https://arm.sputniknews.ru/20220226/vraert-erevanum-74amja-tghamardy-meqenan-tvoghel-er-ev-pvordzel-votqvov-hatel-tshanaparhy--39137465.html
Վրաերթ Երևանում. 74–ամյա տղամարդը մեքենան թողել էր և փորձել ոտքով հատել ճանապարհը
Վրաերթ Երևանում. 74–ամյա տղամարդը մեքենան թողել էր և փորձել ոտքով հատել ճանապարհը
Sputnik Արմենիա
Վրաերթի ենթարկվածի «Opel» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T13:31+0400
2022-02-26T13:31+0400
2022-02-26T20:14+0400
վրաերթ
երևան
մահ
տղամարդ
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_0:41:1600:942_1920x0_80_0_0_2b2dc1c90035c842df952433c7949cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։ Պարեկները հայտնաբերել են նաև «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է։ Նա վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրվող հատվածով փորձել անցնել փողոցը։«Գրանդ Սպորտի» կին աշխատակցին առաջինը վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով «Mercedes»-ը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_176:0:1600:1068_1920x0_80_0_0_65ec835314d602f643827316225ecf00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, երևան, մահ, տղամարդ, վթար, պատահար, սպանություն, գողություն
վրաերթ, երևան, մահ, տղամարդ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Վրաերթ Երևանում. 74–ամյա տղամարդը մեքենան թողել էր և փորձել ոտքով հատել ճանապարհը
13:31 26.02.2022 (Թարմացված է: 20:14 26.02.2022) Վրաերթի ենթարկվածի «Opel» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։
Պարեկները հայտնաբերել են նաև «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է։ Նա վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրվող հատվածով փորձել անցնել փողոցը։
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով «Mercedes»-ը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։