https://arm.sputniknews.ru/20220422/mer-arajarkats-5-skzbunqnery-petq-e-yndunven-alievy-hhi-verjin-hnaravvorutjan-masin-41178440.html
«Մեր առաջարկած 5 սկզբունքները պետք է ընդունվեն». Ալիևը` ՀՀ–ի «վերջին հնարավորության» մասին
«Մեր առաջարկած 5 սկզբունքները պետք է ընդունվեն». Ալիևը` ՀՀ–ի «վերջին հնարավորության» մասին
Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևի խոսքով` ընդունելով Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները՝ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես պետք է հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային... 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T15:23+0400
2022-04-22T15:23+0400
2022-04-22T15:25+0400
իլհամ ալիև
ադրբեջան
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33933853_0:53:3039:1762_1920x0_80_0_0_3c8c127c059ea30c6914c9869da523bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը կարող է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը շեղվի Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքներից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։«Եթե նրանք հրաժարվեն դա անելուց (խաղաղության պայմանագիր ստորագրելուց՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա - խմբ.), ապա մենք նույնպես չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք այդ մասին պաշտոնապես կհայտարարենք։ Հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերջնաարդյունքը` հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- ասել է նա։«Սա կարևոր պահ եմ համարում հետկոնֆլիկտային ժամանակահատվածի համար։ Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ սկզբունքի հիման վրա։ Ներկայում երկու երկրի արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան... Համաձայնագրի տեքստը կարող է շուտով պատրաստվել և ստորագրվել։ Այդպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր կարող են հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական»,- ասել է Ալիևը։Նա դիմել է նաև Հայաստանի «ռևանշիստական ուժերին»՝ հայտարարելով, որ սա «միակ ելքն է և հնարավոր է` վերջին հնարավորությունը»։Մարտի կեսերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկի տեքստը, որի կատարումից հետո պատրաստ է անցնել խաղաղության համաձայնագրի բանակցություններին։րանք ներառում եներկողմանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացակայություն և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: Կողմերը պարտավորվում են նաև զերծ մնալ միջպետական հարաբերություններում անվտանգության սպառնալիքից և այլն։Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց. Վարդան Օսկանյան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33933853_155:0:2884:2047_1920x0_80_0_0_954d26ad82e9e3771e94029029251ba2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
«Մեր առաջարկած 5 սկզբունքները պետք է ընդունվեն». Ալիևը` ՀՀ–ի «վերջին հնարավորության» մասին
15:23 22.04.2022 (Թարմացված է: 15:25 22.04.2022) Իլհամ Ալիևի խոսքով` ընդունելով Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները՝ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես պետք է հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը կարող է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը շեղվի Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքներից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե նրանք հրաժարվեն դա անելուց (խաղաղության պայմանագիր ստորագրելուց՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա - խմբ.), ապա մենք նույնպես չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք այդ մասին պաշտոնապես կհայտարարենք։ Հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերջնաարդյունքը` հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- ասել է նա։
Նրա խոսքով` ընդունելով Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները՝ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես պետք է հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չունի և ապագայում էլ Ադրբեջանի նկատմամբ չի ունենա տարածքային պահանջներ ։
«Սա կարևոր պահ եմ համարում հետկոնֆլիկտային ժամանակահատվածի համար։ Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ սկզբունքի հիման վրա։ Ներկայում երկու երկրի արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան... Համաձայնագրի տեքստը կարող է շուտով պատրաստվել և ստորագրվել։ Այդպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր կարող են հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական»,- ասել է Ալիևը։
Նա դիմել է նաև Հայաստանի «ռևանշիստական ուժերին»՝ հայտարարելով, որ սա «միակ ելքն է և հնարավոր է` վերջին հնարավորությունը»։
Մարտի կեսերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկի տեքստը, որի կատարումից հետո պատրաստ է անցնել խաղաղության համաձայնագրի բանակցություններին։
րանք ներառում եներկողմանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացակայություն և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: Կողմերը պարտավորվում են նաև զերծ մնալ միջպետական հարաբերություններում անվտանգության սպառնալիքից և այլն։