00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոդայիկ մասնագիտություններն ընդդեմ պահանջվածի. ինչ իրավիճակ է աշխատաշուկայում և բուհերում

© Sputnik / Aram NersesyanԴիմորդներ
Դիմորդներ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Դիմորդներ
Բաժանորդագրվել
Որոշ մասնագիտությունների դեպքում բուհ–աշխատաշուկա կապը գրեթե կորել է։ Ի՞նչ է պետք անել աշխատաշուկայի բացը լրացնելու համար, և ո՞ր մասնագիտություններն են պահանջարկ ունենալու մոտ ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. ՀՀ–ում տարեցտարի պակասում է շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում սովորելու ցանկություն ունեցողների թիվը, փոխարենը երիտասարդներն ավելի շատ ձգտում են դեպի մոդայիկ մասնագիտություններ` մենեջմենթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, խոհարարություն։ Sputnik Արմենիան անդրադարձել է բուհերի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու քոլեջների դիմելիությանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզել` արդյոք հաջողվում է պահել բուհ–աշխատաշուկա կապը։
ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմորդների շրջանում շարունակում են ամենապահանջվածը մնալ այն մասնագիտությունները, որոնք մոդայիկ են։
«Հիմնականում ուսումնարաններում և քոլեջներում ընտրում են բժշկությունը, մենեջմենթը, կառավարումը, ոսկերչությունը, հաշվապահությունը, տուրիզմը և այլն։ Աշխատաշուկան և տնտեսությունը բավականին արագ փոփոխվում են, ու կրթությունն էլ պետք է անպայման համապատասխանի գործատուի և աշխատաշուկայի կարիքներին։ Այս ամենը մեր նպատակն է։ Վերջին տարիներին նախարարությունը ներդրել է նոր մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայի կարիքներից են բխում։ Դրանք են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունները, գինեգործությունը, ճարտարագիտությունը, տուրիզմը, հյուրանոցային և ռեստորանային ոլորտի սպասարկումը և այլն։ Դիմորդների շրջանում բավականին մեծ պահանջարկ ունի նաև խոհարարությունը»,– նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով` կան մասնագիտություններ, որոնք պահանջված են և՛ աշխատաշուկայում, և՛ դիմորդների կողմից` վեբ դիզայն, կարի տեխնոլոգիա, որը պահանջված է Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում, որտեղ կան համապատասխան ֆաբրիկաներ։
Երիտասարդները, որոնք 9-րդ դասարանից հետո պետք է քոլեջ կամ դպրոցն ավարտելուց հետո միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվեն, այսօր արդեն շատ քիչ են դիմում շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների մասնագետ դառնալու համար, սակայն աշխատաշուկայում պահանջարկը կա։
Պողոսյանը ցավով ընդգծեց, որ ՀՀ–ում «ոչ թրենդային» մասնագիտությունները` կռունկավար, զոդող, տրակտորիստ, անասնաբույժ, երիտասարդության շրջանում հրապուրիչ չեն թվում, քանի որ կարծիք կա, թե աշխատավարձն էլ է քիչ։ Մասնագետի պնդմամբ` այս մասնագիտություններով պահանջարկ կա, և դրանք բավականին լավ վարձատրվում են։
Թե որոնք են քոլեջներում և միջին մասնագիտական հաստատություններում դարձել «մեռած» մասնագիտություններ, մասնագետը դժվարացավ պատասխանել, սակայն շեշտեց` մի շարք մասնագիտություններ կարող են ապագայում մեռնել, ինչը պայմանավորված կլինի տարբեր գործողությունների թվայնացմամբ, օրինակ` հաշվապահությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի վերլուծում է, թե քոլեջները և միջին մասնագիտական կրթության հաստատություններն ավարտած անձանց քանի տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ։ 2020-2021 ուստարվա շրջանավարտների շրջանում առկա վիճակագրական տվյալներով` 43.4 % զբաղվածության ցուցանիշ է գրանցվել, ինչը, ըստ Պողոսյանի, Հայաստանի պարագայում շատ լավ է։
Ուսումն էլ նման հաստատություններում իրականացվում է և՛ անվճար, և՛ վճարովի հիմունքներով, և միջինում վարձավճարը 200-220 հազար դրամ է, սակայն կան նաև օրինակ 150 հազար դրամ վարձավճար ունեցող մասնագիտություններ։ Դիմորդները վերը նշված ուսումնական հաստատություններ ընդունվում են իրենց ատեստատների գնահատականների հիման վրա` բացառությամբ երաժշտության, սպորտի և բժշկության ոլորտների, որոնց դեպքում քննություններ են հանձնում։
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Գրիգորյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին դիմորդների ամենապահանջված մասնագիտությունների առաջնային ցանկն անփոփոխ է` միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, ֆինանսներ, բժշկագիտություն, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, ինֆորմատիկա և տեղեկատվական անվտանգություն։
Գրիգորյանի կարծիքով` պետք է ոչ միայն բուհերը գրավիչ առաջարկներ ունենան, այլև գործատուն պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի դիմորդն իրեն տեսնի, օրինակ, գինեգործության, անասնապահության, պարենամթերքի տեխնոլոգիա ոլորտներում։
«Այսօր կան նաև մեռած մասնագիտություններ, օրինակ` աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի ագրոնոմիան, մեխանիկան, ֆիզիկան, սակայն դիմորդներ գրեթե չկան։ Համաձայն որոշ հետազոտությունների` հաշվապահությունը, լեզվաբանությունը համարվում են ապագայում մեռնող մասնագիտություններ։ Ապագան լինելու է միջոլորտային մասնագիտություններինը, որոնք իրենց մեջ ներառելու են և՛ ակադեմիական գիտելիքներ, և՛ հարակից փափուկ հմտություններ` օրինակ` լեզվի իմացություն, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում և այլն»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` միջոլորտային մասնագիտություններ են համարվում արվեստի տեսություն և պատմությունը, արևելագիտությունը, կովկասագիտությունը, հայագիտությունը, ագրոէկոնոմիկան, հասարակայնության հետ կապերը, բիզնես վարչարարությունը, իրավական ուսումնասիրությունները, դատական փորձաքննությունը, ֆինանսական մաթեմատիկան, համակարգչային լեզվաբանությունը և այլն։
Հարց է առաջանում` վարձավճարները կարո՞ղ են դեր խաղալ բուհի և որևէ մասնագիտության ընտրության վրա։ Գրիգորյանի խոսքով` դա էլ կարող է նպաստել։
«2 միասնական քննությամբ կապահովվի դիմորդի՝ առավել բարձր միավորով բուհ ընդունումը»․ ԿԳՄՍՆ
«Եթե դիմորդը կողմնորոշվել է և ցանկանում է դառնալ իրավաբան, տնտեսագետ կամ բժիշկ, անկախ վարձավճարի չափից, նա դիմում է, և մասնագիտությունների պահանջվածության առաջին հնգյակը հենց դա է վկայում։ Օրինակ` Ամերիկյան, Երևանի պետական բժշկական, Երևանի պետական համալսարաններում դիմելիությունը բավականին շատ է, վարձավճարներն էլ լինում են անգամ 1 մլն դրամից շատ, սակայն թափուր տեղեր էլ գրեթե չեն լինում ո՛չ անվճար, ո՛չ էլ վճարովի տեղերում»,– ասաց նա։
Մասնագետը շեշտեց` կան նաև դիմորդներ, որոնք ունեն սոցիալական խնդիր և նախընտրում են նույն մասնագիտությամբ դիմել Մանկավարժական կամ այլ համալսարաններ, որտեղ վարձավճարն ավելի ցածր է։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը գլխավորում է բուժական գործը, որտեղ կա 390 վճարովի և 59 անվճար տեղ, սակայն դիմել է 628 հոգի։ Հաջորդը ինֆորմատիկան է` 180 վճարովի, 36 անվճար տեղ, դիմել է 343 հոգի, երրորդն իրավագիտությունն է` 138 վճարովի և 2 անվճար տեղ, դիմել է 309 հոգի։ Ցուցակում հաջորդ մասնագիտություններ են` սերվիս, ֆինանսներ, ստոմատոլոգիա, կառավարում, դիզայն, հաշվապահական հաշվառում և հարկում, ինչպես նաև տնտեսագիտություն։
Նախորդ տարվա չհայտագրված մասնագիտություններն են եղել` Գավառի պետական համալսարանում` աշխարհագրություն, Երևանի «Գլաձոր» համալսարանում` միջազգային հարաբերություններ, Երևանի «Գալիք» համալսարանում` տարրական մանկավարժություն և մեթոդիկա, իրավագիտություն, Ավ. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում` մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն, միջազգային հարաբերություններ, Երևանի «Հայբուսակ» համալսարանում` ֆարմացիա, լրագրություն, Ավանդական բժշկության համալսարանում` ստոմատոլոգիա, Երևանի «Մենեջմենթի» համալսարանում` իրավագիտություն, ստոմատոլոգիա, «Մխիթար Գոշ» համալսարանում` ստոմատոլոգիա, իրավագիտություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Եվրասիա միջազգային համալսարանում` ֆարմացիա, Մովսես Խորենացու անվան համալսարանում` իրավագիտություն, անգլերեն լեզու և գրականություն, ինֆորմատիկա, Սուրբ Թերեզայի անվան համալսարանում` ստոմատոլոգիա, և Եվրոպական համալսարանում` թարգմանչական գործ (ըստ լեզուների), տեղեկատվական համակարգեր, հոգեբանություն, սերվիս, կառավարում (ըստ ոլորտի)։
Լրահոս
0