https://arm.sputniknews.ru/20220408/cmah-tveq-bajc-verj-tveq-amenatvoghutjany-atambaevy-pahanjel-e-heracnel-iren-dataranic-40682157.html
«Ցմահ տվեք, բայց վերջ տվեք ամենաթողությանը»․ Աթամբաևը պահանջել է հեռացնել իրեն դատարանից
«Ցմահ տվեք, բայց վերջ տվեք ամենաթողությանը»․ Աթամբաևը պահանջել է հեռացնել իրեն դատարանից
Sputnik Արմենիա
Ղրղզստանի նախկին նախագահին հարկադրաբար են տարել դատարան։ Նա զայրացել է ու հարվածել մեղադրյալների խցի ապակուն։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T10:45+0400
2022-04-08T10:45+0400
2022-04-08T11:03+0400
ղրղզստան
դատարան
դատ
ալմազբեկ աթամբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40680965_0:0:1350:759_1920x0_80_0_0_9782f5193f885bb5bd09bfc7244de6d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր կայացած դատի ժամանակ պահանջել է հեռացնել իրեն նիստերի դահլիճից։Ինչպես հաղորդում Է Sputnik Ղրղզստանը, քաղաքական գործիչը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով իր համար դժվար է գտնվել դատարանում:«Հուսով եմ՝ դատավորը կհեռացնի ինձ դատարանի դահլիճից, նա դրա իրավունքն ունի։ Երեք ճողվածքով նստել եմ այստեղ, ձեռքս թմրում է։ Շտապօգնությունը գալիս է, ասում է՝ միջողնային նեվրալգիա է։ Դա ծաղրանք է, չէ՞ որ ՄՌՇ-ի նկարը կա։ Ինձ ցմահ տվեք, սրիկաներ, բայց վերջ տվեք ամենաթողությանը։ Հեռացրե՛ք ինձ դատարանի դահլիճից»,-պահանջել է Աթամբաևը։Դրանից հետո նախկին նախագահը սկսել է հարվածել մեղադրյալների խցի ապակուն։ Նրան աջակցել են դատարանում գտնվող կողմնակիցները։ Պահնորդները դուրս են տարել պետության նախկին ղեկավարին։Ապրիլի 4-ին Աթամբաևին հարկադրաբար էին տարել 2020 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների գործով դատավարության։ Նիստի ժամանակ նա վատ էր զգացել, շտապօգնություն էին կանչել, դատավարությունը հետաձգել էին մինչև երեքշաբթի։Հաջորդ օրը քաղաքական գործչին նորից էին տարել դատարան։ Նախկին նախագահը լրագրողներին հայտնել էր, որ նախորդ օրը ճնշումն էր բարձրացել, և շտապօգնության բրիգադն իրեն տեղափոխել էր գաղութ, որտեղ բուժում է ստանում։ Այդ օրը մեղադրյալը կրկին վատ էր զգացել, և նրան տարել էին դատարանի դահլիճից։Բիշքեկի շրջանային և քաղաքային դատարանները Աթամբաևին 11 տարվա ազատազրկման էին դատապարտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու ընթացքում կոռուպցիայի համար: Սակայն հետագայում երկրի գերագույն դատարանը վերացրել էր ստորադաս ատյանների որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ Աթամբաևը մեղադրվում է նաև մի շարք ծանր հոդվածներով՝ կապված 2019 թվականի օգոստոսին նրա ձերբակալության ժամանակ զանգվածային անկարգությունների հետ:
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Дайте мне пожизненное, но кончайте беспредел"
Sputnik Արմենիա
"Дайте мне пожизненное, но кончайте беспредел"
2022-04-08T10:45+0400
true
PT0M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40680965_88:0:1288:900_1920x0_80_0_0_b44746443e329b16e59e6a0a7eb8d522.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, դատարան, դատ, ալմազբեկ աթամբաև, видео
ղրղզստան, դատարան, դատ, ալմազբեկ աթամբաև, видео
«Ցմահ տվեք, բայց վերջ տվեք ամենաթողությանը»․ Աթամբաևը պահանջել է հեռացնել իրեն դատարանից
10:45 08.04.2022 (Թարմացված է: 11:03 08.04.2022) Ղրղզստանի նախկին նախագահին հարկադրաբար են տարել դատարան։ Նա զայրացել է ու հարվածել մեղադրյալների խցի ապակուն։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր կայացած դատի ժամանակ պահանջել է հեռացնել իրեն նիստերի դահլիճից։
Ինչպես հաղորդում Է
Sputnik Ղրղզստանը, քաղաքական գործիչը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով իր համար դժվար է գտնվել դատարանում:
«Հուսով եմ՝ դատավորը կհեռացնի ինձ դատարանի դահլիճից, նա դրա իրավունքն ունի։ Երեք ճողվածքով նստել եմ այստեղ, ձեռքս թմրում է։ Շտապօգնությունը գալիս է, ասում է՝ միջողնային նեվրալգիա է։ Դա ծաղրանք է, չէ՞ որ ՄՌՇ-ի նկարը կա։ Ինձ ցմահ տվեք, սրիկաներ, բայց վերջ տվեք ամենաթողությանը։ Հեռացրե՛ք ինձ դատարանի դահլիճից»,-պահանջել է Աթամբաևը։
Դրանից հետո նախկին նախագահը սկսել է հարվածել մեղադրյալների խցի ապակուն։ Նրան աջակցել են դատարանում գտնվող կողմնակիցները։ Պահնորդները դուրս են տարել պետության նախկին ղեկավարին։
Ապրիլի 4-ին Աթամբաևին հարկադրաբար էին տարել 2020 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների գործով դատավարության։ Նիստի ժամանակ նա վատ էր զգացել, շտապօգնություն էին կանչել, դատավարությունը հետաձգել էին մինչև երեքշաբթի։
Հաջորդ օրը քաղաքական գործչին նորից էին տարել դատարան։ Նախկին նախագահը լրագրողներին հայտնել էր, որ նախորդ օրը ճնշումն էր բարձրացել, և շտապօգնության բրիգադն իրեն տեղափոխել էր գաղութ, որտեղ բուժում է ստանում։ Այդ օրը մեղադրյալը կրկին վատ էր զգացել, և նրան տարել էին դատարանի դահլիճից։
Բիշքեկի շրջանային և քաղաքային դատարանները Աթամբաևին 11 տարվա ազատազրկման էին դատապարտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու ընթացքում կոռուպցիայի համար: Սակայն հետագայում երկրի գերագույն դատարանը վերացրել էր ստորադաս ատյանների որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ Աթամբաևը մեղադրվում է նաև մի շարք ծանր հոդվածներով՝ կապված 2019 թվականի օգոստոսին նրա ձերբակալության ժամանակ զանգվածային անկարգությունների հետ: