Թափոնը զենք է. վերամշակված պլաստիկից զինվորների համար տաք իրեր են ստեղծվելու
08:58 27.04.2022 (Թարմացված է: 09:04 27.04.2022)
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ցանկացած տեսակի պլաստիկ կարող է վերամշակվել ու զինվորի համար տաք իրերի հումք դառնալ։ Հիմա հումքի, այսինքն՝ թափոնի կարիք կա. յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը, հավաքել պլաստիկ ու հանձնել հավաքագրման կետ՝ օգնելով բանակին և էկոլոգիային։
Պլաստիկը վերամշակվում է, դառնում սինտեպոն, դրանից էլ սահմանին կանգնած զինվորների համար տաք իրեր են կարվում։ Այս նախաձեռնության հեղինակը ռադիոֆիզիկոս, ինժեներ, կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանն է։ Նրա ղեկավարած «Շանի» ՀԿ-ն դեռ պատերազմի օրերին սկսեց սահմանի համար վրաններ, քողարկիչ ցանցեր, տարբեր անհրաժեշտ պարագաներ արտադրել, նաև անհատների, տարբեր կազմակերպությունների տրամադրած հանգանակությունների շնորհիվ ձեռք բերել ու բանակին տրամադրել անհրաժեշտ գույք։
© Sputnik / Aram NersesyanՆախաձեռնության հեղինակ Էրիկ Սարգսյանը
Նախաձեռնության հեղինակ Էրիկ Սարգսյանը
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա էլ Էրիկ Սարգսյանը նոր սարքեր է նախագծել պլաստիկի թափոնները վերամշակելու, դրանցից սինտեպոն ստանալու համար։ Սրանով միանգամից 2 խնդիր է լուծվում՝ և՛ բնությունն է մաքրվում, և՛ մեր զինվորների համար տաք իրեր են կարվում։ Պլաստիկի վերամշակումից ստացված սինտեպոնով պատրաստվում են արտադրել քնապարկեր, ներքնակներ, վերմակներ, վրանների համար ջերմամեկուսիչ պատեր և այլն։
«Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։ Պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին բոլորն ուզում ԱԹՍ սարքել, որովհետև հնչեղ է՝ ես ԱԹՍ եմ արտադրել, իսկ որ ասես նույն բանակի համար ներքնակ կամ կոշիկի տակացու եմ արտադրում, այդքան տպավորիչ չէ»,- ասում է Էրիկը։
ՀՕՊ համակարգերի մշակում, ռոբոտաշինություն, հատուկ անտենաներ... Էրիկն այս տարիների ընթացքում իր թիմի հետ բանակի համար տարբեր նախագծերով է զբաղվել ու զբաղվում։ Պետական աջակցություն չեն ստանում։
© Sputnik / Aram NersesyanՆախաձեռնության հեղինակ Էրիկ Սարգսյանը
Նախաձեռնության հեղինակ Էրիկ Սարգսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ կռիվը չի վերջացել»,- ասում է Էրիկն ու շարունակում իր գործը։
Հիմա հերթը թափոնների վերամշակմանն է հասել։ Դրա համար գնում են հին հոսքագծերը, վերանորոգում ու վերագործարկում։ Էրիկը բացատրում է, թե ինչպես է պինդ պլաստիկը թեթև սինտեպոն դառնալու. պլաստիկը տաքանում, հալվում, կաթում է, ու մեծ ճնշման տակ այդ կաթիլը ցրվում է, թեթև նյութ դառնում։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
«Օրինակ, սա օրական 1000 կգ թողարկելիությամբ հոսքագիծն է. 10 րոպեն մեկ 1 ներքնակ ենք ստանալու, 1 ներքնակի համար 3 ու կես կգ պլաստիկ է պետք, բայց այս պահին մեր հավաքած հումքը բավական չէ, որ անգամ միացնենք այս հոսքագիծը։ Հիմա փոքր հոսքագիծ ենք սարքում․ սա ժամում 15կգ թողարկելիություն է ունենալու, այսինքն՝ մեր հավաքածը մեկ օրում կվերջանա»,- ներկայացնում է Էրիկը։ Ասում է՝ մոտ մեկուկես ամսվա ընթացքում կարողացել են կես տոննայի չափ պլաստիկ հավաքել։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
«Բայց այդքան պլաստիկ կա՞, որ մշտական արտադրություն լինի»,- միամիտ հարցիս ի պատասխան պարզվում է՝ Հայաստանում ամեն օր մոտ 8 տոննա պլաստիկ է նետվում, որից պետությունը վերամշակում է միայն մոտ 2 տոննան, իսկ մնացած 6 տոննան մնում են բնության մեջ։ Մարզերում պլաստիկի ահռելի քանակներ կան, բայց տեղափոխման խնդիր կա։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
«Եթե ֆինանսավորում լիներ, մեքենաներ ձեռք կբերեինք, հատուկ արկղեր կտեղադրեինք... Իդեան աշխատեց, մարդիկ ուզում են բանակին աջակցել, բայց առայժմ եթե եկող է լինում ու հնարավորություն կա, խնդրում են, հետը բերում է»։
Պետության աջակցության վրա էլի հույս չեն դնում։ Ասում են՝ բյուրոկրատական ընթացակարգերն այնքան շատ ու բարդացված են, որ այս գործին կարող է միայն մասնավոր հատվածն աջակցել։ Մասնավորին էլ չի հետաքրքրում, որովհետև շահույթ չկա։ Ուստի այս գործում էլ հույսը կամավորներն են․ նախաձեռնությանը տարբեր դպրոցներ, անհատներ են միացել, որոնք հավաքում են պլաստիկն ու հավաքագրման կետ հասցնում։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
Պլաստիկի վերամշակումը մի քանի փուլերից է բաղկացած․ առաջին փուլում այն սորտավորվում է՝ ըստ գույնի, չափի, ամրության և այլն։ Այս գործը երկուսով են անում՝ տիկին Ռուզանն ու Լուսինեն։ Տիկին Ռուզանը «Շանի»-ին պատերազմի օրերից է միացել, իսկ Լուսինեն՝ դրանից հետո։ Վրաններ էին կարում սահմանի համար։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասի աշխատակից տիկին Ռուզանը
Արտադրամասի աշխատակից տիկին Ռուզանը
© Sputnik / Aram Nersesyan
«Տղաս պատերազմի առաջին օրերից սահմանում էր, օրեր էին լինում՝ լուր չէինք ունենում, ահավոր ծանր էր, բայց ոչ մի օր ու ժամ չեմ դադարեցրել աշխատանքը, կարում էի իմ տղայի ու մյուսների համար, իրենք էլ են իմ տղաները։ Կարում էի աղոթքով, մաղթանքով․․․»,- պատմում է տիկին Ռուզանը։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Ռուզանը արտադրամասի աշխատակիցներից մեկն է
Տիկին Ռուզանը արտադրամասի աշխատակիցներից մեկն է
© Sputnik / Aram Nersesyan
«Հիմա էլ է էդպես, այս գործը որ անում ենք, աղոթում ենք, որ խաղաղ օրերի համար պետք գան։ Արդեն փողոցով քայլելիս ոչ մի պլաստիկի կողքով անտարբեր չենք անցնում, հավաքում ենք, հետներս այստեղ բերում»,- ավելացնում է Լուսինեն։
© Sputnik / Aram NersesyanԼուսինեն արտադրամասում տեսակավորում է պլաստիկ շշերը
Լուսինեն արտադրամասում տեսակավորում է պլաստիկ շշերը
© Sputnik / Aram Nersesyan
Ռուզան–Որ օգնողները շատ լինեն, գործն ավելի արագ առաջ կգնա. ամեն մեկս տանն ինչքան պլաստիկ ենք թափում՝ թթվասերի, մածունի ամաններ, տոպրակներ, յուղի տարա, կոնֆետի թղթեր, շշեր, որ բոլորը հավաքեն, այստեղ բերեն, մաքրեն իրենց շուրջը, մեր տղաների համար ավելի արագ կկարողանանք օգտակար գործ անել, մեր բանակի համար է։
Լուսինե. Թափոնն աղբ չէ, թափոնը զենք է։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
Սորտավորումից հետո պլաստիկն աղացվում, մանրացվում է։ Ըստ պլաստիկի տեսակի՝ տարբեր աղացներ են պետք։ Էրիկն ասում է՝ պետք է նաև ավտոմեքենաների պլաստմասե մասերի աղաց ստեղծել։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր երկրում խնդիր կա մեքենաների շիթերի հետ կապված, սա մեքենաների գերեզմանոց է։ Մեծ աղացով կարող ենք դրանք էլ աղալ, որովհետև այն պլաստիկը, որից սինտեպոն չենք կարող ստանալ, հատուկ ձևով եփում են, դա ուտիլիզացիա է կոչվում. ավազի հետ խառնած բրիկետ են սարքում, դա կարելի է օգտագործել, օրինակ, խրամատ շարելիս և այլն։ Դա բավականին խիտ նյութ է, զրահապատում է ապահովում, բայց մեկ խրամատ շարելու համար մոտ 5 տոննա կգնա, այս տեմպերով 1 տարի հումքը կհավաքենք, այսինքն՝ տեմպերն է պետք բարձրացնել»,- նշում է Էրիկը։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
Արտադրամասը, որտեղ պլաստիկից սինտեպոն են ստանում
© Sputnik / Aram Nersesyan
Առաջիկայում նպատակ կա ամենաակտիվ մարզերում պլաստիկի վերամշակման մամլիչներ, աղացներ տեղադրելու, որ հումքի տեղափոխումը հեշտանա։ Առայժմ հավաքագրման երկու կետ կա, մեկը Երևանում է՝ Գյուրջյան 15/2 հասցեում (Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից ոչ հեռու), ևս մեկ կետ էլ Մասիս քաղաքում է։
© Sputnik / Aram NersesyanԱրտադրամասի աշխատակից Լուսինեն
Արտադրամասի աշխատակից Լուսինեն
© Sputnik / Aram Nersesyan
Էրիկ Սարգսյանն ասում է՝ այս ամբողջ նախաձեռնության հաջող իրականացումը և՛ պարենի անվտանգության խնդիր է լուծում (որովհետև պլաստիկը մնում է հողի մեջ, հետո մենք դա «ուտում ենք»), և' ամենակարևորը՝ սահմանի անվտանգության։