https://arm.sputniknews.ru/20220413/gvoriskapan-tshanaparhy-pak-che-iranakan-bernatarnery-chen-ancnum-baqvi-vtsharneri-pattsharvov-40861143.html
Գորիս-Կապան ճանապարհը փակ չէ. իրանական բեռնատարները չեն անցնում Բաքվի վճարների պատճառով
Գորիս-Կապան ճանապարհը փակ չէ. իրանական բեռնատարները չեն անցնում Բաքվի վճարների պատճառով
Sputnik Արմենիա
ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ճանապարհը բետոնե պատնեշներով և փշալարերով փակ է, սակայն անցնելու հնարավորություն կա։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T19:07+0400
2022-04-13T19:07+0400
2022-04-13T19:39+0400
ադրբեջան
մաքսակետ
սյունիք
գորիս
կապան
բեռնատար
իրանի իսլամական հանրապետություն
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/96/10569667_0:84:1601:984_1920x0_80_0_0_1e64773aaeb530096e5d7d9643ccbc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը բաց է բեռնատարների համար՝ Ադրբեջանին տուրքեր վճարելու պայմանով։Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ադրբեջանցի զինված ծառայողները ճանապարհի վրա բետոնե պատնեշներ և փշալարեր են տեղադրել: Որպես ապացույց նաև լուսանկար է հրապարակվել։Այդ լուրը հրապարակել են նաև այլ լրատվամիջոցներ։Տեղի բնակիչները, սակայն, Sputnik Արմենիային հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։Շատ հազվադեպ է լինում, որ այն բեռնատարները (մեծ և շրջադարձի համար անհարմար), որոնք չեն կարողանում անցնել Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհով, ընտրում են Որոտանի հին ճանապարհը։Ինչ վերաբերում է ճանապարհի մոտ տեղադրված բետոնե պատնեշներին, դրանք արդեն երկար ժամանակ է, որ տեղադրված են, որպեսզի մեքենաներն իջեցնեն արագությունը։ Այդ պատնեշներն ամբողջությամբ չեն փակել ճանապարհը, փշալարերն էլ տեղադրվել են մոտ մի քանի շաբաթ առաջ` վերահսկողության ուժեղացման համար։ Անցնող մեքենայի փաստաթղթերը ստուգելուց հետո ճանապարհից հեռացնում են փշալարերը և թողնում, որ բեռնատարներն անցնեն:Նշենք, որ ճանապարհին տեղադրված են ոչ միայն ադրբեջանական, այլև ռուս սահմանապահների անցակետեր։Փետրվարին Sputnik Արմենիան գրել է, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին անցակետ դնելուց հետո Ադրբեջանն ավելի քան 100 000 դոլար մաքսատուրք է հավաքել։
ադրբեջան
սյունիք
գորիս
կապան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/96/10569667_88:0:1511:1067_1920x0_80_0_0_acbb50e957fc6554bfffa64821390734.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, մաքսակետ, սյունիք, գորիս, կապան, բեռնատար, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք
ադրբեջան, մաքսակետ, սյունիք, գորիս, կապան, բեռնատար, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք
Գորիս-Կապան ճանապարհը փակ չէ. իրանական բեռնատարները չեն անցնում Բաքվի վճարների պատճառով
19:07 13.04.2022 (Թարմացված է: 19:39 13.04.2022) ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ճանապարհը բետոնե պատնեշներով և փշալարերով փակ է, սակայն անցնելու հնարավորություն կա։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը բաց է բեռնատարների համար՝ Ադրբեջանին տուրքեր վճարելու պայմանով։
Այսօր
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ադրբեջանցի զինված ծառայողները ճանապարհի վրա բետոնե պատնեշներ և փշալարեր են տեղադրել: Որպես ապացույց նաև լուսանկար է հրապարակվել։Այդ լուրը հրապարակել են նաև այլ լրատվամիջոցներ։
Տեղի բնակիչները, սակայն,
Sputnik Արմենիային հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Հարցն այն է, որ իրանական (երբեմն` վրացական) բեռնատարները գրեթե դադարել են օգտվել այդ ճանապարհից, քանի որ Ադրբեջանն անցակետը հատելու համար մեծ մաքսատուրք է վերցնում։
Շատ հազվադեպ է լինում, որ այն բեռնատարները (մեծ և շրջադարձի համար անհարմար), որոնք չեն կարողանում անցնել Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհով, ընտրում են Որոտանի հին ճանապարհը։
Ինչ վերաբերում է ճանապարհի մոտ տեղադրված բետոնե պատնեշներին, դրանք արդեն երկար ժամանակ է, որ տեղադրված են, որպեսզի մեքենաներն իջեցնեն արագությունը։ Այդ պատնեշներն ամբողջությամբ չեն փակել ճանապարհը, փշալարերն էլ տեղադրվել են մոտ մի քանի շաբաթ առաջ` վերահսկողության ուժեղացման համար։ Անցնող մեքենայի փաստաթղթերը ստուգելուց հետո ճանապարհից հեռացնում են փշալարերը և թողնում, որ բեռնատարներն անցնեն:
Նշենք, որ ճանապարհին տեղադրված են ոչ միայն ադրբեջանական, այլև ռուս սահմանապահների անցակետեր։
Փետրվարին
Sputnik Արմենիան գրել է, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին անցակետ դնելուց հետո Ադրբեջանն ավելի քան
100 000 դոլար մաքսատուրք է հավաքել։