https://arm.sputniknews.ru/20220321/gazi-balvony-na-chi-teghadrel-tany-eghel-e-pajtjuni-hetevanqvov-mahacatsi-eghbajry-depqi-masin-39987700.html
Գազի բալոնը նա չի տեղադրել, տանը եղել է. պայթյունի հետևանքով մահացածի եղբայրը` դեպքի մասին
Գազի բալոնը նա չի տեղադրել, տանը եղել է. պայթյունի հետևանքով մահացածի եղբայրը` դեպքի մասին
Sputnik Արմենիա
Երևանում տներից մեկում պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա Արամը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, առաջին կուրս էր։ 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T11:58+0400
2022-03-21T11:58+0400
2022-03-21T12:22+0400
պայթյուն
երևան
ուսանող
մահ
զոհ
գազ
շմոլ գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39988173_0:63:1600:963_1920x0_80_0_0_a7a5c4ad7be9c32c45336ed3837fbc6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունի հետևանքով մահացած տղան վերջերս էր տեղափոխվել այդտեղ ապրելու։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է մահացած 19-ամյա տղայի հորեղբոր տղան` Կարեն Հովնիկյանը։Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Պայթյունի հետևանքով երիտասարդ տղա է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը հայտնել էր` պայթյունը հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված ջրատաքացուցիչից արտահոսքի հետևանքով է եղել։Հարցին, թե հորեղբոր տղանե՞րն էին տեղադրել հեղուկ գազի բալոնը, Կարենը պատասխանեց, որ նրանք եկել, բնակվել են այստեղ, «ոչ մի բան էլ չեն սարքել»։ Կարենն ասում է, որ երեկ երեկոյան է խոսել Արամի հետ` տրամադրությունը բարձր էր, պայմանավորվել են, որ պետք է Կարենի ծնունդին մասնակցի։Պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա Արամ Հովնիկյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39988173_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fe19f5569273c2779025bf2643e6ee1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, երևան, ուսանող, մահ, զոհ, գազ, շմոլ գազ
պայթյուն, երևան, ուսանող, մահ, զոհ, գազ, շմոլ գազ
Գազի բալոնը նա չի տեղադրել, տանը եղել է. պայթյունի հետևանքով մահացածի եղբայրը` դեպքի մասին
11:58 21.03.2022 (Թարմացված է: 12:22 21.03.2022) Երևանում տներից մեկում պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա Արամը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, առաջին կուրս էր։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունի հետևանքով մահացած տղան վերջերս էր տեղափոխվել այդտեղ ապրելու։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է մահացած 19-ամյա տղայի հորեղբոր տղան` Կարեն Հովնիկյանը։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Պայթյունի հետևանքով երիտասարդ տղա է մահացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը
հայտնել էր` պայթյունը հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված ջրատաքացուցիչից արտահոսքի հետևանքով է եղել։
«Հորեղբորս տղան` Արամը, 1-1.5 ամիս էր, ինչ ապրում էր այստեղ։ Ինքն ու եղբայրն են ապրել այստեղ։ Արամը Պոլիտեխնիկում էր սովորում, առաջին կուրս էր, իսկ երեկոյան ժամերին էլ աշխատում էր»,–ասաց Կարենը։
Հարցին, թե հորեղբոր տղանե՞րն էին տեղադրել հեղուկ գազի բալոնը, Կարենը պատասխանեց, որ նրանք եկել, բնակվել են այստեղ, «ոչ մի բան էլ չեն սարքել»։ Կարենն ասում է, որ երեկ երեկոյան է խոսել Արամի հետ` տրամադրությունը բարձր էր, պայմանավորվել են, որ պետք է Կարենի ծնունդին մասնակցի։
Պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա Արամ Հովնիկյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր։