00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրկին հասունացել է լրջանալու պահը. արդյո՞ք դա գիտակցում են Հայաստանի իշխանությունները

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրկին հասունացել է լրջանալու պահը. արդյո՞ք դա գիտակցում են Հայաստանի իշխանությունները
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, որի իշխանությունները վերջապես բացում են քարտերը և բացահայտում իրենց իրական մոտեցումները Արցախի հարցում, հար և նման է այն իրավիճակին, որը ստեղծվել էր ուղիղ 25 տարի առաջ։ Այն ժամանակ՝ 1997 թվականին, առաջին նախագահն ասում էր, որ եկել է լրջանալու պահը։ Հիմա իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները մոտավորապես նույն կոչն են հնչեցնում։ Տարբերությունն այն է, որ քառորդ դար առաջ դա կատարվում էր կատարյալ հաղթանակից, իսկ այժմ՝ կատարյալ պարտությունից հետո։ Բայց նմանություն էլ կա. թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ղեկավարներից որևէ մեկը չի համարձակվում ամենայն ազնվությամբ հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։
Այն ժամանակ անընդհատ խոսվում էր փոխզիջումների մասին, այսօրվա իշխանությունների ձևակերպումն այսպիսին է՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցվի»։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ է նշանակում այդ «մի քիչը»։ Երևի ակնհայտ է, որ դա նշանակում է հենց այն, ինչի մասին խուսափում էին խոսել թե՛ 25 տարի առաջ, թե՛ հիմա, այսինքն՝ «Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Բնականաբար, ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ կարգավիճակով։ Եվ դա հասկանալի է՝ արդեն հայտարարվել է, որ կարգավիճակի հարցը երկրորդական է, առաջնայինը արցախցիների անվտանգությունն ու իրավունքներն են։
Բայց որոշ վերլուծաբաններ արդեն փաստում են՝ միայն միամիտները կարող են հույս ունենալ, որ Ադրբեջանը, որը հաղթանակ է տարել հայերի նկատմամբ և հայտարարել, թե Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծված է, կարող է համաձայնել, որ Արցախն ունենա քաղաքական կարգավիճակ, այսինքն` խորհրդարան, կառավարություն, նախագահ և այլն։ Ուրեմն, խոսքը առավելագույնը մշակութային ինքնավարության մասին է։ Այսինքն, եթե անկեղծ լինենք մինչև վերջ, պիտի խոստովանենք՝ կարգավիճակի «մի քիչ իջեցումը» իրականում նշանակում է միայն մի բան՝ մշակութային ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ այդ դեպքում արցախցու անվտանգության և իրավունքների ապահովումը մնալու է զուտ Ադրբեջանի իշխանությունների խոստումների մակարդակում։
Բայց ինչո՞ւ փորձեցի զուգահեռներ անցկացնել 25 տարի առաջ գոյություն ունեցած իրավիճակի և այսօրվա իրականության միջև։ Ախր նմանությունն ակնհայտ է՝ երկու դեպքում էլ խելքին մոտ այլընտրանքային ծրագիր չկա։ Ավելին, եթե այն ժամանակ ընդդիմախոսները գոնե ինչ-որ կերպ մասնակցում էին քննարկումներին, երբեմն նույնիսկ հակափաստարկներ բերում, ապա այսօր շատ լավ գիտեք, թե ինչ է կատարվում.ընդդիմությունը լրիվ կազմով ընդհանրապես բոյկոտում է խորհրդարանական նիստերը, որոնցում, բացի ավանդական հեգնական ելույթներից, նաև բավական կարևոր գաղափարներ են հնչում, և սևեռվել է ընդամենը մի կարգախոսի վրա՝ այս իշխանությունները պիտի հեռանան։
Ենթադրենք հեռացան։ Կա՞ արդյոք որևէ իրատեսական ծրագիր, որը շահեկանորեն տարբերվում է իշխանությունների մոտեցումներից։ Չէ՞ որ հենց նման ծրագրի առկայությունը մեծապես կարող էր նպաստել ընդդիմության հռչակած գլխավոր նպատակի իրականացմանը՝ հեռացնել ներկա իշխանություններին։ Մի՞թե մոռացվել է անցած տարվա փորձը, երբ ընդդիմությունը երկար ժամանակ արգելափակում էր Բաղրամյան պողոտան, սակայն, «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը շարունակ կրկնելով, այդպես էլ չկարողացավ որևէ այլ գաղափարով գրավել մարդկանց, որոնք որևէ կոնկրետ ծրագիր չլսեցին և ի վերջո պարզապես հեռացան։ Ու ամեն ինչ դրանով ավարտվեց։
Բայց ամենագլխավոր հարցը՝ իսկ Հայաստանի ներկա ղեկավարները, որոնք պատերազմից հետո ընդհանրապես գեթ մեկ անգամ Ստեփանակերտում չեն եղել, արդյոք խորհրդակցե՞լ են Արցախի իշխանությունների հետ Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին հայտարարություններ անելուց առաջ։ Էդ դեպքում, ինչպե՞ս բացատրել, որ Արցախի խորհրդարանը աղետալի է համարում հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը և կոչ անում հրաժարվել դրանից, մեջբերեմ. «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնել»։
Իսկապես, չէ՞ որ նման լուրջ դեպքերում հայկական երկու պետություններն առնվազն պետք է հանդես գան մեկ միասնական, լիովին համաձայնեցված դիրքորոշումով, այնինչ պատկերը ճիշտ հակառակն է՝ էսպիսի տարակարծություն, անհամաձայնություն Երևանի և Ստեփանակերտի միջև երևի որևէ մեկն ընդհանրապես չի հիշում։ Եվ ուրեմն, համաձայնեք՝ եթե իշխանությունները մեզ համոզում են, որ կրկին եկել է լրջանալու պահը, մենք առաջին հերթին պիտի հաստատ համոզված լինենք, որ հենց իրենք՝ իշխանություններն են լիովին գիտակցում պահի լրջությունը։
ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսից առաջ (8 ապրիլի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Լավրովը Միրզոյանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները
Լրահոս
0