https://arm.sputniknews.ru/20220307/ukrainan-spasum-e-erkri-erknqi-maqrman-zelenskin-dimel-e-arevmutqin-39471973.html
Ուկրաինան սպասում է երկրի «երկնքի մաքրման». Զելենսկին դիմել է Արևմուտքին
Ուկրաինան սպասում է երկրի «երկնքի մաքրման». Զելենսկին դիմել է Արևմուտքին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T14:28+0400
2022-03-07T14:28+0400
2022-03-07T16:58+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39366938_0:89:1601:989_1920x0_80_0_0_37fea09cda60558061f1aa2750202475.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինան Արևմուտքից սպասում է «երկնքի մաքրման» կամ էլ մարտական ինքնաթիռների և ՀՕՊ միջոցների մատակարարման։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու որոշումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել, այլապես հակամարտությունը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից:Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը (մասնավորապես, հրաժարվել նավթից և նավթամթերքներից) և ներմուծումը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 12–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ուկրաինա
դոնբաս
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39366938_62:0:1485:1067_1920x0_80_0_0_bb6514e30cf7a723d4503e8ad13b2120.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, արևմուտք, պատժամիջոցներ
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, արևմուտք, պատժամիջոցներ
Ուկրաինան սպասում է երկրի «երկնքի մաքրման». Զելենսկին դիմել է Արևմուտքին
14:28 07.03.2022 (Թարմացված է: 16:58 07.03.2022) Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինան Արևմուտքից սպասում է «երկնքի մաքրման» կամ էլ մարտական ինքնաթիռների և ՀՕՊ միջոցների մատակարարման։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու որոշումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել, այլապես հակամարտությունը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից:
«Մենք սպասում ենք որոշման` կա՛մ «երկնքի մաքրման», կա՛մ ուժի, որը դուք ունեք` ռազմական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման, որոնք մեզ անհրաժեշտ ուժ կտան։ Դա օգնություն է, որն աշխարհը պետք է ցույց տա ոչ թե պարզապես Ուկրաինային, այլ իրեն», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը (մասնավորապես, հրաժարվել նավթից և նավթամթերքներից) և ներմուծումը:
«Եթե ներխուժումը շարունակվում է, և Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է ՝ պատժամիջոցների նոր փաթեթ է պետք։ Նոր պատժամիջոցներ, նոր պատժամիջոցներ պատերազմի դեմ, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտը, մասնավորապես, Ռուսաստանից նավթից ու նավթամթերքից հրաժարվելը, կարելի է էմբարգո անվանել։ Բոյկոտ Ռուսաստան ներմուծման», - նշել է Զելենսկին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 12–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։