https://arm.sputniknews.ru/20220322/adrbejany-dzgtum-er-vochnchacnel-shushii-haj-bnakchutjany-jnjel-nra-patmutjuny-agn-40034281.html
Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի հայ բնակչությանը, ջնջել նրա պատմությունը. ԱԳՆ
Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի հայ բնակչությանը, ջնջել նրա պատմությունը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է, որ անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին. այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին։ 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T12:37+0400
2022-03-22T12:37+0400
2022-04-11T16:58+0400
արցախ
շուշի
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/04/24754776_0:0:1000:563_1920x0_80_0_0_168d3114e03ba6e59241033a7aecbfde.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։ Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ նման հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։Նշենք, որ ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակհազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին նույն քայլին` զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։ Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է` անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին։ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ.–ի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը
շուշի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/04/24754776_76:0:964:666_1920x0_80_0_0_333cdb7671ae252078527ba8d23f411e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, շուշի, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
արցախ, շուշի, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի հայ բնակչությանը, ջնջել նրա պատմությունը. ԱԳՆ
12:37 22.03.2022 (Թարմացված է: 16:58 11.04.2022) Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է, որ անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին. այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։ Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ նման հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն։
Նշենք, որ ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակհազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։
«Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակներն Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլև անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա և կանխորոշեց հետագա գործընթացները»,–նշված է հայտարարության մեջ։
Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին նույն քայլին` զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։ Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է` անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին։