Ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ կանայք տղամարդկանց թև ու թիկունք են. Հարությունյան
10:47 07.04.2022 (Թարմացված է: 10:50 07.04.2022)
© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
![Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_0:84:1600:984_1920x0_80_0_0_c720f2e15b95637e6708505c6bc437be.jpg)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը կանանց մաղթել է երջանկություն և խաղաղություն բոլորի օջախներում:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի»,–ասված է Հարությունյանի ուղերձում։
Նա կանանց մաղթել է առողջություն, մաղթել, որ շրջապատված լինեն սիրով ու ջերմությամբ՝ ձեր մեծ հոգու և վաստակի չափով: Բացի այդ, Հարությունյանը մաղթել է խաղաղությունն ու երջանկություն բոլորի օջախներում:
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։