https://arm.sputniknews.ru/20220307/qaghaqacun-mahacu-vraerti-entarkats-ev-pakhusti-dimats-varvordy-dzerbakalvel-e-qk-39487180.html
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Վարորդը, որը Երևանի բնակիչ է, հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T18:55+0400
2022-03-07T18:55+0400
2022-03-07T18:55+0400
վրաերթ
մահ
չարենցավան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39486977_0:0:1600:900_1920x0_80_0_0_af82b19e565ddea9b00f08cb9c9ff70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը, փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դի կա:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և դիմել փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, որը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաերթի ենթարկվածը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանն էր:
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39486977_400:0:1600:900_1920x0_80_0_0_25b1e40b2b081022448760eb3380c77b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, մահ, չարենցավան, ձերբակալություն
վրաերթ, մահ, չարենցավան, ձերբակալություն
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Վարորդը, որը Երևանի բնակիչ է, հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը, փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է,
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նշվում է, որ մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դի կա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և դիմել փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, որը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաերթի ենթարկվածը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանն էր: