https://arm.sputniknews.ru/20220317/hajastani-taratsqum-kan-pak-ev-dzhvarancaneli-avtvotshanaparhner-39849688.html
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Sputnik Արմենիա
ԱԻՆ–ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T09:07+0400
2022-03-17T09:07+0400
2022-03-17T09:08+0400
հայաստան
ճանապարհ
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/989/65/9896573_0:0:1600:901_1920x0_80_0_0_d33e95b5583b1f2b283c5473f00de2b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց) և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Չփորձաքննված գազաբալոններով ավտոմեքենաները օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/989/65/9896573_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ba9623f2ab8610f9521d9a796cc79287.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, վարորդ
հայաստան, ճանապարհ, վարորդ
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
09:07 17.03.2022 (Թարմացված է: 09:08 17.03.2022) ԱԻՆ–ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց) և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:
Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։