https://arm.sputniknews.ru/20220222/mijukajin-paterazmi-tanvogh-pul-pvordzagety-ukrainaji-nakhagahi-hajtararutjan-masin-38942189.html
Միջուկային պատերազմի տանող փուլ. փորձագետը` Ուկրաինայի նախագահի հայտարարության մասին
Միջուկային պատերազմի տանող փուլ. փորձագետը` Ուկրաինայի նախագահի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
«Геоэнергетика.ru» վերլուծական առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը «Sputnik на русском» Youtube–ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T00:10+0400
2022-02-22T00:10+0400
2022-02-22T00:10+0400
ուկրաինա
ռուսաստան
նատօ
պատերազմ
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26870698_0:0:2133:1200_1920x0_80_0_0_444674509130c39ae516e9aa3ea24877.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենում կայացած անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, հնարավոր է, դուրս գա միջուկայի զենքի չտարածման Բուդապեշտի համաձայնագրից։ Ի՞նչ էր դա` բլեֆ, թե՞ լուրջ հայտարարություն։ Այդ մասին խոսել ենք փորձագետ Բորիս Մարցինկևիչի հետ։«Վլադիմիր Զելենսկու խոսքերը, եթե դրանք գնահատենք որպես պետության ղեկավարի պաշտոնական հայտարարություն, վկայում են այն մասին, որ Ուկրաինան մտադիր է լքել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսինքն՝ համաշխարհային ասպարեզում անցնել նույն կարգավիճակին, որն ունեն ԿԺԴՀ–ն, Պակիստանն ու Հնդկաստանը՝ երեք պետություն, որոնք չեն միանում այդ պայմանագրին`միջազգային հանրության կողմից համապատասխան պատժամիջոցներով», - Ուկրաինայի նախագահի խոսքերը գնահատել է Մարցինկևիչը։«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու մասին թեզը» ծնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտում. ՆարիշկինՆրա խոսքով՝ տեխնիկապես այդ շանտաժն իրականացնելն այնքան էլ հեշտ չի լինի։ Միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ կամ զենքի պիտանի պլուտոնիում, կամ ուրան, որը U-235 իզոտոպի պարունակությամբ հարստացված է մինչև 90 տոկոսից ոչ պակաս հաճախականություն։«Այսօրվա դրությամբ Ուկրաինայում նման տեխնոլոգիաներ չկան։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել այդ տեխնոլոգիական արգելքը։ Երկու տարբերակ կա։ Դատելով առկա տեղեկություններից՝ ԿԺԴՀ-ում միջուկային զենքը ստեղծվել է ուրան-գրաֆիտային ռեակտորներով պլուտոնիումի մշակման հաշվին։ Ուկրաինայում սեփական ուրան-գրաֆիտային ռեակտորներ չկան, նման ռեակտորներ եղել են Չեռնոբիլի ԱԷԿ-ում, սակայն այն լիովի կանգնեցված է: Դրա աշխատանքի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի», - նշել է փորձագետը ։Մարցինկևիչը հստակեցնում է, որ միջուկային զենք ստեղծելու սեփական տեխնոլոգիաներ ևս Ուկրաինան չունի։ Եվ այդ հարցում ստիպված է լինելու համագործակցել կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԿԺԴՀ–ի հետ։ Բայց դա նշանակում է հակամարտության մեջ մտնել ԱՏԷՄԻԳ–ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ։Ընդ որում, Ուկրաինայի միջուկային ծրագիրը միլիարդավոր դոլարների ներդրումներ և շատ ժամանակ կպահանջի։ Պակիստանից ու Հնդկաստանից դա ավելի քան 15 տարի է խլել։«Այնպես որ մերժված պետության համար, որպիսին կդառնա Ուկրաինան միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց հետո, ժամկետը բավական մեծ է։ Իսկ այ կկարողանա՞ արդյոք Ուկրաինան