https://arm.sputniknews.ru/20220412/rdn-kversksi-lusnajin-tsragiry-ev-kirakanacni-tiezerakan-bvolvor-tsragrery-putin-40804871.html
ՌԴ–ն կվերսկսի լուսնային ծրագիրը և կիրականացնի տիեզերական բոլոր ծրագրերը. Պուտին
ՌԴ–ն կվերսկսի լուսնային ծրագիրը և կիրականացնի տիեզերական բոլոր ծրագրերը. Պուտին
Sputnik Արմենիա
Չնայած ճնշումներին` Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի բոլոր ծրագրերը։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T14:08+0400
2022-04-12T14:08+0400
2022-04-12T14:10+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
լուսին
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/1941/42/19414238_0:56:1601:956_1920x0_80_0_0_4b1f3187e3a74a2f776308793f7fb602.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Գագարինի անվան գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնում հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը` նկատի ունենալով «Լունա-25»–ի արձակումը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսի հետ ենթակառուցվածք կձևավորի տիեզերական ոլորտում։«Լունա-25» նախագծի նպատակն է ավտոմատ զոնդ գործարկել, որը պետք է հեռավար հետազոտություն իրականացնի և համապատասխան վայրեր ընտրի իջեցվող սարքերի համար: Հիմնական մոդուլն էլ ուսումնասիրելու է լուսնի մակերևույթը հարավային բևեռի շրջանում, այդ թվում` մինչև երկու մետր խորությամբ կրիոգեն հորատման միջոցով (հիմնական խնդիրը ջրի որոնումն է):Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է գնացել «Վոստոչնի» տիեզերակայան։ Մինչ այդ նրանք ուղղաթիռից են ուսումնասիրել տիեզերակայանում ընթացող աշխատանքները։Պուտինը «Ռոսկոսմոսին» հանձնարարել է աշխատել Բելառուսի ներկայացուցիչների հետ։«Խնդրում եմ ռուսական տիեզերանավով ուսուցում և թռիչք ապահովել Բելառուսի ներկայացուցիչների համար»,- ասել է նա։Բացի այդ Տիեզերագնացության օրը Ռուսաստանի նախագահը պետական պարգևներ է հանձնել Յուրի Գագարինի գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնի աշխատակիցներին։Ե՞րբ է Պուտինը ուղերձով դիմելու Դաշնային ժողովին. Պեսկովի պատասխանը
լուսին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1941/42/19414238_17:0:1528:1133_1920x0_80_0_0_94e893053b110d2a85150c6e658a2ad2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, լուսին, ալեքսանդր լուկաշենկո
ռուսաստան, վլադիմիր պուտին, լուսին, ալեքսանդր լուկաշենկո
ՌԴ–ն կվերսկսի լուսնային ծրագիրը և կիրականացնի տիեզերական բոլոր ծրագրերը. Պուտին
14:08 12.04.2022 (Թարմացված է: 14:10 12.04.2022) Չնայած ճնշումներին` Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի բոլոր ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Գագարինի անվան գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնում հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը` նկատի ունենալով «Լունա-25»–ի արձակումը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսի հետ ենթակառուցվածք կձևավորի տիեզերական ոլորտում։
«Լունա-25» նախագծի նպատակն է ավտոմատ զոնդ գործարկել, որը պետք է հեռավար հետազոտություն իրականացնի և համապատասխան վայրեր ընտրի իջեցվող սարքերի համար: Հիմնական մոդուլն էլ ուսումնասիրելու է լուսնի մակերևույթը հարավային բևեռի շրջանում, այդ թվում` մինչև երկու մետր խորությամբ կրիոգեն հորատման միջոցով (հիմնական խնդիրը ջրի որոնումն է):
«Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի իր բոլոր ծրագրերը՝ չնայած արտերկրից եկող ճնշմանը»,– ընդգծել է ՌԴ նախագահը «Վոստոչնի» տիեզերակայան կատարած այցի ժամանակ։
Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է գնացել «Վոստոչնի» տիեզերակայան։ Մինչ այդ նրանք ուղղաթիռից են ուսումնասիրել տիեզերակայանում ընթացող աշխատանքները։
Պուտինը «Ռոսկոսմոսին» հանձնարարել է աշխատել Բելառուսի ներկայացուցիչների հետ։
«Խնդրում եմ ռուսական տիեզերանավով ուսուցում և թռիչք ապահովել Բելառուսի ներկայացուցիչների համար»,- ասել է նա։
Բացի այդ Տիեզերագնացության օրը Ռուսաստանի նախագահը պետական պարգևներ է հանձնել Յուրի Գագարինի գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնի աշխատակիցներին։