https://arm.sputniknews.ru/20220415/karavarutjuny-mtadir-e-masnavvorecnel-armenikum-pby-n-u-her-her-hek-y-zlm-40915071.html
Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը. ԶԼՄ
Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T11:01+0400
2022-04-15T11:01+0400
2022-04-15T11:15+0400
հհ կառավարություն
հիդրոէլեկտրակայան (հէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2011/71/20117151_0:0:1001:563_1920x0_80_0_0_9f4c523bbde64cc4a8ff235df11a43bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը, գրում է «Հրապարակ» թերթը։ Նշվում է, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։«2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից»,–գրում է թերթը։«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։«Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2011/71/20117151_0:0:969:727_1920x0_80_0_0_2b1d7f483c3d51d4dfd5f683c3413732.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, հիդրոէլեկտրակայան (հէկ)
հհ կառավարություն, հիդրոէլեկտրակայան (հէկ)
Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը. ԶԼՄ
11:01 15.04.2022 (Թարմացված է: 11:15 15.04.2022) «Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը, գրում է
«Հրապարակ» թերթը։ Նշվում է, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։
«2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից»,–գրում է թերթը։
Հիշեցվում է, որ ժամանակին մամուլն այս գործարքը կապում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, քանի որ համանման գործարքով արդեն ՊՆ-ի կազմում էր հայտնվել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորա ՀԷԿ»-ը:
«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։
«Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված: