00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը

© Photo : provided by Ani MartirossianБрелки ручной работы учеников из сел Мехваовит и Благодарное
Брелки ручной работы учеников из сел Мехваовит и Благодарное - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե դեռ նստած եք բազմոցին և երազում եք ինչ-ինչ հոյակապ բաների մասին՝ բախտից բողոքելով, ապա այս հրապարակումը հենց Ձեզ համար է։ Հայաստանում մի խումբ երեխաներ ուղղակի որոշել և իրականացրել են իրենց երազանքը։

Լաուրա Սարգսյան

Կախազարդեր, նկարազարդ պայուսակներ և շապիկներ, բոլորը՝ ձեռքի աշխատանքներ են, սա դեռ միայն սկիզբն է։ Լոռու մարզի Մեղվահովիտ և Բլագոդարնոյե գյուղերի երեխաները միկրոձեռնարկություն են ստեղծել, որն ապագայում մտադիր են ընդլայնել, իսկ եկամուտը ծախսել համայնքի կարիքները հոգալու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Բլագոդարնոյե գյուղի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անի Մարտիրոսյանը։

© Photo : provided by Ani MartirossianՄեխվահովիտ և Բլագոդարնոյե գյուղերի աշակերտների պատրաստած կախազարդերը
Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը - Sputnik Արմենիա
Մեխվահովիտ և Բլագոդարնոյե գյուղերի աշակերտների պատրաստած կախազարդերը

Այս անհավանական պատմությունը սկսվեց երկու տարի  առաջ, երբ Անին Teach for Armenia ծրագրի շրջանակում Գյումրիից տեղափոխվեց Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղ՝ ռուսաց լեզու դասավանդելու։

«Մեղվահովտում դպրոցի շենք կա, բայց աշակերտների քիչ լինելու պատճառով չի գործում։ Դպրոցականներն ամեն օր դասի են գալիս կողքի՝ Բլագոդարնոյե գյուղ»,-ասաց ուսուցչուհին։

Մեղվահովտում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ որևէ կենտրոն, որտեղ երեխաները կարող են անցկացնել ազատ ժամանակը։ Տաշիր քաղաքը գյուղից 12 կմ է հեռու, սակայն վատ ճանապարհի պատճառով ոչ ոք չի ուզում զբաղմունք գտնելու համար քաղաք հասնել։ Այդ պատճառով էլ Անիի և նրա գործընկերոջ՝ Հրաչյայի գլխում միտք ծագեց՝ գյուղում ձեռագործության և նկարչության խմբակներ բացել։ Վայրը հեշտ ընտրեցին․ որոշեցին նոր շունչ հաղորդել չգործող դպրոցի շենքին և հենց այնտեղ էլ սկսեցին պարապմունքները։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

Նախաձեռնությունը երկու գյուղերի երեխաները հավանեցին, այն փոխեց նրանց կյանքը։ Հիմա Մեղվահովտից երեխաները դասի են գնում Բլագոդարնոյե, իսկ այստեղի երեխաները Մեղվահովտում խմբակներ հաճախում։ Անին սպասում էր, որ երեխաները ուրախությամբ կընդունեն խմբակներ բացելու միտքը, բայց չէր պատկերացնում, որ դա այսքան մեծ ոգևորություն կառաջացնի։

© Photo : provided by Ani MartirossianԽաղադաշտ, Մեհվաովիտ
Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը - Sputnik Արմենիա
Խաղադաշտ, Մեհվաովիտ

Երկրորդ քայլը մանկական խաղահրապարակի կառուցումն էր, սակայն դրա համար միջոցներ էին հարկավոր։

«Երեխաների հետ կախազարդեր պատրաստեցինք և վաճառքի հանեցինք Երևանի, Գյումրու և Վանաձորի խանութներում։ Մի մասը հաջողվեց վաճառել»,-պատմեց Անին։

Միլանի ու Միլենայի պատմությունը հայտնի է դարձել ամբողջ Սերբիայում

Վաճառքից ստացված գումարին որոշ միջոցներ ավելացրեց գյուղապետարանը, Լոռու մարզպետարանն էլ ֆինանսավորեց մանկական խաղահրապարակի պարագաների տեղափոխումը։ Արդյունքում՝ ընդհանուր ջանքերով հաջողվեց Մեղվահովիտ գյուղում կառուցել առաջին մանկական խաղահրապարակը։ Անիի խոսքով՝ դա է՛լ ավելի ոգևորեց երեխաներին։ Ավելին՝  դպրոցի շրջանավարտ Մարին ընկերների հետ հինգ կարի մեքենա ձեռք բերեց և 12-18 տարեկան յոթ երեխա նրա ղեկավարությամբ կարի միկրոձեռնարկություն հիմնեցին։

© Photo : provided by Ani MartirossianԽաղադաշտ, Մեհվաովիտ
Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը - Sputnik Արմենիա
Խաղադաշտ, Մեհվաովիտ

«Երեխաները մտադիր են էկո-պայուսակներ կարել և յուրաքանչյուրը ձեռքով նկարազարդել։ Ստացված գումարը պատրաստվում են ծախսել համայնքի բարեկարգման համար»,-նշեց Անին։

Դպրոցականները մտադիր են նաև զարգացնել էկո-զբոսաշրջությունը։ Դեռևս կորոնավիրուսի համավարակից առաջ սկսել էին անգլերեն սովորել, որպեսզի կարողանան արտասահմանցիների համար տուրեր կազմակերպել և պատմել իրենց գյուղի պատմություններն ու լեգենդները։

Հիմա էլ հաճույքով էքսկուրսիաներ կկազմակերպեն ներքին զբոսաշրջիկների համար։ Անին հիշում է՝ երբ ինքն էլ դեռ նոր էր այնտեղ տեղափոխվել և գյուղի մասին ոչինչ չգիտեր, երեխաներն իր համար արշավներ ու ճանաչողական էքսկուրսիաներ էին կազմակերպում։

Երեխաները հույս ունեն, որ համավարակից հետո վիճակը կլավանա, զբոսաշրջիկները կգան Հայաստան և իրենք կշարունակեն կյանքի կոչել իրենց մեծ երազանքը։

Լրահոս
0