00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները զրոյից սկսելու մասին հայտարարելուց առաջ արժեր մտածել

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Բանակցությունները զրոյից սկսելու մասին հայտարարելուց առաջ արժեր մտածել՝ իսկ հետո միջնորդներին չե՞նք խնդրելու վերսկսել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է Մինսկի խմբի ողջ պատմությունը, ավելի ճիշտ՝ մեր վերաբերմունքն այդ խմբին։
Եթե հիշում եք, այդ խումբը ստեղծելու մասին որոշումը ԵԱՀԿ-ն կայացրեց ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թվականի մարտին։ Թվում էր, թե նրա աշխատանքից անընդհատ բողոքում էին միայն ադրբեջանցիները, և հանկարծ Երևանը բոլորովին անսպասելի հայտարարեց՝բանակցությունները զրոյից ենք սկսում։
Կարելի է պատկերացնել միջնորդների զարմանքը՝ երեք տասնամյակ շարունակ ինչ առաջարկ ասես, որ չենք մշակել, փորձել ենք հաշվի առնել բոլոր առարկություններն ու դիտողությունները, և այս ամենի արդյունքն այն է, որ կողմերից մեկը հայտարարում է՝ նախկինում արվածը ինձ համար ոչինչ է, եկեք ամեն ինչ նորից սկսենք։ Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ փաստորեն հենց այդ պահից Մինսկի խումբը, ինչպես ասում են, սկսեց մարել, ակնհայտորեն հասկացնելով՝ դե, եթե մեր կարիքը չունեք, ինքներդ էլ անմիջականորեն բանակցեք ադրբեջանցիների հետ։
Ամենաանհասկանալին սա է՝ մի՞թե Հայաստանում, որտեղ ամեն երկրորդը ադրբեջանագետ է, չգտնվեց մեկը, որը բացատրեր իշխանություններին՝ ախր, ադրբեջանցիների հետ առանց միջնորդների բանակցելը չափազանց դժվար է։ Եվ միայն անցած շաբաթվա վերջին մեր արտգործնախարարությունը հայտնեց, որ ուզում է առաջիկայում դիմել ԵԱՀԿ-ի խմբի միջնորդներին, ուշադրությո՛ւն, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, քանզի, կրկին ուշադրությո՛ւն, երկու երկրները բանակցությունների հարուստ փորձ չունեն։
Այսինքն` ոչ միայն խոստովանում ենք, որ ադրբեջանցիների հետ անմիջականորեն բանակցելն իրականում կործանարար պատերազմի է վերածվում, այլև ընդունում ենք, որ հիմա արդեն միջնորդների մասնակցությամբ բանակցությունների վերջնական նպատակը ոչ թե Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումն է, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իսկ սա հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը, որը մի 1000 անգամ կրկնել է՝ Ղարաբաղի հարցը լուծված է, և այլևս ոչ մի Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես գոյություն չունի։
Իր պնդումը հիմնավորելու համար Ադրբեջանը գնդակոծում է գյուղերը, անջատում է գազը և էլեկտրականությունը` ակնարկելով՝ առանց Ստեփանակերտը գրավելու էլ կարող ենք ցանկացած պահի և ցանկացած ժամանակով անտանելի դարձնել ղարաբաղցիների կյանքը։ Այսինքն` եթե նույնիսկ ապագա բանակցություններում շոշափվի Ղարաբաղի հարցը, ապա խոսքը միայն ու միայն այդ տարածքից այսպես կոչված «ահաբեկիչների» դուրսբերման մասին պիտի լինի։ Եվ իհարկե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։
Թե էլ ինչ պահանջներ է պատրաստվում Բաքուն ներկայացնել Երևանին, պաշտոնապես հայտնի չէ, թեև ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հաստատեց, որ դրանք ամփոփված են ընդամենը մեկ էջում և փոխանցված են հայկական կողմին։ Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ էլ հպարտությամբ պնդում են, թե ամենահավաստի աղբյուրներից գիտեն այդ հինգ կետերի բովանդակությունը։ Թե որքան հավակնոտ ու միակողմանի են Բաքվի պայմանները, կարելի է դատել հենց միայն մամուլի հրապարակած վերջին կետից, որի համաձայն` ադրբեջանցի փախստականները կա՛մ պիտի անվերապահորեն վերադառնան Հայաստան, կա՛մ առնվազն Երևանից փոխհատուցում ստանան։ Բա տեղահանված տասնյակհազարավոր հայե՞րը։ Այդ մասին՝ բացարձակ ոչ մի խոսք։ Նույնը վերաբերում է նաև այսպես կոչված անկլավներին՝ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Բա Արծվաշե՞նը։ Դրա մասին էլ՝ քար լռություն։
Գիտե՞ք` այստեղ ինչն է ամենամեծ մտահոգությունն առաջացնում։ Այն, որ հենց Ադրբեջանը հայտարարեց Հայաստանին ներկայացրած հինգ պահանջների մասին, Երևանն անմիջապես սկսեց խոսել Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու ցանկության մասին։ Այսինքն` կանխազգալով քաղաքացիների խիստ բացասական արձագանքը` Հայաստանի իշխանությունները դիմում են միջնորդներին՝ փորձելով ինչ-որ չափով մեղմել իրավիճակը և արդարանալով՝ դե, մենք ի՞նչ կարող ենք անել, եթե միջազգային հանրությունը ներկայացնող Մինսկի խումբն է նման առաջարկներով հանդես գալիս։
Բայց ամենահետաքրքիր հարցը սա է՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու Մինսկի նոր խումբը։ Հիշենք, որ նախկինում համանախագահները պարբերաբար հավաստիացնում էին՝ մենք բացարձակ որևէ տարաձայնություն չունենք։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարարն էր հորդորում՝ մի՛ ասեք «Լավրովի պլան», որովհետև եթե բոլոր համանախագահներն են ընդունել այդ ծրագիրը, ուրեմն այն արդեն Մինսկի խմբի ընդհանուր առաջարկն է։ Որևէ մեկը կհամարձակվի՞ պնդել, որ հիմա էլ է նույնը լինելու, չէ՞ որ համանախագահները ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ լարվածությունը Մոսկվայի և Արևմուտքի միջև հասել է գագաթնակետին։ Բայց հետաքրքիր է՝ գոնե հասկացե՞լ ենք, որ նա, ով ի լուր բոլորի հայտարարում է, թե զրոյից է սկսում բանակցությունները, որոշ ժամանակից ինքը կխնդրի միջնորդներին վերսկսել աշխատանքը։ Ուղղակի պայմանները կարող են շատ ավելի անբարենպաստ դառնալ։
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Պաշտոնական Բաքուն թվարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները
Լրահոս
0