https://arm.sputniknews.ru/20220429/hajastani-rusastani-u-adrbejani-artgvortsnakhararnery-majisi-13-in-khandipen-dushanbeum-41482071.html
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 13-ին կհանդիպեն Դուշանբեում
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 13-ին կհանդիպեն Դուշանբեում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, մայիսի 13-ին... 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T15:37+0400
2022-04-29T15:37+0400
2022-04-29T16:48+0400
հայաստան
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
սերգեյ լավրով
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40694137_0:0:1280:721_1920x0_80_0_0_31794c1231b19866582ffdca028654b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, մայիսի 13-ին կհանդիպեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած այցին և գոհունակություն հայտնել արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՌԴ էր մեկնել ապրիլի 19-ին։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես էին եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40694137_131:0:1268:853_1920x0_80_0_0_2b3c9fe430f10a9f7e4cfb251690664b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, սերգեյ լավրով, ռուսաստան, ադրբեջան
հայաստան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, սերգեյ լավրով, ռուսաստան, ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, մայիսի 13-ին կհանդիպեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:
«ՀՀ արտգործնախարարը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած այցին և գոհունակություն հայտնել արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:
ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է
Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՌԴ էր մեկնել ապրիլի 19-ին։ Նույն օրը նա հանդիպել էր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես էին եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։