գտնել դրա համար անհրաժեշտ ֆինանսներն ու մասնագետներին` մեծ հարց է։ Հնարավոր է, իհարկե, որ մասնագետների ուսուցումն անցկացվի Փհենյանում։ Կամ Իրանի Իսլամական Հանրապետությունում ինչ–որ տեղ, բայց ես չեմ կարծում, որ Իրանը շահագրգռված է ևս մեկ միջուկային պետության ի հայտ գալու հարցում»։Մարցինկևիչը կարծում է, որ եթե «կեղտոտ ռումբ» ստեղծեն` վերամշակված միջուկային վառելիքից, որի մասին խոսում են բազմաթիվ փորձագետներ, ապա ամեն ինչ ավելի կհեշտանա։ Ճիշտ է, դրա համար Ուկրաինան պետք է դադարի համագործակցել ԱՏԷՄԻԳ–ի հետ և փոխի սեփական օրենսդրությունը։Մարցինկևիչն ասում է, որ տեսականորեն կարելի է և սովորական հրետանային արկերի մեջ լցնել։ Ընդ որում` առաջին խոցված թիրախները կլինեն այդ հրետանային ստորաբաժանումների հաշվարկները։Բայց ամեն դեպքում սա անհետևանք չի մնա։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի շանտաժի մասին Բորիս Մարցինկևիչն ասում է. «Սա դեպի գլոբալ միջուկային պատերազմ տանող հաջորդ քայլն է»։Չնայած մի փոքրիկ սողանցք է մնում. Ուկրաինան կարող է իր տարածքում տեղակայել ԱՄՆ–ի միջուկային զենքը, ինչպես ժամանակին դա արեցին Գերմանիան ու Թուրքիան։ Բայց առայժմ Զելենսկին ակնհայտորեն ուրիշ բանի մասին է խոսում։Ռուսական կողմը դիվերսիոն խմբեր է ոչնչացրել. ուկրաինացի մեկ զինվոր գերի է վերցվել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26870698_326:0:1966:1230_1920x0_80_0_0_ce0759b2dfa97881b8d2ac3674c9e359.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, նատօ, պատերազմ, միջուկային պայմանագիր
ուկրաինա, ռուսաստան, նատօ, պատերազմ, միջուկային պայմանագիր
Միջուկային պատերազմի տանող փուլ. փորձագետը` Ուկրաինայի նախագահի հայտարարության մասին
«Геоэнергетика.ru» վերլուծական առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը «Sputnik на русском» Youtube–ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է կանգնած Բուդապեշտի հուշագրից դուրս գալու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարության հետևում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենում կայացած անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, հնարավոր է, դուրս գա միջուկայի զենքի չտարածման Բուդապեշտի համաձայնագրից։ Ի՞նչ էր դա` բլեֆ, թե՞ լուրջ հայտարարություն։ Այդ մասին խոսել ենք փորձագետ Բորիս Մարցինկևիչի հետ։
«Վլադիմիր Զելենսկու խոսքերը, եթե դրանք գնահատենք որպես պետության ղեկավարի պաշտոնական հայտարարություն, վկայում են այն մասին, որ Ուկրաինան մտադիր է լքել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսինքն՝ համաշխարհային ասպարեզում անցնել նույն կարգավիճակին, որն ունեն ԿԺԴՀ–ն, Պակիստանն ու Հնդկաստանը՝ երեք պետություն, որոնք չեն միանում այդ պայմանագրին`միջազգային հանրության կողմից համապատասխան պատժամիջոցներով», - Ուկրաինայի նախագահի խոսքերը գնահատել է Մարցինկևիչը։
Նրա խոսքով՝ տեխնիկապես այդ շանտաժն իրականացնելն այնքան էլ հեշտ չի լինի։ Միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ կամ զենքի պիտանի պլուտոնիում, կամ ուրան, որը U-235 իզոտոպի պարունակությամբ հարստացված է մինչև 90 տոկոսից ոչ պակաս հաճախականություն։
