https://arm.sputniknews.ru/20220321/erevanum-pajtjuni-hetevanqvov-mahacatsy-martuneci-19-amja-usanvogh-e-manramasner-39986820.html
Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա ուսանող է. մանրամասներ
Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա ուսանող է. մանրամասներ
Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված «կալոնկայից» է արտահոսք եղել։ 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T11:38+0400
2022-03-21T11:38+0400
2022-03-21T12:01+0400
ուսանող
պայթյուն
մահ
զոհ
գազ
շմոլ գազ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39988165_0:116:1600:1016_1920x0_80_0_0_69d7165b8ea5465ba6e9d7753c6069e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։«Փլուզումը տեղի է ունեցել կցակառույցում, որտեղ էլ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոն։ Տունը, որին կից կառույցն է, գազաֆիկացված է, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են սարքավորումները, ինչպես նաև անվտանգության համակարգն է տեղակայված` ամեն ինչ նորմալ է։ Ես նկարներ և վիդեոներ տեսա` կցակառույցում հեղուկ գազի բալոնով գազի կալոնկա է միացրած եղել»,–ասաց Հակոբյանը։Նրա խոսքով` այնտեղ ապրող երիտասարդ տղան իր կամքով հեղուկ գազի բալոն է դրել, իսկ հեղուկ գազի տեղադրումը «Գազպրոմ Արմենիան» չի կանոնակարգում. պետական տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։Հակոբյանը հավելեց, որ հավանականությունը բարձր է, որ արտահոսք է եղել, ինչի մասին փաստում է գազի բալոնի վրա եղած սպիտակ հետքը, քանի որ, երբ արտահոսք է լինում, բալոնի վրա ինչ–որ հատված սպիտակում է։«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասաց Հակոբյանը։Նշենք, որ կցակառույցում ապրել են մարտունեցի երկու եղբայրներ, որոնք ուսանողներ են և վարձակալել են այն։ Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին, մահացած 19-ամյա տղայի եղբայրը տանը չի եղել։Տուննն ընդհանուր առմամբ չի տուժել, միայն կցակառույցն է ավիրվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39988165_0:0:1600:1200_1920x0_80_0_0_03e2cea4fc78fe6e582846535702f752.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, պայթյուն, մահ, զոհ, գազ, շմոլ գազ, երևան
ուսանող, պայթյուն, մահ, զոհ, գազ, շմոլ գազ, երևան
Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա ուսանող է. մանրամասներ
11:38 21.03.2022 (Թարմացված է: 12:01 21.03.2022) «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված «կալոնկայից» է արտահոսք եղել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։
«Փլուզումը տեղի է ունեցել կցակառույցում, որտեղ էլ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոն։ Տունը, որին կից կառույցն է, գազաֆիկացված է, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են սարքավորումները, ինչպես նաև անվտանգության համակարգն է տեղակայված` ամեն ինչ նորմալ է։ Ես նկարներ և վիդեոներ տեսա` կցակառույցում հեղուկ գազի բալոնով գազի կալոնկա է միացրած եղել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` այնտեղ ապրող երիտասարդ տղան իր կամքով հեղուկ գազի բալոն է դրել, իսկ հեղուկ գազի տեղադրումը «Գազպրոմ Արմենիան» չի կանոնակարգում. պետական տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։
Հակոբյանը հավելեց, որ հավանականությունը բարձր է, որ արտահոսք է եղել, ինչի մասին փաստում է գազի բալոնի վրա եղած սպիտակ հետքը, քանի որ, երբ արտահոսք է լինում, բալոնի վրա ինչ–որ հատված սպիտակում է։
«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասաց Հակոբյանը։
Նշենք, որ կցակառույցում ապրել են մարտունեցի երկու եղբայրներ, որոնք ուսանողներ են և վարձակալել են այն։ Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին, մահացած 19-ամյա տղայի եղբայրը տանը չի եղել։
Տուննն ընդհանուր առմամբ չի տուժել, միայն կցակառույցն է ավիրվել։