https://arm.sputniknews.ru/20220412/mghdzavanj-er-inchpes-e-tatjana-ghazarjany-7-erekhaneri-het-mariupvolic-hasel-rvostvov-40804671.html
Մղձավանջ էր. ինչպես է Տատյանա Ղազարյանը 7 երեխաների հետ Մարիուպոլից հասել Ռոստով
Մղձավանջ էր. ինչպես է Տատյանա Ղազարյանը 7 երեխաների հետ Մարիուպոլից հասել Ռոստով
Sputnik Արմենիա
7 երեխաների մայրն ընդամենը 31 տարեկան է։ Բազմազավակ ընտանիքը մեկ շաբաթ նկուղում է թաքնվել է ազգայնականներից։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T13:51+0400
2022-04-12T13:51+0400
2022-04-12T14:12+0400
մարիուպոլ
ուկրաինա
ռուսաստան
հայ
ընտանիք
երեխա
մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40315283_0:188:3073:1916_1920x0_80_0_0_f236a9055416e6237a616d5b09131bb6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Մարիուպոլի հայազգի բնակչուհի Տատյանա Ղազարյանը չորս որդիների և երեք դուստրերի մայր է: Երեխաների միջև տարբերությունը գրեթե մեկական տարի է. ավագ որդին 11 տարեկան է, իսկ կրտսերը՝ ընդամենը 10 ամսական։Երբ Մարիուպոլում կրակոցներ են լսվել, նրանց ընտանիքն ապահովության համար տեղափոխվել է նկուղ։Մայրը երեխաների հետ չի կարողացել փողոց դուրս գալ։ Ուտելիք հայթայթել է ամուսինը։ Ամեն անգամ, վտանգելով կյանքը, նա դուրս է եկել ապաստարանից և փորձել սնունդ գտնել երեխաների համար։ Իսկ երբ անընդմեջ գնդակոծություն է եղել, սովից փրկել են ռուս զինծառայողները։«Պատահում էր, որ ամուսինս չոր օրապահիկ էր բերում. ռուս զինվորներն իրենց ուտելիքը տալիս էին, որպեսզի իմ երեխաները սոված չմնան», — պատմել է Տատյանան:Ռուսաստան տարհանում կազմակերպելու մասին ընտանիքը պատահաբար է իմացել. երբ է ամուսինը հերթական անգամ ուտելիք փնտրելու էր դուրս եկել, անցորդներից մեկն է ասել։ Կարծում է` լրագրող էր։Սկզբում նրանց բերել են ԴԺՀ, իսկ արդեն այնտեղից մյուս հարազատների հետ՝ Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջան։ Այժմ Ղազարյանների ընտանիքըն մյուս հարկադիր վերաբնակների հետ ապրում է «Զվեզդա» ճամբարում։ Մինչ օրս երեխաները դեռ ուշքի չեն եկել իրենց ապրածից։«Երեխաներս վատ են քնում։ Քնի մեջ գոռում են`մամա, մամա, ռումբը։ Նրանց հոգեբան է պետք», - ասում է Տատյանան։ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումիցԱյժմ նրանք պետք է նոր կյանք սկսեն նոր վայրում՝ ստանան փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ձևակերպեն թղթեր վճարման համար և այլն։Բազմազավակ մայրը անհամբեր սպասում է, թե երբ իրենց ընտանիքը կստանա բոլոր փաստաթղթերը, որպեսզի ամուսինը կարողան աշխատել։ «Նա շինարար է, ոսկե ձեռքեր ունի»,–ասում է Տատյանան։Երբ աշխատանքի հարցը լուծվի, նրանք կկարողանան բնակարան վարձակալել` շատ դժվար է բոլորին միասին ապրել մեկ սենյակում։
մարիուպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40315283_51:0:2782:2048_1920x0_80_0_0_9c59351ede5b34f8c8a593346e925c0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիուպոլ, ուկրաինա, ռուսաստան, հայ, ընտանիք, երեխա, մայր
մարիուպոլ, ուկրաինա, ռուսաստան, հայ, ընտանիք, երեխա, մայր
Մղձավանջ էր. ինչպես է Տատյանա Ղազարյանը 7 երեխաների հետ Մարիուպոլից հասել Ռոստով
13:51 12.04.2022 (Թարմացված է: 14:12 12.04.2022) 7 երեխաների մայրն ընդամենը 31 տարեկան է։ Բազմազավակ ընտանիքը մեկ շաբաթ նկուղում է թաքնվել է ազգայնականներից։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Մարիուպոլի հայազգի բնակչուհի Տատյանա Ղազարյանը չորս որդիների և երեք դուստրերի մայր է: Երեխաների միջև տարբերությունը գրեթե մեկական տարի է. ավագ որդին 11 տարեկան է, իսկ կրտսերը՝ ընդամենը 10 ամսական։
Երբ Մարիուպոլում կրակոցներ են լսվել, նրանց ընտանիքն ապահովության համար տեղափոխվել է նկուղ։
«Այնտեղ մնացել ենք ավելի քան մեկ շաբաթ, գուցե երկու։ Ես նույնիսկ ժամանակի հաշիվն էի կորցրել... հենց մեր պարտեզի վրայով էին փամփուշտները թռչում», - պատմել է կինը «
ԿՊ-Դոնի Ռոստով» թերթին։
Մայրը երեխաների հետ չի կարողացել փողոց դուրս գալ։ Ուտելիք հայթայթել է ամուսինը։ Ամեն անգամ, վտանգելով կյանքը, նա դուրս է եկել ապաստարանից և փորձել սնունդ գտնել երեխաների համար։ Իսկ երբ անընդմեջ գնդակոծություն է եղել, սովից փրկել են ռուս զինծառայողները։
«Պատահում էր, որ ամուսինս չոր օրապահիկ էր բերում. ռուս զինվորներն իրենց ուտելիքը տալիս էին, որպեսզի իմ երեխաները սոված չմնան», — պատմել է Տատյանան:
Ռուսաստան տարհանում կազմակերպելու մասին ընտանիքը պատահաբար է իմացել. երբ է ամուսինը հերթական անգամ ուտելիք փնտրելու էր դուրս եկել, անցորդներից մեկն է ասել։ Կարծում է` լրագրող էր։
Սկզբում նրանց բերել են ԴԺՀ, իսկ արդեն այնտեղից մյուս հարազատների հետ՝ Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջան։ Այժմ Ղազարյանների ընտանիքըն մյուս հարկադիր վերաբնակների հետ ապրում է «Զվեզդա» ճամբարում։ Մինչ օրս երեխաները դեռ ուշքի չեն եկել իրենց ապրածից։
«Երեխաներս վատ են քնում։ Քնի մեջ գոռում են`մամա, մամա, ռումբը։ Նրանց հոգեբան է պետք», - ասում է Տատյանան։
Այժմ նրանք պետք է նոր կյանք սկսեն նոր վայրում՝ ստանան փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ձևակերպեն թղթեր վճարման համար և այլն։
Բազմազավակ մայրը անհամբեր սպասում է, թե երբ իրենց ընտանիքը կստանա բոլոր փաստաթղթերը, որպեսզի ամուսինը կարողան աշխատել։ «Նա շինարար է, ոսկե ձեռքեր ունի»,–ասում է Տատյանան։
Երբ աշխատանքի հարցը լուծվի, նրանք կկարողանան բնակարան վարձակալել` շատ դժվար է բոլորին միասին ապրել մեկ սենյակում։