00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ամենաշատը մահանում են սրտանոթային հիվանդները. մասնագետները` դրա դեմ պայքարի մասին

© Sputnik / Кирилл Шипицин / Անցնել մեդիապահոցՎիրահատարան. արխիվային լուսանկար
Վիրահատարան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն իրականացվող միջոցառումները կարևոր են համարում բնակչության շրջանում առողջ ապրելակերպի մշակույթ ձևավորելու տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը բաժին է ընկել սրտանոթային հիվանդներին։
Հայրապետյանի խոսքով` գարնանը բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում լինում են սրտանոթային քրոնիկ հիվանդությունների սրացումներ` զարկերակային հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության, տարբեր առիթմիաների։
«Այս ամենին մենք ականատես ենք լինում, երբ հիվանդների հոսքն ավելանում է, ու հիմա կլինիկաներում նույնիսկ մահճակալային ֆոնդի խնդիր է առաջանում։ Սա ամենաբարդ կարգավորվող իրավիճակն է, մահը հանկարծակի է վրա հասնում»,– նշեց սրտաբանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկրում ներդրված ստենտավորման ծրագրի շնորհիվ զգալիորեն նվազել է ինֆարկտներից մահացությունը: Հայրապետյանը շեշտեց` ստենտավորումը հիվանդության բուժման առաջին փուլն է, այնուհետև հիվանդը պետք է հսկողության տակ լինի, սակայն մեր երկրի քաղաքացիները հաճախ դա չեն պահպանում, վիրահատությունից հետո շարունակում են անառողջ կենսակերպ վարել։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ապա սրտաբանը նշեց, որ այն բացասաբար է ազդում սրտանոթային հիվանդների վրա: Վիրուսը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող առիթմիայի, սրտի ինֆարկտի, սրացման քրոնիկ հիվանդության և այլն։
Որոնք են սրտանոթային հիվանդությունների քիչ հայտնի ախտանշանները. մասնագետի խորհուրդները
Անդրադառնալով հասարակական վայրերում ծխելու, ինչպես նաև հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ դնելու օրինագծերին, նա ընդգծեց` դրանք այն միջոցառումների ցանկից են, որոնք կարող են կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները։
ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրային սննդի կետերում աղի վերաբերյալ բուռն քննարկում առաջացրած օրինագիծն առողջ ապրելակերպի ռազմավարության համալիր միջոցառումներից մեկն է: Նա հիշեցրեց` քաղաքացիների մեծ մասը տառապում է ոչ վարակիչ հիվանդություններից (սրտանոթային հիվանդություններ, ուռուցքաբանություն, շաքարային դիաբետ, շնչուղիների հիվանդություններ)։
«Օրգանիզմի համար օրական անհրաժեշտ նորման 5 գրամ է, մեր երկրում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է։ Բնակչության 35%–ն ավելի շատ աղ է օգտագործում, քան անհրաժեշտ է»,- ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ աղ են ավելացնում սննդի մեջ՝ առանց փորձելու, քանի որ սովոր են դրան։ Հանրային սննդի կետերում աղի արգելքը թույլ կտա փոխել քաղաքացիների մոտեցումը և ևս մեկ քայլ անել դեպի առողջ ապրելակերպ:
Ընդ որում, Մնացականյանը շեշտեց, որ դա յոդի դեֆիցիտի հետ կապված խնդիրներ չի առաջացնի, ավելին, Հայաստանում չկան հիվանդություններ, որոնք կապված են այդ բաղադրիչի պակասի հետ: Փոփոխություններն արդեն տեղի են ունենում դպրոցների բուֆետներում, օրինակ, վերջին ժամանակներս աղի ձողիկների արգելք է սահմանվել և այլն:
Իր հերթին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ընդգծեց հասարակական վայրերում ծխելու արգելքի կարևորությունը։ Նա կարծում է, որ սա ևս մեկ քայլ է դեպի առողջ ապրելակերպ։
Հիշեցնենք` 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց` սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում, բարերում և խոհարական արտադրանքի վաճառակետերում) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Նշենք նաև, որ մարտի 4-ին ՀՀ ԱՆ–ն նախագիծն է ներկայացրել և առաջարկել նոր արգելք սահմանել հանրային սննդի կետերի համար։ Ըստ նոր նախագծի` վերջիններին կարգելվի սեղաններին աղ դնել, եթե հաճախորդը չի պահանջել։
Նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 000 դրամով։ Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում` ԱԺ դատին։
Լրահոս
0