00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականջից, պարանոցից, ուսից կախված կամ կրծքին ամրացված գրքեր. գրքային նորաձևության աղջիկները

© Photo : provided by Tatev Akhayan Տաթև Ախայանի պատրաստած՝ Արթուր Կոնան Դոյլի «Ալ կարմիր գույներով էտյուդը» գրքի տեսքով պայուսակը
Տաթև Ախայանի պատրաստած՝ Արթուր Կոնան Դոյլի «Ալ կարմիր գույներով էտյուդը» գրքի տեսքով պայուսակը - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Բաժանորդագրվել
Գրքերի պատկերներով հագուստը, պայուսակները նոր չեն։ Հատկապես վերջին տարիներին հայտնի գրքերից մեջբերումները տպագրվում են շապիկների, անգամ զուգագուլպաների վրա։ Արի ու տես, որ գրքասեր ստեղծագործողները չեն բավարարվում միայն գրքի պատկերով տարբեր իրեր կրելով կամ ստեղծելով։
Գիրքը նորաձև է, ու հիմա արդեն բառիս բուն իմաստով է նորաձև։ Այն կարելի է ոչ միայն կարդալ, այլև կրել։

Տաթևի գրքի մեջ կարելի է դնել շրթներկ, դրամապանակ ու գիրք

Քայլել գիրքը ձեռքին, հետո դրամարկղի մոտ բացել այն ու միջից դուրս բերել գումար։ Կամ, ասենք, քայլում ես փողոցով` գրքի միջից հեռախոսազանգ է լսվում։ Աբսուրդ թվացող այս մտքերն իրական են Տաթևի դեպքում, որին գրքի հանդեպ սերը ոգեշնչեց ստեղծել գիրք-պայուսակներ։
© Photo : provided by Tatev Akhayan Տաթև Ախայանի պատրաստած՝ Կոբո Աբէյի «Ինչպես մարդը» գրքի տեսքով պայուսակը
Տաթև Ախայանի պատրաստած՝ Կոբո Աբէյի «Ինչպես մարդը» գրքի տեսքով պայուսակը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Տաթև Ախայանի պատրաստած՝ Կոբո Աբէյի «Ինչպես մարդը» գրքի տեսքով պայուսակը
Տաթև Ախայանը լրագրող է՝ ակտիվ, պրպտող։ Անգամ անհետաքրքիր ու ձանձրալի թեման հետաքրքիր ու անսովոր մատուցելու ձև է գտնում, չի սիրում կրկնել ու կրկնվել։ Այդպես է նաև իր կերպարի հարցում, որի մի մասն են դարձել գրքի տեսքով պայուսակները։

«Երբ դեռ համալսարանում գրադարանից գրքեր էինք վերցնում, բոլորը տեղավորում էին պայուսակների մեջ, իսկ ես սիրում էի գրքերը ձեռքում պահել։ Ոչ թե որ ասեի՝ տեսեք, ես խելացի եմ, այլ որովհետև իսկապես հպարտանում էի այն մտքով, որ ես գիրք եմ կարդում։ Նաև շատ հարմար էր. օրինակ` կանգառում տրանսպորտի սպասելիս ժամանակ չէի կորցնում, բացում ու կարդում էի»,- պատմում է Տաթևը։

Հետո Տաթևը սկսեց նաև fashion բլոգ վարել, մի անգամ էլ աչքով ընկավ, որ արտասահմանում մեկը գիրք-պայուսակ ունի։ Միտքը նրան շատ դուր եկավ, փնտրեց Հայաստանում, որ գնի, բայց չգտավ։ Գիրք-պայուսակ ունենալու միտքը հանգիստ չէր տալիս, լրագրողական հետաքննություն սկսեց՝ ինչից ու ինչպես կարելի է այն ստանալ։ Ամբողջ ընտանիքով լծվեցին գիրք-պայուսակի ստեղծմանը։
© Photo : provided by Tatev Akhayan Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները» պայուսակը
Տաթև Ախայանի պատրաստած «Հայկական լվացք փռելու օրենքները» գրքի տեսքով պայուսակը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները» պայուսակը
«Առաջին, այսպես ասած, պիլոտային տարբերակը պատրաստեցինք կոշիկի տուփից ամբողջ ընտանիքով՝ եղբայրս, մամաս, ամուսինս, շունս։ Շատ թերություններ ունի, բայց սա շատ թանկ է ինձ համար»։
Փորձնական տարբերակը ստվարաթղթով ու կտորով ստեղծվեց, հաջորդ գիրք-պայուսակներն արդեն փայտից ծնվեցին։ Այն, որ ոչ թե գիրք է, այլ պայուսակ, առաջին հայացքից գլխի չես էլ ընկնի։ Տաթևը սովորել է, որ ինչ-որ տեղ դրված իր պայուսակն անգամ անծանոթները կարող են բացել՝ գլխի չընկնելով, որ գիրք չեն թերթում կամ էլ իմանալով, որ գիրք չէ, պայուսակ է՝ զարմանքից են բացում։
© Photo : provided by Tatev Akhayan Տաթև Ախայանի պատրաստած գրքի տեսքով պայուսակը
Տաթև Ախայանի պատրաստած գրքի տեսքով պայուսակը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Տաթև Ախայանի պատրաստած գրքի տեսքով պայուսակը
«Արդեն հանրայնացնելու ոչ ենթակա բաներ պայուսակումս չեմ պահում»,–ժպտում է։
Խոստովանում է՝ երևակայությունն ուժեղ է, բայց ձեռքի աշխատանքի շնորհք չունի, այնպես որ, իր մտքերը կյանքի կոչելու համար տարբեր վարպետների է դիմում։ Գիրք-պայուսակների նախագծի կրեատիվ տնօրենն ու դիզայներն ինքն է, համագործակցում է փայտագործների, նկարիչների հետ, որոնք իր գաղափարները կյանքի են կոչում։

«Պայուսակները կատարելագործելու տեղ ունեն։ Վերջերս ամուսինս մեքենայի համար մեծ սպունգներ էր գնել, դրանք ինձ հետաքրքիր միտք տվեցին։ Ես ավտոտնակից «գողացա» սպունգները՝ հարմար չափով կտրելու և պայուսակում տեղավորելու համար։ Քանի որ պայուսակը փայտից է, պետք է ավելի հաստ ու փափուկ միջուկ մտածել»։

Տաթևը սկզբում մտածում էր միայն իր համար գիրք-պայուսակ ստեղծել, իր կերպարային այցեքարտը դարձնել, հետո մարդկանց հետաքրքրությունը հուշեց՝ կարելի է նաև վաճառել։ Այդպես մոտ 10 օրինակ վաճառվեց, հետո ժամանակավոր դադար տվեց նախագծին։ Խոստովանում է՝ իրենից «Business woman» դուրս չի գա, իրենը ստեղծագործելն է, դրա համար էլ այս պատմության մեջ ամենափոքր գումարը հենց ինքն է աշխատում։ Ծիծաղում է՝ երբեմն ընդամենը 500 դրամ։ Իր եկամուտն ավելացնելու համար գիրք-պայուսակների արժեքը չի ցանկանում բարձրացնել։ Գիրք-պայուսակները պետք է բոլորի համար հասանելի լինեն՝ ուսանողից մինչև գործարար։ Երազանք էլ ունի՝ ամեն մեկն իր գիրք-պայուսակն ունենա։
© Sputnik / Andranik GhazaryanՏաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակներով
Տաթև Ախայանը իր գրքի տեքսով պայուսակներով - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակներով
«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ՝ բոլոր սեզոններում գիրք կարդալը միշտ նորաձև է, խելացի մարդիկ միշտ թրենդում են»,- պնդում է Տաթևը։
© Photo : provided by Tatev Akhayan

Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները» պայուսակը

Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները»  պայուսակը - Sputnik Արմենիա
1/5

Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները» պայուսակը

© Sputnik / Andranik Ghazaryan

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով - Sputnik Արմենիա
2/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

© Sputnik / Andranik Ghazaryan

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով - Sputnik Արմենիա
3/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

© Sputnik / Andranik Ghazaryan

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով - Sputnik Արմենիա
4/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

© Sputnik / Andranik Ghazaryan

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով - Sputnik Արմենիա
5/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

1/5

Տաթև Ախայանի պատրաստած` «Լվացք փռելու հայկական օրենքները» պայուսակը

2/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

3/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

4/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

5/5

Տաթև Ախայանը` իր ստեղծած գիրք– պայուսակով

Անիի համար գիշերը ոչ թե քնելու, այլ գիրք- զարդեր պատրաստելու համար է

Անիի ու գրքի կապը մինչև ծնվելն է առաջացել։
«Մայրս պատմում է, որ երբ հղի էր, անընդհատ գրադարան էր գնում, որ նոր գիրք վերցնի ու կարդա։ Մեր տանն էլ միշտ շատ գրքեր են եղել, այնքան շատ, որ տանը չեն էլ տեղավորվում։ Ինքս որոշ ժամանակ գրախանութում եմ աշխատել, միշտ գիրք սիրող ու կարդացող մարդկանց եմ տեսել»։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ
Անի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ
Անին կարծում է՝ գիրքն իր տեսքով արդեն արվեստի գործ է։ Այդպես ոգեշնչվել է, որ գրքերը կարելի է ոչ միայն կարդալ, տանն ունենալ ու պահել գրադարակներում, այլև կրել։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանը թարգմանիչ է, անգլերենի ուսուցչուհի, ցերեկային ժամերը նվիրում է աշակերտներին, ուսանողներին, իսկ երբ մութն ընկնում է, ձեռքն է վերցնում «զենքերն» ու անցնում գիրք-զարդերի պատրաստմանը։ Ձեռագործ գրքերի այս նախագիծը որպես բիզնես չի ծնվել. սկզբում իր, ընկերների, հարազատների համար հնատիպ գրքերի տեսքով ձեռագործ նոթատետրեր էր պատրաստում, հետո ծնվեցին գիրք-կախազարդերը։

«Մտածեցի՝ փորձել, մի անգամ Facebook-ում գովազդ միացրի ու ապշեցի մարդկանց արձագանքից. այնքա՜ն մեծ հետաքրքրություն կար աշխատանքներիս հանդեպ»։

Ոգևորվել է ու որպես նախասիրություն սկսված աշխատանքը բիզնես է դարձել։ Գիրք-զարդերի պատրաստման հմտություններն ինքնուս են։ Եթե շատերը համացանցում փորձում են աշխատանքների համար գաղափարներ փնտրել, ապա ինքը հակառակն է անում․ ուսումնասիրում է՝ ինչ կա-չկա, որ հանկարծ չկրկնի եղածը։ Հետամուտ է լինում, որ իր գաղափարներն էլ չգողանան։ Զարդերի տեսակներ կան, որ բացառիկ են՝ միայն Անին է դրանցից պատրաստում։ Խոսքը գրքի տեսքով կրծքազարդերի ու ապարանջանների մասին է։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդերը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդերը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդերը
«Ինձ համար ամենասիրելի պահն այն է, երբ պատվերներն ավարտում եմ և մի քիչ ժամանակ ունենում նոր գաղափարներս իրականություն դարձնելու համար»։
Այդպես ամենավերջին «գրքային ստեղծագործությունը» տարոսիկն է դարձել։ Թեպետ գրքային տարոսիկները նորույթ չեն, բայց նորույթ է այն, ինչ ինքն է ստեղծել։ Փոքրիկ տարայում տեղավորել է գրքույկներ՝ Նոր Կտակարանի հայտնի մտքերով․ «Սերը հանդուրժող է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում․․․»։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
Նոր գաղափարները շատ են, դրանք իրականացնելու ժամանակը՝ քիչ, քանի որ պատվերներն էլ են շատ․ գիրքը նորաձև է։
© Photo : provided by Ani HakobyanԱնի Հակոբյանի պատրաստած նոթատետրը
Անի Հակոբյանի պատրաստած նոթատետրը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանի պատրաստած նոթատետրը
Անին հաճախ է մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում, բայց օգնական չի ուզում, քանի որ, ինչպես ասում են, 7 փակի տակ է պահում մտքերն ու տեխնիկան։ Ասում է՝ բիզնեսի հաջողությունը նաև ինքնատիպության մեջ է։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Ամենամեծ պահանջարկ ունեցող գիրք-զարդերը կախազարդերն են՝ Նարեկը, աղոթագրքերը։ Ուրախությամբ նշում է՝ շատ են նաև գնորդները, որոնք իրենց սիրելի գրքերի տեսքով ու դրանցից մեջբերումներով զարդեր են պատվիրում։ Անիի զարդերով նաև սեր են խոստովանում։ Գիրքը բացում ես ու ներսում սիրո խոստովանություն գտնում։

«Սրանք պարզապես զարդ չեն, մարդիկ կարողանում են այս զարդերի միջոցով խոսել, մտքեր փոխանցել»։

Անին գրեթե միշտ իր գիրք-զարդերն է կրում։ Ասում է՝ արտերկրում մարդիկ հաճախ են մոտենում, զարմացած հարցնում՝ որտեղից են։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
«Ես միշտ հպարտությամբ եմ ասում՝ այս ձեռագործ զարդերը Հայաստանում են պատրաստվում»։
Ի դեպ, Անիի գրքերը ոչ միայն Հայաստանում են վաճառվում, այլև արտերկրում, հատկապես՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ուրախանում է, երբ պատվիրատուն ոչ թե սփյուռքահայ է, այլ օտարերկրացի, որը գնահատում է հայ ստեղծագործողի աշխատանքը։
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով նոթատետրը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով նոթատետրը - Sputnik Արմենիա
1/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով նոթատետրը
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա
2/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա
3/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ
Անի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ - Sputnik Արմենիա
4/9
Անի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա
5/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով տարոսիկը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով տարոսիկը - Sputnik Արմենիա
6/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով տարոսիկը
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում - Sputnik Արմենիա
7/9
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում - Sputnik Արմենիա
8/9
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
© Sputnik / Andranik GhazaryanԱնի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը - Sputnik Արմենիա
9/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
1/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով նոթատետրը
2/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
3/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
4/9
Անի Հակոբյանը հարցազրույցի ժամանակ
5/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
6/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով տարոսիկը
7/9
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
8/9
Անի Հակոբյանը գրքի տեսքով զարդ է պատրաստում
9/9
Անի Հակոբյանի պատրաստած` գրքի տեսքով զարդը
Գիրք-զարդերը նաև հենց գրքի ու գիրք կարդալու քարոզչություն են։ Հենց դրա համար էլ Անին արդեն դասական դարձած գրքերի կողքին ժամանակակից գրողներին է անդրադառնում։ Իր աշխատանքների համար բարձր գին չի սահմանում, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրի համար, ու ամեն մեկն իր գիրք-զարդն ունենա։
Брелки ручной работы учеников из сел Мехваовит и Благодарное - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2020
Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը
Լրահոս
0