https://arm.sputniknews.ru/20220316/ukrainakan-banakn-aranc-marti-handznel-e-kakhvovskaja-heky-39822641.html
Ուկրաինական բանակն առանց մարտի հանձնել է Կախովսկայա ՀԷԿ–ը
Ուկրաինական բանակն առանց մարտի հանձնել է Կախովսկայա ՀԷԿ–ը
Sputnik Արմենիա
Ռոսգվարդիան պաշտպանության տակ է առել Ուկրաինայի Կախովսկայա ՀԷԿ–ը, այն հանձնվել է առանց մարտի։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T14:02+0400
2022-03-16T14:02+0400
2022-03-16T14:04+0400
ուկրաինա
հիդրոէլեկտրակայան (հէկ)
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/916/77/9167735_0:160:3073:1888_1920x0_80_0_0_4f14146db9c3518f585d3b7dc7c36be8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռոսգվարդիան պաշտպանության տակ է առել Ուկրաինայի Կախովսկայա ՀԷԿ–ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Կախովսկայա ՀԷԿ–ում, որը ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, վերականգնվում է նորմալ աշխատանքը։ Ռոսգվարդիայի ստորաբաժանումներն ապահովում են ՀԷԿ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը, կայանի աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են իրենց տեղերը», – ասվում է Ռոսգվարդիայի հայտարարության մեջ։Ընդգծվում է, որ ՀԷԿ–ն ուկրաինական կողմը «հանձնել է առանց մարտի, տեղի ռազմականացված անվտանգության ծառայությունը վայր է դրել զենքն ու գնացել տներով»։Ուկրաինայի հարավում գտնվող խոշորագույն ՀԷԿ–ը կառուցվել է անցած դարի 50-ականներին։ Այն սնում էր Կախովկայի ջրամբարը, որից Հյուսիսղրիմյան ջրանցքով ջուրը հասնում էր թերակղզի։ 2014 թվականին Ուկրաինան փակեց ջրի այս հիմնական աղբյուրը և Ղրիմի բնակիչներին ջրային շրջափակման մեջ դրեց։ Այսօր Հյուսիսղրիմյան ջրանցքն աստիճանաբար լցվում է ջրով։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/916/77/9167735_170:0:2901:2048_1920x0_80_0_0_6979d02edd57992fade1bfc8aa64967d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հիդրոէլեկտրակայան (հէկ), ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, հիդրոէլեկտրակայան (հէկ), ռուսաստան, պատերազմ
Ուկրաինական բանակն առանց մարտի հանձնել է Կախովսկայա ՀԷԿ–ը
14:02 16.03.2022 (Թարմացված է: 14:04 16.03.2022) Ռոսգվարդիան պաշտպանության տակ է առել Ուկրաինայի Կախովսկայա ՀԷԿ–ը, այն հանձնվել է առանց մարտի։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռոսգվարդիան պաշտպանության տակ է առել Ուկրաինայի Կախովսկայա ՀԷԿ–ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կախովսկայա ՀԷԿ–ում, որը ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, վերականգնվում է նորմալ աշխատանքը։ Ռոսգվարդիայի ստորաբաժանումներն ապահովում են ՀԷԿ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը, կայանի աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են իրենց տեղերը», – ասվում է Ռոսգվարդիայի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ՀԷԿ–ն ուկրաինական կողմը «հանձնել է առանց մարտի, տեղի ռազմականացված անվտանգության ծառայությունը վայր է դրել զենքն ու գնացել տներով»։
«Ռոսգվարդիայի գումարտակ-մարտավարական խումբը ՌԴ ԶՈւ զինծառայողների հետ համատեղ հաջողությամբ պատասխանել է կայանը գրավելու փորձ անող նեոնացիստների հարձակումներին` անձնակազմի կորուստ չտալով։ Քանի որ Դնեպրով Զապորոժիեից մինչև Նովայա Կախովկա միակ անցակետը Կախովսկայա ՀԷԿ–ով է, դրանով միջանցք է բացվել։ Այժմ փախստականները կարող են տուն վերադառնալ», – նշել են Ռոսգվարդիայում։
Ուկրաինայի հարավում գտնվող խոշորագույն ՀԷԿ–ը կառուցվել է անցած դարի 50-ականներին։ Այն սնում էր Կախովկայի ջրամբարը, որից Հյուսիսղրիմյան ջրանցքով ջուրը հասնում էր թերակղզի։ 2014 թվականին Ուկրաինան փակեց ջրի այս հիմնական աղբյուրը և Ղրիմի բնակիչներին ջրային շրջափակման մեջ դրեց։ Այսօր Հյուսիսղրիմյան ջրանցքն աստիճանաբար լցվում է ջրով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։