https://arm.sputniknews.ru/20220415/zhvoghvovurdn-ajsor-piti-votqi-kangni-vazgen-manukjani-hajtararutjuny-40942441.html
Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանը նշում է, որ Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T17:32+0400
2022-04-15T17:32+0400
2022-04-15T18:05+0400
վազգեն մանուկյան
հայտարարություն
հայաստան
արցախ
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521087_0:0:1600:901_1920x0_80_0_0_e58f6388f59b1e522ba6321a0da169ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում, կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ, հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։ Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց և հայտարարությամբ հանդես եկավ` ընդգծելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, և ՀՀ իշխանությունները պետք է հետ կանգնեն աղետալի դիրքորոշումից։Նրա խոսքով` Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Մանուկյանը կարծում է, որ հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։Լավրովը Միրզոյանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521087_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7eb55452b92e489a93cbe53996de5960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վազգեն մանուկյան, հայտարարություն, հայաստան, արցախ, իշխանություն, ընդդիմություն
վազգեն մանուկյան, հայտարարություն, հայաստան, արցախ, իշխանություն, ընդդիմություն
Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
17:32 15.04.2022 (Թարմացված է: 18:05 15.04.2022) Վազգեն Մանուկյանը նշում է, որ Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը
։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում, կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ, հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։ Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց և հայտարարությամբ հանդես եկավ` ընդգծելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, և ՀՀ իշխանությունները պետք է հետ կանգնեն աղետալի դիրքորոշումից։
«Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։ Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»,- ասում է Մանուկյանը։
Նրա խոսքով` Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Մանուկյանը կարծում է, որ հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։