https://arm.sputniknews.ru/20220319/lvvova-belvovan-rus-erekhanerin-halatselu-harcvov-dimel-e-mak-i-handznakatarin-39943580.html
Լվովա-Բելովան ռուս երեխաներին հալածելու հարցով դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարին
Լվովա-Բելովան ռուս երեխաներին հալածելու հարցով դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարին
Sputnik Արմենիա
Մարիա Լվովա-Բելովան հիշեցրել է, որ երեխաները քաղաքացիների ամենախոցելի խումբն են ու հատուկ պաշտպանության կարիք ունեն: 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T13:45+0400
2022-03-19T13:45+0400
2022-03-19T14:23+0400
ռուսաստան
երեխա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_0:160:3073:1888_1920x0_80_0_0_c12e91cf37f7acd246708c5b3ba9ef25.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել մի շարք երկրներում ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ խտրականության հաճախակի դարձած դեպքերի դեմ։ Տեղեկությունը հայտնում է հանձնակատարի մամուլի ծառայությունը:«Այժմ տագնապալի պարբերականությամբ տեղեկություններ են ստացվում հալածանքների, հարձակումների ու ռուսալեզու երեխաների վրա ոչ իրավաչափ ներգործության այլ ձևերի մասին», – հայտնել է նա։Լվովա–Բելովան նաև անդրադարձել է ԶԼՄ–ների հակառուսական արշավին։ Նա հիշեցրել է, որ երեխաները քաղաքացիների ամենախոցելի խումբն են ու հատուկ պաշտպանության կարիք ունեն, բայց հիմա մեծահասակներին հավասար սպառնալիքների ու բռնության են ենթարկվում իրենց ծագման պատճառով, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում: Հանձնակատարի խոսքով՝ դա հաճախ տեղի է ունենում որոշ պետությունների իշխանությունների թողտվությամբ կամ բացահայտ հավանությամբ։«Դժոխային ֆլեշմոբ». Զախարովան՝ եվրոպական երկրներում ռուսատյացության ալիքի մասին«Ստեղծված իրավիճակը ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ ոչ միայն ուշադրություն է պահանջում, այլև վճռական դատապարտում, քանի որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հռչակված իդեալներին», - ընդգծել է օմբուդսմենը:Լվովա–Բելովան նմանատիպ նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի նախագահ Միկիկո Օտանիին ու Մանկական օմբուդսմենների եվրոպական ցանցի (ENOC) նախագահ Թեոնի Կուֆոնիկոլակային: Ավելի վաղ ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Ալեքսանդր Բրոդը Ուկրաինայի իրադրության պատճառով արտասահմանում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դեպքերի մասին զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել էր, որ արտասահմանում ռուս երեխաները նույնպես ենթարկվում են նվաստացումների, վիրավորանքների, նույնիսկ եղել են դեպքեր, որ հարձակվել են նրանց վրա։Ռուսատյացության արշավի աճը կարող է պատասխան միջոցների հանգեցնել. Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_170:0:2901:2048_1920x0_80_0_0_dca6311db9bde305847cfdd686fde64b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, երեխա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան, երեխա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Լվովա-Բելովան ռուս երեխաներին հալածելու հարցով դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարին
13:45 19.03.2022 (Թարմացված է: 14:23 19.03.2022) Մարիա Լվովա-Բելովան հիշեցրել է, որ երեխաները քաղաքացիների ամենախոցելի խումբն են ու հատուկ պաշտպանության կարիք ունեն:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել մի շարք երկրներում ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ խտրականության հաճախակի դարձած դեպքերի դեմ։ Տեղեկությունը հայտնում է հանձնակատարի մամուլի ծառայությունը:
«Այժմ տագնապալի պարբերականությամբ տեղեկություններ են ստացվում հալածանքների, հարձակումների ու ռուսալեզու երեխաների վրա ոչ իրավաչափ ներգործության այլ ձևերի մասին», – հայտնել է նա։
Լվովա–Բելովան նաև անդրադարձել է ԶԼՄ–ների հակառուսական արշավին։ Նա հիշեցրել է, որ երեխաները քաղաքացիների ամենախոցելի խումբն են ու հատուկ պաշտպանության կարիք ունեն, բայց հիմա մեծահասակներին հավասար սպառնալիքների ու բռնության են ենթարկվում իրենց ծագման պատճառով, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում: Հանձնակատարի խոսքով՝ դա հաճախ տեղի է ունենում որոշ պետությունների իշխանությունների թողտվությամբ կամ բացահայտ հավանությամբ։
«Ստեղծված իրավիճակը ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ ոչ միայն ուշադրություն է պահանջում, այլև վճռական դատապարտում, քանի որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հռչակված իդեալներին», - ընդգծել է օմբուդսմենը:
Լվովա–Բելովան նմանատիպ նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի նախագահ Միկիկո Օտանիին ու Մանկական օմբուդսմենների եվրոպական ցանցի (ENOC) նախագահ Թեոնի Կուֆոնիկոլակային: Ավելի վաղ ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Ալեքսանդր Բրոդը Ուկրաինայի իրադրության պատճառով արտասահմանում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դեպքերի մասին զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել էր, որ արտասահմանում ռուս երեխաները նույնպես ենթարկվում են նվաստացումների, վիրավորանքների, նույնիսկ եղել են դեպքեր, որ հարձակվել են նրանց վրա։