https://arm.sputniknews.ru/20220414/serzh-sargsjani-grasenjaky-hraparakel-e-2016-in-mkhi-nerkajacrats-pastatghti-3-parberutjuny-40884984.html
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է 2016 թվականի փաստաթղթի առաջին 3 պարբերությունները
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է 2016 թվականի փաստաթղթի առաջին 3 պարբերությունները
Sputnik Արմենիա
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը վստահեցնում է, որ պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T14:24+0400
2022-04-14T14:24+0400
2022-04-14T15:38+0400
հայաստան
սերժ սարգսյան
արցախ
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/13/24156201_0:0:1600:901_1920x0_80_0_0_f26c6adf62ef9f49595c8a03d8897d10.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունները։Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրում գրված է. «Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայն ենք, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրատապ լուծում են պահանջում։ Մենք վերահաստատում ենք հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթղթերին: Այս հռչակագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածության սկզբունքի վրա։ Դրանում պարունակվող դրույթները մեկ ամբողջություն են կազմում, չեն կարող իրագործվել միմյանցից անջատ և միջազգային հուսալի վերահսկողություն են պահանջում ` ներառյալ համանախագահ երկրների վերահսկողությունը»։«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- գրված է ՀՀ 3-րդ նախագահի ֆեյսբուքյան էջում:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասել էր, որ իր կարծիքով՝ այն ուժերը, որոնք 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանը պատասխանեց նրան` հայտարարելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ։Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/13/24156201_127:0:1550:1067_1920x0_80_0_0_1f9076c204d9f920c648a253998ff594.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, արցախ, եահկ մինսկի խումբ
հայաստան, սերժ սարգսյան, արցախ, եահկ մինսկի խումբ
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է 2016 թվականի փաստաթղթի առաջին 3 պարբերությունները
14:24 14.04.2022 (Թարմացված է: 15:38 14.04.2022) ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը վստահեցնում է, որ պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունները։
Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրում գրված է. «Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայն ենք, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրատապ լուծում են պահանջում։ Մենք վերահաստատում ենք հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթղթերին: Այս հռչակագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածության սկզբունքի վրա։ Դրանում պարունակվող դրույթները մեկ ամբողջություն են կազմում, չեն կարող իրագործվել միմյանցից անջատ և միջազգային հուսալի վերահսկողություն են պահանջում ` ներառյալ համանախագահ երկրների վերահսկողությունը»։
«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- գրված է ՀՀ 3-րդ նախագահի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասել էր, որ իր կարծիքով՝ այն ուժերը, որոնք 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանը
պատասխանեց նրան` հայտարարելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ։