https://arm.sputniknews.ru/20220216/grand-spvorti-kin-ashkhatakcin-arajiny-vraerti-entarkats-varvordy-pakhel-er-depqi-vajric-38752883.html
«Գրանդ Սպորտի» կին աշխատակցին առաջինը վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է
«Գրանդ Սպորտի» կին աշխատակցին առաջինը վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է
Sputnik Արմենիա
Կրկնակի վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հետիոտնը տեղում մահացել էր: 16.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-16T16:52+0400
2022-02-16T16:52+0400
2022-02-16T17:01+0400
վրաերթ
կին
մահ
ավտովթար
ավտոմեքենա
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/10/38752320_0:0:1600:901_1920x0_80_0_0_2dc956eaf10c7af8666cf294222326e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած դաժան ավտովթարի մանրամասները, որի հետևանքով «Գրանդ Սպորտի» կին աշխատակիցը մահացել էր։Նախնական տվյալներով՝ այսօր, ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:«Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով»,–նշված է հաղորդագրության մեջ:ՀՀ քննչական կոմիտեիում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը), 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չէր լքել դեպի վայրը, զանգահարել էր շտապօգնություն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/10/38752320_200:0:1401:901_1920x0_80_0_0_60b7c798c86641377fe7ce3e840bccee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, կին, մահ, ավտովթար, ավտոմեքենա, երևան
վրաերթ, կին, մահ, ավտովթար, ավտոմեքենա, երևան
«Գրանդ Սպորտի» կին աշխատակցին առաջինը վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է
16:52 16.02.2022 (Թարմացված է: 17:01 16.02.2022) Կրկնակի վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հետիոտնը տեղում մահացել էր:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական
կոմիտեն հայտնում է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած դաժան ավտովթարի մանրամասները, որի հետևանքով «Գրանդ Սպորտի» կին աշխատակիցը մահացել էր։
Նախնական տվյալներով՝ այսօր, ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։
Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:
«Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեիում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը), 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չէր լքել դեպի վայրը, զանգահարել էր շտապօգնություն։