«Այսօրվա դրությամբ Ուկրաինայում նման տեխնոլոգիաներ չկան։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել այդ տեխնոլոգիական արգելքը։ Երկու տարբերակ կա։ Դատելով առկա տեղեկություններից՝ ԿԺԴՀ-ում միջուկային զենքը ստեղծվել է ուրան-գրաֆիտային ռեակտորներով պլուտոնիումի մշակման հաշվին։ Ուկրաինայում սեփական ուրան-գրաֆիտային ռեակտորներ չկան, նման ռեակտորներ եղել են Չեռնոբիլի ԱԷԿ-ում, սակայն այն լիովի կանգնեցված է: Դրա աշխատանքի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի», - նշել է փորձագետը ։
Մարցինկևիչը հստակեցնում է, որ միջուկային զենք ստեղծելու սեփական տեխնոլոգիաներ ևս Ուկրաինան չունի։ Եվ այդ հարցում ստիպված է լինելու համագործակցել կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԿԺԴՀ–ի հետ։ Բայց դա նշանակում է հակամարտության մեջ մտնել ԱՏԷՄԻԳ–ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ։
«Մի պահեստային տարբերակ կա՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ տեխնոլոգիաների փոխանցման մասին համաձայնագրի ստորագրում, որպեսզի Ուկրաինայի տրամադրության տակ հայտնվեն գազային ցենտրիֆուգերը, որոնց պատճառով Իրանը խնդիրներ ունեցավ։ Դրա պատճառով էլ մշակվել է այդ պետության ատոմային ծրագրի մասին համաձայնագիրը։ Այլ հնարավորություններ ես չեմ տեսնում», - ընդգծել է փորձագետը ։
Ընդ որում, Ուկրաինայի միջուկային ծրագիրը միլիարդավոր դոլարների ներդրումներ և շատ ժամանակ կպահանջի։ Պակիստանից ու Հնդկաստանից դա ավելի քան 15 տարի է խլել։
«Այնպես որ մերժված պետության համար, որպիսին կդառնա Ուկրաինան միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց հետո, ժամկետը բավական մեծ է։ Իսկ այ կկարողանա՞ արդյոք Ուկրաինան գտնել դրա համար անհրաժեշտ ֆինանսներն ու մասնագետներին` մեծ հարց է։ Հնարավոր է, իհարկե, որ մասնագետների ուսուցումն անցկացվի Փհենյանում։ Կամ Իրանի Իսլամական Հանրապետությունում ինչ–որ տեղ, բայց ես չեմ կարծում, որ Իրանը շահագրգռված է ևս մեկ միջուկային պետության ի հայտ գալու հարցում»։
Մարցինկևիչը կարծում է, որ եթե «կեղտոտ ռումբ» ստեղծեն` վերամշակված միջուկային վառելիքից, որի մասին խոսում են բազմաթիվ փորձագետներ, ապա ամեն ինչ ավելի կհեշտանա։ Ճիշտ է, դրա համար Ուկրաինան պետք է դադարի համագործակցել ԱՏԷՄԻԳ–ի հետ և փոխի սեփական օրենսդրությունը։
«Վերցնում են չվերամշակված միջուկային վառելիքը։ Լավագույն տարբերակը` անմիջապես ռեակտորի ակտիվ գոտուց դուրս գալուց հետո, այսինքն` առանց սառեցման սպասելու, «պահման» ավազանում չթողնելով։ Այնուհետև պարզապես որևէ մարտագլխիկի մեջ են լցնում, և այն անհրաժեշտ է հասցնել այն վայրը, որն ուզում եք ապահովել բարձր ռադիոկակտիվությամբ և պայթեցնել։ Դրանք կարող են ավիացիոն ռումբեր լինել` այն երկրի վրա հարձակվելու համապատասխան հնարավորությամբ, որն Ուկրաինան համարում է իր հակառակորդը, այսինքն ՝ ՌԴ – ի տարածքում, առաջին հերթին»,–պարզաբանում է փորձագետը։
Մարցինկևիչն ասում է, որ տեսականորեն կարելի է և սովորական հրետանային արկերի մեջ լցնել։ Ընդ որում` առաջին խոցված թիրախները կլինեն այդ հրետանային ստորաբաժանումների հաշվարկները։
Բայց ամեն դեպքում սա անհետևանք չի մնա։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի շանտաժի մասին Բորիս Մարցինկևիչն ասում է. «Սա դեպի գլոբալ միջուկային պատերազմ տանող հաջորդ քայլն է»։
Չնայած մի փոքրիկ սողանցք է մնում. Ուկրաինան կարող է իր տարածքում տեղակայել ԱՄՆ–ի միջուկային զենքը, ինչպես ժամանակին դա արեցին Գերմանիան ու Թուրքիան։ Բայց առայժմ Զելենսկին ակնհայտորեն ուրիշ բանի մասին է խոսում։