https://arm.sputniknews.ru/20220427/pashinjani-avtvosharasjan-meghqvov-voghbergakan-vraerti-tesanjutery-hajtnvel-en-svoccancum-41396966.html
Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի տեսանյութերը հայտնվել են սոցցանցում
Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի տեսանյութերը հայտնվել են սոցցանցում
Sputnik Արմենիա
Կադրերում երևում է կնոջը վրաերթի ենթարկելու պահը, ինչպես նաև կողքով անցնող ավտոշարասյունը: 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T18:26+0400
2022-04-27T18:26+0400
2022-04-27T18:40+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վրաերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28385553_0:85:1600:985_1920x0_80_0_0_3cbbfea50e864c4ac8f4f21576a5315e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Համացանցում են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ ողբերգական վրաերթի տեսանյութերը։Առաջին տեսանյութում երևում է, որ ճանապարհը փակել են, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը անցնի, մի կին փորձում է արագ անցնել, սակայն չի հասցնում։ Տեսանյութում նաև հստակ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում ոստիկանական ամենագնացը: Դեպքի վայրում կանգնած իրավապահ մարմինների աշխատակիցն էլ ամենայն հավանականությամբ կարգավորում է մեքենաների երթևեկությունն ու քաղաքացիների շարժը։Երկրորդ տեսանյութում, որը սոցցանցերում է հայտնվել առաջինից մի քանի ժամ հետո, պարզ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում նույն սպիտակ ամենագնացը, որից հետո և՛ այդ մեքենան է անցնում, և՛ Փաշինյանի ավտոշարասյան մյուս 8 մեքենաները։ Դրանցից ոչ մեկը կանգ չի առնում։Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։Մահացածը 29-ամյա Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28385553_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2fa0434f66067533981936fcfc75b3db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաերթ
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաերթ
Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի տեսանյութերը հայտնվել են սոցցանցում
18:26 27.04.2022 (Թարմացված է: 18:40 27.04.2022) Կադրերում երևում է կնոջը վրաերթի ենթարկելու պահը, ինչպես նաև կողքով անցնող ավտոշարասյունը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Համացանցում են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ ողբերգական վրաերթի տեսանյութերը։
Առաջին տեսանյութում երևում է, որ ճանապարհը փակել են, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը անցնի, մի կին փորձում է արագ անցնել, սակայն չի հասցնում։ Տեսանյութում նաև հստակ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում ոստիկանական ամենագնացը: Դեպքի վայրում կանգնած իրավապահ մարմինների աշխատակիցն էլ ամենայն հավանականությամբ կարգավորում է մեքենաների երթևեկությունն ու քաղաքացիների շարժը։
Երկրորդ տեսանյութում, որը սոցցանցերում է հայտնվել առաջինից մի քանի ժամ հետո, պարզ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում նույն սպիտակ ամենագնացը, որից հետո և՛ այդ մեքենան է անցնում, և՛ Փաշինյանի ավտոշարասյան մյուս 8 մեքենաները։ Դրանցից ոչ մեկը կանգ չի առնում։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով
վրաերթի է ենթարկել հղի կնոջը։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով,
մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Մահացածը
29-ամյա Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում: