https://arm.sputniknews.ru/20220427/cucararnery-tsaghikner-u-mvomer-en-drel-vrareti-entarkvats-knvoj-hishatakin-41408029.html
Ցուցարարները ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին
Ցուցարարները ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»: 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T21:44+0400
2022-04-27T21:44+0400
2022-04-27T22:24+0400
վրաերթ
մահ
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41407318_0:0:1599:899_1920x0_80_0_0_286dd0a26bc1ec774889e8b0ced971e9.jpg
Ընդդիմության կազմակերպած երթերի մասնակիցները Երևանի Լեո-Պարոնյան փողոցների հատվող մասում ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին։ Տեղում աշխատող Sputnik Արմենիայի աշխատակիցը փոխանցում է, որ հավաքվածները միասին աղոթել են կնոջ հոգու հանգստության համար։Ցուցարարները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»:Sputnik Արմենիայի հետ զրույցում Սոնա Մնացականյանի ընկերներից մեկը, որը խնդրեց անանուն մնալ, ասաց, որ Սոնայի ամուսինը հրաժարվել է կապի դուրս գալ Նիկոլ Փաշինյանի հետ։Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:30 սահմանում վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին։ Հղիության յոթերորդ ամսում գտնվող կնոջը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, բայց նա ուշքի չգալով՝ մահացել է։ Այսօր վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են դեպքը՝ ասելով, որ եթե ավտոշարասյան մեքենան կանգներ, դա խցանում կառաջացներ փողոցում և շտապօգնությունը տեղ չէր հասնի։ Ըստ աշխատակազմի հաղորդագրության՝ Փաշինյանը ցավակցել է մահացած կնոջ հորը։ Ղեկին եղած ոստիկանության սպան ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք տվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41407318_40:0:1239:899_1920x0_80_0_0_10d50e65c24f1d2b0497e1c52ea5369a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, մահ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
վրաերթ, մահ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
Ցուցարարները ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին
21:44 27.04.2022 (Թարմացված է: 22:24 27.04.2022) Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»:
Ընդդիմության կազմակերպած երթերի մասնակիցները Երևանի Լեո-Պարոնյան փողոցների հատվող մասում ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին։ Տեղում աշխատող
Sputnik Արմենիայի աշխատակիցը փոխանցում է, որ հավաքվածները միասին աղոթել են կնոջ հոգու հանգստության համար։
Ցուցարարները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սոնա Մնացականյանի ընկերներից մեկը, որը խնդրեց անանուն մնալ, ասաց, որ Սոնայի ամուսինը հրաժարվել է կապի դուրս գալ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:30 սահմանում վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա
Սոնա Մնացականյանին։ Հղիության յոթերորդ ամսում գտնվող կնոջը
տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, բայց նա ուշքի չգալով՝ մահացել է։
Այսօր վարչապետի
աշխատակազմից մեկնաբանել են դեպքը՝ ասելով, որ եթե ավտոշարասյան մեքենան կանգներ, դա խցանում կառաջացներ փողոցում և շտապօգնությունը տեղ չէր հասնի։ Ըստ աշխատակազմի հաղորդագրության՝ Փաշինյանը ցավակցել է մահացած կնոջ հորը։ Ղեկին եղած ոստիկանության
սպան ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք տվել։