https://arm.sputniknews.ru/20220414/pulajin-te-patetajin-azh-pvokhnagahy-pataskhanec-serzh-sargsjani-grasenjakin-40894416.html
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. ԱԺ փոխնախագահը պատասխանեց Սերժ Սարգսյանի գրասենյակին
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. ԱԺ փոխնախագահը պատասխանեց Սերժ Սարգսյանի գրասենյակին
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանի խոսքով, փաստաթուղթը կարելի է կոչել «փուլային» կամ «փաթեթային», բայց դրանից դրա էությունը չի փոխվում։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T17:28+0400
2022-04-14T17:28+0400
2022-04-14T17:47+0400
սերժ սարգսյան
ռուբեն ռուբինյան
արցախ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39297306_0:64:1600:964_1920x0_80_0_0_55b413c4912cfa288589cb44f3d351da.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի` Արցախի հարցի լուծման բանակցային 2016թ-ի փաստաթղթի մի հատվածի հրապարակմանն այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթի իրավունքով արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը։Աժ փոխխոսնակը հայտարարեց, որ 2016թ-ի փաստաթղթով նկարագրված է եղել միայն մեկ փուլի լուծում` Արցախի 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին։«Արդյո՞ք այդ փաստաթղթով ֆիքսվել է, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Արդյո՞ք այդ փաստաթղթով ֆիքսվել է, թե երբ, որտեղ ու ում մասնակցությամբ պետք է տեղի ունենա հանրաքվե Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Ֆիքսվե՞լ է, թե ինչպիսի հարց պետք է դրվի այդ հանրաքվեին։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Փոխարենը ֆիքսվել է, որ ոչինչ չի ֆիքսվել այդ իմաստով»,- ասաց Ռուբինյանը` հավելելով. «Հետևաբար, Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ»։Ըստ նրա, փաստաթուղթը կարելի է կոչել «փուլային» կամ «փաթեթային», բայց դրանից դրա էությունը չի փոխվում։Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր, ի պատասխան ՀՀ վարչապետի ելույթում հնչած տեսակենտների, հրապարակել է 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունները։ Դրանում արձանագրվում է կողմերի պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, հարցը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստաթղթերի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի շրջանակներում լուծելու վերաբերյալ։Երրորդ պարբերության մեջ բառացի ասվում է. «Այս հայտարարագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածությունների սկզբունքի վրա։ Դրանում ներառված դրույթները կազմում են մեկ ամբողջություն։ Դրանք չեն կարող իրագործվել միմյանցից անջատ ու պահանջում են վստահելի միջազգային վերահսկողություն` այդ թվում համանախագահ երկրների կողմից»։Երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխող քաղաքական ուժն այս ամենին քաջատեղյակ է, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխում է ու ձախողում բանակցությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39297306_151:0:1574:1067_1920x0_80_0_0_4fc1767c4a5545d583c79eb8af2d740c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, ռուբեն ռուբինյան, արցախ, բանակցություն
սերժ սարգսյան, ռուբեն ռուբինյան, արցախ, բանակցություն
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. ԱԺ փոխնախագահը պատասխանեց Սերժ Սարգսյանի գրասենյակին
17:28 14.04.2022 (Թարմացված է: 17:47 14.04.2022) Ռուբեն Ռուբինյանի խոսքով, փաստաթուղթը կարելի է կոչել «փուլային» կամ «փաթեթային», բայց դրանից դրա էությունը չի փոխվում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի` Արցախի հարցի լուծման բանակցային 2016թ-ի փաստաթղթի մի հատվածի հրապարակմանն այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթի իրավունքով արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Աժ փոխխոսնակը հայտարարեց, որ 2016թ-ի փաստաթղթով նկարագրված է եղել միայն մեկ փուլի լուծում` Արցախի 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին։
«Արդյո՞ք այդ փաստաթղթով ֆիքսվել է, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Արդյո՞ք այդ փաստաթղթով ֆիքսվել է, թե երբ, որտեղ ու ում մասնակցությամբ պետք է տեղի ունենա հանրաքվե Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Ֆիքսվե՞լ է, թե ինչպիսի հարց պետք է դրվի այդ հանրաքվեին։ Ո՛չ, չի ֆիքսվել։ Փոխարենը ֆիքսվել է, որ ոչինչ չի ֆիքսվել այդ իմաստով»,- ասաց Ռուբինյանը` հավելելով. «Հետևաբար, Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ»։
Ըստ նրա, փաստաթուղթը կարելի է կոչել «փուլային» կամ «փաթեթային», բայց դրանից դրա էությունը չի փոխվում։
«Փաթեթային տարբերակ նշանակում է, որ փաթեթով միանգամից լուծվում են բոլոր խնդիրները, կամ, առնվազն փաթեթով կայացվում է համաձայնություն` բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ, սակայն դա բաժանվում է փուլերի։ 2016թ-ի տարբերակը ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ երկրորդ»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր, ի պատասխան ՀՀ վարչապետի ելույթում հնչած տեսակենտների, հրապարակել է 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված
առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունները։ Դրանում արձանագրվում է կողմերի պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, հարցը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստաթղթերի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի շրջանակներում լուծելու վերաբերյալ։
Երրորդ պարբերության մեջ բառացի ասվում է. «Այս հայտարարագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածությունների սկզբունքի վրա։ Դրանում ներառված դրույթները կազմում են մեկ ամբողջություն։ Դրանք չեն կարող իրագործվել միմյանցից անջատ ու պահանջում են վստահելի միջազգային վերահսկողություն` այդ թվում համանախագահ երկրների կողմից»։
Երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխող քաղաքական ուժն այս ամենին քաջատեղյակ է, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխում է ու ձախողում բանակցությունները։