարվեն, բայց այդ աշխատանքը պիտի հիմնվի իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։ Այս հայտարարությունն արել է
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունը։
Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:
«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի»,- ասել է Միրզոյանը` պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին:
Արտգործնախարարը նշել է, որ
Հայաստանը շահագրգիռ է սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով։
«
Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- եզրափակել է Միրզոյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման`
5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար
ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն
հայտնեց, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և կողմերը համաձայնության են եկել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: