https://arm.sputniknews.ru/20220429/koronavirusi-sahmanapakumnery-hanvum-en-koronavirusy-verjacav-41456443.html
Սահմանափակումները հանվում են, կորոնավիրուսը վերջացա՞վ
Սահմանափակումները հանվում են, կորոնավիրուսը վերջացա՞վ
Sputnik Արմենիա
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի կորոնավիրուսային սահմանափակումների որոշ մասը հանվելու է։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրեց՝... 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T08:58+0400
2022-04-29T08:58+0400
2022-04-29T09:43+0400
պոդկաստ
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41453640_0:219:3233:2038_1920x0_80_0_0_05ec0020e6d4fc2adbe027add3d85e9f.jpg
Կովիդը ոչ մի տեղ չի կորելու, բայց դեպքերը նվազել են, սահմանափակման իմաստ չկա․ մասնագետ
Sputnik Արմենիա
Կովիդը ոչ մի տեղ չի կորելու, բայց դեպքերը նվազել են, սահմանափակման իմաստ չկա․ մասնագետ
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները հիմա հանելը ճիշտ է, քանի որ թվերը նվազել են, դրանց իմաստը չկա, բայց ասել, որ կորոնավիրուսի վտանգը մարդկության համար անցավ-գնաց, մի փոքր շուտ է, դեռ կան երկրներ, որտեղ օրական տասնյակ հազարավոր դեպքեր են գրանցվում։ Sputnik Արմենիայի եթերում բժիշկ Վահե Տեր-Մինասյանն այսպես մեկնաբանեց ԱՆ որոշումը որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ՊՇՌ թեստերի վերաբերյալ, հանելու մասին։Մասնագետը նշեց՝ այժմ կորոնավիրուսի դեմ պետք է իրավիճակային գործել․ կլինի՞ նոր ալիք, դրան համապատասխան պետք կլինի օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, իսկ հիմա անիմաստ է։Բացի այդ, նրա խոսքով, սահմանափակումները նաև հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ծախս են ենթադրում, որի կարիքն այս պահին չկա։ Հավելյալ ֆինանսներ են ծախսվում հիվանդանոցները փակ պահելու, ՊՇՌ թեստերի, մարդկանց աշխատավարձ տալու վրա։Այլ հարց է, որ պետությունը կրկին օպերատիվ պետք է գործի, եթե նոր ալիք սկսվի նաև Հայաստանում։ Տեր-Մինասյանը կարծում է՝ ամեն ինչ սովորելու վրա է, կկարողանան օպերատիվ լինել, որովհետև երկու տարի առաջ հիվանդությունը դեռ նոր էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անել, ոնց անել։«Այս երկու տարվա ընթացքում համաշխարհային բժշկությունը և՛ աշխատում էր, և՛ սովորում էր։ Նախ ասում էին՝ դիմակները պետք են, հետո ասում էին՝ պետք չէ, հետո նորից պետք է։ Մարդիկ արդեն խառնվում էին իրար՝ որ պահին ինչ անեին։ Հետո ստեղծվեցին պատվաստանյութերը, հետո եղավ բնական իմունիզացիան։ Սրանք բոլորն իրար լրացնում էին»,- հավելեց Տեր-Մինասյանը։ 3 նոր դեպք, 216 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումԲժշկի խոսքով, դեռ վիրուսի տարածման սկզբում էլ ասվում էր, որ վաղ թե ուշ մահացության թվերը նվազելու են, այլ հարց է, թե Հայաստանն ինչքան թանկ վճարեց դրա համար։«Եթե համեմատենք նույն ժամանակ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց թիվը, ապա կորոնավիրուսի պատճառով ավելի շատ մարդ է մահացել։ Պետք էր ամեն ինչը շատ օպերատիվ կազմակերպել, մարդիկ էլ պետք է վստահեին, կեղծ թղթեր չգնեին, օրինակ, պատվաստվեին ևն, գուցե մենք շատ ավելի քիչ կորուստներ ունենայինք։ Բայց եղածն արդեն եղած է, պետք է մտածել ապագայի մասին»,- նշեց նա։Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41453640_269:0:3000:2048_1920x0_80_0_0_76921e5ee5b4173df60f2a08bc0b4c2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, аудио
պոդկաստ, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, аудио
Սահմանափակումները հանվում են, կորոնավիրուսը վերջացա՞վ
08:58 29.04.2022 (Թարմացված է: 09:43 29.04.2022) Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի կորոնավիրուսային սահմանափակումների որոշ մասը հանվելու է։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրեց՝ արդյոք կորոնավիրուսի վտանգն ամբողջությամբ անցել է։
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները հիմա հանելը ճիշտ է, քանի որ թվերը նվազել են, դրանց իմաստը չկա, բայց ասել, որ կորոնավիրուսի վտանգը մարդկության համար անցավ-գնաց, մի փոքր շուտ է, դեռ կան երկրներ, որտեղ օրական տասնյակ հազարավոր դեպքեր են գրանցվում։
Sputnik Արմենիայի եթերում բժիշկ Վահե Տեր-Մինասյանն այսպես մեկնաբանեց ԱՆ որոշումը որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ՊՇՌ թեստերի վերաբերյալ, հանելու մասին։
Մասնագետը նշեց՝ այժմ կորոնավիրուսի դեմ պետք է իրավիճակային գործել․ կլինի՞ նոր ալիք, դրան համապատասխան պետք կլինի օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, իսկ հիմա անիմաստ է։
«Վարակը դեռևս ալիքաձև է գնում, Հայաստանում ու մեզ շրջապատող երկրներում այս պահին վարակի թվերը նվազում են, բայց որոշ երկրներում ավելանում են։ Հայաստանում անգամ այն հիվանդանոցները, որոնք կորոնավիրուսի բուժմամբ էին զբաղվում, մոտ օրերս վերադառնալու են նորմալ աշխատանքի»,- ասաց Տեր-Մինասյանը։
Բացի այդ, նրա խոսքով, սահմանափակումները նաև հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ծախս են ենթադրում, որի կարիքն այս պահին չկա։ Հավելյալ ֆինանսներ են ծախսվում հիվանդանոցները փակ պահելու, ՊՇՌ թեստերի, մարդկանց աշխատավարձ տալու վրա։
Այլ հարց է, որ պետությունը կրկին օպերատիվ պետք է գործի, եթե նոր ալիք սկսվի նաև Հայաստանում։ Տեր-Մինասյանը կարծում է՝ ամեն ինչ սովորելու վրա է, կկարողանան օպերատիվ լինել, որովհետև երկու տարի առաջ հիվանդությունը դեռ նոր էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անել, ոնց անել։
«Այս երկու տարվա ընթացքում համաշխարհային բժշկությունը և՛ աշխատում էր, և՛ սովորում էր։ Նախ ասում էին՝ դիմակները պետք են, հետո ասում էին՝ պետք չէ, հետո նորից պետք է։ Մարդիկ արդեն խառնվում էին իրար՝ որ պահին ինչ անեին։ Հետո ստեղծվեցին պատվաստանյութերը, հետո եղավ բնական իմունիզացիան։ Սրանք բոլորն իրար լրացնում էին»,- հավելեց Տեր-Մինասյանը։
Բժշկի խոսքով, դեռ վիրուսի տարածման սկզբում էլ ասվում էր, որ վաղ թե ուշ մահացության թվերը նվազելու են, այլ հարց է, թե Հայաստանն ինչքան թանկ վճարեց դրա համար։
«Եթե համեմատենք նույն ժամանակ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց թիվը, ապա կորոնավիրուսի պատճառով ավելի շատ մարդ է մահացել։ Պետք էր ամեն ինչը շատ օպերատիվ կազմակերպել, մարդիկ էլ պետք է վստահեին, կեղծ թղթեր չգնեին, օրինակ, պատվաստվեին ևն, գուցե մենք շատ ավելի քիչ կորուստներ ունենայինք։ Բայց եղածն արդեն եղած է, պետք է մտածել ապագայի մասին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։